Կոռուպցիան հայ հասարակությանը հուզող հիմնախնդիրներում զբաղեցնում է 5-րդ տեղը

Օրվա լուր | Աննա Մուրադյան | Հուլիսի 21, 2009 18:15

Հեղինե ՄանասյանԱյսօր Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոններ(ՀՌԿԿ) ծրագրի հայաստանյան կենտրոնը ներկայացրեց 2008թ. Հայաստանի բոլոր մարզերից 1.549 չափահասների շրջանում անցկացված կոռուպցիայի վերաբերյալ հետազոտության հիմնական արդյունքները, ըստ որոնց` հայ հասարակությանը հուզող հիմնախնդիրներում կոռուպցիան զբաղեցնում է հինգերորդ տեղը՝ 16 տոկոս:

Առաջին տեղում է գործազրկությունը՝ 65 տոկոս, աղքատությունը՝ 37 տոկոս, գնաճը՝ 32 տոկոս և տնտեսական խնդիրները՝ 21 տոկոս:

«Հայաստանաբնակ յուրաքանչյուր 10 հարցվածից 6-ը դժգոհ է երկրում տիրող իրավիճակից»,- ասում է ՀՌԿԿ հայաստանյան կենտրոնի տնօրեն Հեղինե Մանասյանը:

Հասարակությունում կոռուպցիայի ընկալումը տարբեր կերպ է. hարցվածների 95 տոկոսը կոռուպցիայի ձև է համարում դատավորին կաշառելը:

Հարցվածների 42 տոկոսի համաձայն` ամենակոռումպացվածն ընտրական համակարգերն են, այնուհետև ոստիկանությունը՝ 40 տոկոս:

«Սակայն հայ հասարակությունը կոռուպցիայի նկատմամբ բավական հանդուրժողական է,- ասում է Մանասյանը,- և կոռուպցիայի փաստ հայտնաբերելիս շատ քչերն են դիմում պատկան մարմինների: Շատերը նույնիսկ չգիտեն, որ Հայաստանում կան հակակառուպցիոն կառույցներ»:

Մանասյանն ասում է, որ Հարավկովկասյան երեք պետություններից կոռուպցիայի ամենացածր մակարդակը Վրաստանում է. «Համենայն դեպս, այնտեղ այդպիսին է հանրության ընկալումը` կոռուպցիայի նկատմամբ»:

Իսկ Հայաստանի պետական հաստատություններում, ըստ հարցման, ամենակառումպացվածն իրավական համակարգն է ՝ 39 տոկոս:

ՀՌԿԿ-Հայաստանը՝ Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի մայրաքաղաքներում 2003թ. հիմնված և տարածաշրջանում հասարակագիտական հետազոտություններն ու պետական քաղաքականության վերլուծությունը խթանելու նպատակ հետապնդող հետազոտական ռեսուրսների և ուսումնական կենտրոնների ցանցի մաս է:

Print FriendlyՏպել
Դիտվել է 889 անգամ:

Մեկնաբանություններ՝ (4)

  1. Մանան ասում է՝

    Ի՞նչ հակակոռուպցիոն կառույցներ կան Հայաստանում և ի՞նչ են անում նրանք։

  2. Աննա Մուրադյան ասում է՝

    Հարգելի Մանան: Հայաստանում կան բազմաթիվ հակակոռուպցիոն կազմակերպություններ, օրինակ,
    «Թրանսփերենսի Ինթերնեյշնլ» միջազգային հակակոռուպցիոն կազմակերպություն, կամ վերջերս Երևանում ԵԱՀԿ գրասենյակի աջակցությամբ բացված «Հանրային հակակոռուպցիոն ընդունարան»:

  3. Մանան ասում է՝

    Իսկ

  4. Մանան ասում է՝

    Կներեք քոմենթները չէին ուղարկվում, փորձ արեցի։ Իսկ ի՞նչ աշխատանք են նրանք տանում, միգուցե մի լրագրողական նյութ լիներ, որը լուսաբաներ այդ աշխատանքները, ու ցույց տար որ նշված կառույցները աշխատող մեխանիզմներ ունեն, կա՞մ հակառակը։

Leave a Reply