Ձիարշավներ Ենոքավանի ձորերով, քարանձավներով ու թավուտ անտառներով
Շաբաթվա լուր | Էդգար Ամիրխանյան | Հուլիսի 30, 2009 19:00
«Անկախ»-ի թղթակից էդգար Ամիրխանյանի փորձությունը. «Ձիուկս, խելոքս, ինչքան համեստ ես ու զգում ես չէ՞, որ նորեկ եմ»
«Խելո’քս, պուպու’շս», -անընդհատ վախս կուլ տալով` կրկնում եմ ես ` անփորձ ու քարացած ձիավորս:
Ձիապան Արմանն ուղեկցում է մեզ և բացատրում, թե ինչպես աջ կամ ձախ գնալ, կանգ առնել, ինչպես հարվածել, որ ձին շատ արագ չընթանա: Անտառային փոքրիկ թավուտում ենք: Պտտվում ենք ծառերի, լճակի ու քարանձավային խորշերի կողմերով: Տեղակայման վայրից հեռու ենք:
Հմուտ ձիապանի սպիտակամոխրագույն ձին լարախաղացի պես թռչկոտում է քարքարոտ ճանապարհին, իսկ մենք կամաց-կամաց իմ «Պեգասի» հետ առաջ ենք շարժվում:
«Ձիու’կս, խելո’քս, ինչքան համեստ ես ու զգում ես չէ՞, որ նորեկ եմ», -անընդհատ մտքումս կրկնում էի` մտածելով, որ ասեմ` ձին կլսի, և վայր չեմ ընկնի:
Իմ «Պեգասը» կարծես զգում էր, որ նորեկ եմ ու տոփ-տոփ քայլերով մեզ ողջուառողջ հետ է բերում, ես էլ` նրան:
Ենոքավան ձիարշավի ենք: Ճանապարհը սկիզբ է առնում «Հյուսիսային» ավտոկայանից: Իջևանի երթուղայինի` արևից սևացած դեմքով վարորդը ծանոթացնում է մեզ մի նորամուծության հետ: Պարզվում է` 1500 դրամով տոմս պիտի գնեինք տոմսարկղից: Նախկինում ուղևորները վարորդին էին վճարում, ու վարորդը հաճախ տուրիստներին խաբում և գնից ավել փող էր կորզում:
Ճանապարհ ենք ընկնում դեպի Իջևան: Ենոքավանն Իջևանի գյուղական համայնքներից մեկն է: Գտնվում է Հայաստանի հյուսիս-արևելքում` Իջևան քաղաքից 10 կմ հեռավորության վրա: Ժայռին ծվարած գյուղը 1300 մետր բարձրության վրա է ու շրջապատված է խիտ անտառներով, մոտ 100-120 մետր խորությամբ և գրեթե 5-7 կմ ձգվող անտառածածկ ձորով:
Իջևանում ենք: «Ուազը» դիմավորում է մեզ:
Քարքարոտ ճանապարհը տեղ-տեղ հատվում է խիտ ու մուգ կանաչ անտառի հետ` մի պահ ձուլվելով ձորախառն անտառափեշին: Տեղանքին անծանոթ այցելուին դժվարանցանելի ճանապարհն աննկատ է թվում: Կամաց-կամաց վարորդի ջանքերը կրկնապատկվում են, ու մենք հաղթահարում ենք ավելի բարդ ճանապարհ:
- «Գնում ենք Նվեզներ», -բացատում է վարորդ Սևանը: Ենոքավանի քարանձավային այս տարածքը գյուղացիներն այսպես են անվանում:
Փայտե դարպասներից ներս ենք մտնում: Առջևում մեզ է սպասում անտառի ու ձորի հատման կետը, որ անծանոթիս թվաց զարկերակի պես բաբախող: Սևանի ուղեկցությամբ փայտե աստիճաններով ու ձորի պռնկով ցած ենք իջնում դեպի քարանձավ:
Փոքրիկ քարանձավում մարդիկ ու արշավախմբեր հաճախակի են լինում: Փայտե սեղանի շուրջ քեֆեր են անցկացնում, կավե բաժակներով մի-մի թաս օղի կամ սուրճ ըմպում և վայելում սառը օդը, որն ասեղի ծակոցի պես ամեն պահի քթիդ է դիպչում: Ամառվա տոթին այնքան հաճելի է, որ սառնության ծակոցը չի վանում: Անգամ փայտե զուգարանում բացվող տեսարան-պատուհանն է խիտ անտառին նայում, ու մոռանում ես, թե ինչի համար ես զուգարան գնացել:
«Քարանձավներ ձորի ներքևում էլ կան: Այստեղ ամռանը հով է, ձմռանը` տաք: Տատս պատմում էր, որ նախկինում այստեղ մարդիկ են ապրել, պաշտպանվել տարբեր կռիվներից: Հետո քարանձավներում դիկաբրազներ են եղել, էդ էն ոզնու պես կենդանին է, որ փուշը կրակում է», -պատմում է Սևան պապը և մեզ ուղեկցում դեպի հոնի այգիները: 3 հազար հոնի, մոտ 500 այլ տեսակի պտղատու այգիները մշակում ու խնամում են «Ապագա տուր» ընկերության աշխատակիցները: Մի քանի տարի առաջ ծնունդով ենոքավանցի, բժիշկ-կիբեռնետիկ Արտակ Չիբուխչյանը ներդրումներ է կատարել հարազատ գյուղում, որի շնորհիվ այս տարածքը դարձել է տուրիստական գոտի: Նախկինում գյուղի այն հատվածում, որտեղ հիմա ընկերության տնակներն են, քոթեջները, ոչխարաբուծական ֆերմաներ են եղել և այդ պատճառով այն նաև «Գոմեր» են անվանում:
Հիմա դրանց փոխարեն հարմարավետ, երկհարկանի գյուղական կոլորիտով հանգստյան տնակներ են, ուր զբոսաշրջիկներին առաջարկում են Իջևանի տեսարժան վայրերով զբոսանք` ձիով կամ ոտքով:
Ենոքավանի ու Իջևանի ձորով էլ անցնում է արշավախմբերի երթուղին: Այցելուներին սպասում են քարանձավներ, աղբյուրներ, ջրվեժներ, անտառներ, հուշարձաններ: Զբոսաշրջիկները նաև գալիս են լճակներ` իշխան ձուկը համտեսելու, իսկ ոմանք էլ կատակով ասում են, թե երեկոյան ունկնդրելու են եկել լճում բնակվող գորտերի համերգը կամ տեսնելու լաբրադոր շներին` Տոբիին ու Վիլլին, որոնք վերջերս ձագեր են ունեցել: Նրանք արշավախմբերի անբաժան ընկերներն են:
«Ապագա տուր»-ի ձիով արշավների տևողությունը տատանվում է երեքից մինչև տասնհինգ օրվա սահմաններում: Մինչ այդ նորեկները ձիապանների հետ ձիարշավարանում 1-3 ժամ վարժվում են, պտտվում, ընտելանում կենդանուն և նոր խմբի հետ մեկնում են արշավի: Ինչպես մեզ հետ եղավ:
Բոլորը վրաններ են վերցնում, ուտելիք, հագուստ ու ճամփա են ընկնում 9-14 օրով դեպի Սանահին, Հաղպատ, Հաղարծին: Ձիապաններն ամեն օր կապվում են կենտրոնակայան ու տեղեկացնում իրավիճակի մասին: Արշավախումբը ճամփի գյուղերում կանգ է առնում, լողանում, գնումներ կատարում, և կրկին ճամփան անցնում է անտառների միջով, իսկ գիշերում են վրաններում:
Անտառային ճանապարհն անցնում է տանձենու, սալորենու, հոնի, մոր ու վայրի ազնվամորու ծառերի ու թփերի միջով, որոնց պտուղներից գյուղացիները մուրաբա, հյութ են պատրաստում ու օղի քաշում: Մոտակա գյուղակում հենց կանգ առնենք, անպայման կհամտեսենք:

Նվեզներ. նույնիսկ զուգարանից գեղատեսիլ է
Երկհարկանի քարե տնակները մեկը մյուսի թիկունքում են, բայց այնպես են կառուցված, որ չեն ծածկում պատշգամբից բացվող անտառային տեսարանը: Ակտիվ հանգիտը նաև կարելի է անցկացնել նարդի, շախմատ խաղալով կամ գորգ գործելով:
Խոհանոցն էլ գյուղական է. տեղում թխում են քարի հաց կամ թոնրի լավաշ, ֆերմայում պահվող կովի մածուն կամ պանիր են մատուցում, իսկ առավոտյան թեյի հետ` նաև տեղի հատապտուղներից պատրաստված մուրաբա: Դաղձի հյութն ու թեյն անպակաս են:
«Մեզ մոտ ամեն բան մեր հողամասերից է: Այգուց մրգերն ենք բերում, հողամասից` պոմիդորը, բադրիջանը, լոբին, սիբեխը, մանդակը, սինդրուկը, ծնիփակը ու հենց տեղում պատրաստում տարբեր տեսակի ուտելիքներ: Խոզի, ոչխարի խորոված ենք անում, կարտոֆիլի քյաբաբ», -ասում է «Ապագա տուր» ընկերության խոհարարը` ենոքավանցի տիկին Լյուդմիլան և շտապում է երեկոյան մեզ համար համեղ կերակուր պատրաստել:
Ձորի պռնկին գլուխը կախած հոնի ծառն ու գետակի քրքջոցն անէանում են մթության մեջ, բայց լուսինը պարզ լուսավորում է ետ դարձողի ճանապարհը:
Հովվերգական այս հանգիստն արժե
Քոթեջը` 2 հոգու համար` 36 հազար դրամ
Տնակը` 2 հոգու համար` 24 հազար դրամ
Մի օրյա ձիարշավը` 7 հազար դրամ, 7 օրյա ձիարշավը` (խումբը 10 հոգի է) մեկ անձի համար` 16. 400 դրամ:
Ձիավարժության 40 րոպեն` 3500 դրամ
Օրական երեք անգամյա սնունդը` մեծերին` 5000 դրամ, փոքրերին` 2500:






Facebook
Tweet This

Վերնագիրն արդեն իսկ շատ բան է ասում
շատ լավ նյութ է… ինձ դուր եկավ
@nterceci kayqi bolor norutyunner@ aravel indz dur ekav Edgar Amirkanyani hodvac@ grvac dziarshavi ev dzieri masin. grvac er shat hetaqrqir vochov hodvaci henc skzbic gravum e @ntercoxin ev stipum @ntercel minchev verj……………
Arden hognel enq Sevanic u Tsaxkazoric, apres Edgar jan es vaxy gnum em Enokavan dzi kshelu…
Shnorhavorum em Edgar jan shat lav hodvac es grel. Aynqan lav es nerkayacrel,vor inc tvum e te es el em aydtex.
Իսկապես Տավուշի բնությունն ուրիշ է….
Indz shat dur ekav, aynqan patkeravor er nkaragrvac…karces mi pah haytnveci entex! apres =)
hetaqrqir hodvac…nor ev hianali hangsti hnaravorutyun mez ev zbosashrjikneri hamar!!!
Իսկապես որ Տավուշի բնությունն ուրիշ է…..
Էդգար ջան շատ լավ էս նկարագրել, բոլոր մանրամասներով: Ես էդ սարերով ու անտառներով շատ եմ ման եկել ու լրիվ հասկանալի է քո ոգևորությունը: Ապրես, որ բնության նկատմամբ էդպիսի վերաբերմունք ունես:
Hodvats shat havanecı! Hodvatsagire aynqan hetaqrqır vojov e grel, vor stıpum e kez mınchev verj kardal ayn. Apres Edgar Amirkhanyan!!!
Ayo, iskapes, ekek bolorovs gnanq Yenokavan:))
Այնքան տպավորիչ է պատկերագրությունը, որ ասես ես էլ եմ արշավախմբի անդամ, ու ոչ միայն շնչում եմ քիթ ծակող սառն օդը, այլև ճաշակում եմ անուշահամ մուրաբան:
Edgar jan ete voch du, apa el ov karox er qez nman nerkayacnel mer chqnax bnutyun@? Tox mardik kardan ays hodvac@ u patkeracum kazmen ekoturizmi masin.
Ed jan zugarani pah@ verjn er, nkarn el, isk acakannerov u zgacumnerov harust nyutid hamar mer kyanqi pes dajan, bayc real irakan verjaban…. lavn er, taq loganqic heto sar@ dush….
Edgari pes mardik,mez shat anhrazhesht en,mek-mek mtorum es,te ur gnas hangstanalu ev aha qez patasxann….apres Edgar jan,anpayman menq kogtvenq es hajuyqneric ev zhamankn normal kogtagorcenq hangstanalu hamar..!!
Skzbum karceci te govazdayin nyut e…Bayc heto haskaca vor govazdn aystex aynqna heru e vor uxxaki lragroxy nyuty patrasteluc motecel e barexhchoren ev nerkayacrel e hrashali u gexatesil bnutyunn u Enoqavany aynpisin inchpisn ka. Mer lragroxakan dashtum nman professional motecumner qich en linum, sa naev xmgaric e galis…Shat lav nkaagrutyunner e arel lragroxy, vori achqic grete vocinch chi vripel…zugarani pahy shat sirun e…
Vay es inch chisht u hamex e nerkayacvac Enoqavany, erku angam exel em entex u inch hrashali eq nkaragrel…shat lav tex e…shnorhakalutyun.
great I love Yenokavan… And Tobby too… I’ll be there during this weekend…
Shat hajoxvac nyut er. Sharadranqn aynqan lavn er, vor es mi pah texapoxveci Enoqavan. Edgar jan, qez hajoxvec inc mot stexcel ”nerkayutyan patranq”. Ays depqum nuynisk fotonern el petq chein Enoqavani gexeckutyun@ patkeracnelu hamar. Qez hajoxvec nerkayacnel gyuxakan koloriti voxj hmayq@. Nyut@ shat hamov-hotov er. sharadranq@ parz er, bayc voxh parzunak… Mi xosqov, shat hetaqrqir er, shnorhavorum em!
Inchpes ev misht shaaat lavn er nyut@ Ed jan, shat patkeravor nkaragrel eir. sharadranqn el er shat hajoxvac, tpavorutyun er, vor hatvac es kardum gegharvestakan grakanutyunic!!!!
Inch hrashali hodvac e…apri lragroxy, hrashali u shat dinamik nkaragrel e Tavushi bnutyunnn u bolor nrberangnery…Mersi naev xmbagrin..hrashali nyut eq arel u misht ankakh@ hetaqrqir u nor aseliqov e grum….
yes el em uzum qshem, nenc eq grel, vor tvum e te arden qsheci…
Հարգելի ընթերցող,
մենք ուրախ ենք, որ դուք այս հոդվածն այնքան եք հավանել, որ մի քանի անգամ եք քոմենթ գրում: Միայն խնդրում եմ լատինատառ գրելու փոխարեն հայերեն այբուբենով գրեք: Եթե նույնիսկ ձեր համակարգիչը չունի համապատասխան unicode տառատեսակ, ապա ստեղծել ենք ձեզ համար հնարավորություն. «մեկնաբանել» պատուհանի վերևը կտեսնեք վիրտուալ ստեղնաշար մակագրության տակ 2 կոճակ, և եթե «հայերեն» կոչակը սեղմեք, կարող եք պատուհանի մեջ գրել հայերեն այբուբենով:
Վախ, շատ եմ սիրում ձիերին, էս ինչ լավ հոդված էր, համ լավ նկարագրական հատվածնեով, համ բնության և հանգստի կոլորիտով, համ էլ տեղեկատվական էր շատ, քանի որ ազգստառապում է փողեր թափել աղբավայրի վերածվաց Սևան այցելելով: Հրաշալի լրագրողական հոտառություն, շնորհավորում եմ՞՞՞
DRAXTAYIN BNUCYUN ER,OV CHI EXEL XM BAC CHTOXNI,MANAVAND ANTORHURD KTAARIC HOSOX GETUM KARMRAXAYT BRNELU HAMAR
ES MI ANGAM VARDAVAR TONIN EM EXEL,BANAKI YNKERIJS HRAVEROV,EN EL MI KERP GNACI,BAZUM HRAVERKNERIC HETO VOROSHECI GNAL,EV KANI VOR ES HOKTEMBERYANIC EM MOT 200 KM.PARZVEC DA MI NOR DRAXTAIN ASHXARHI BACAHAYTUM ER,ANOKAVANY EV APAGA TUR BAZAN,KANI VOR YNKERS EL EDTEX ER ASHXATUM,HRASHK BNUCYUN,HRASHALI HYURASER MARDIK,MAKUR OD,
HETO YNKERS TARAV IRANC ASHXATANKI TEXY,SARI STOROTIN TURISTAKAN BAZA.KOCHVUM ER ԱՊԱԳԱ ՏՈՒՐ,ARVESTI VOCHI MEJ,GEXARVESTAKAN MOTECUMNEROV,LERNAYIN KAREROV KARUCVAC MI HRASHK TEX,ENKAN DURS EKAV VOR HAJORD ORY KNOJS U EREXEKIS TARA ET KOXMERY CUIC TALU,DZI KSHECINK,HYURASIRESIN SURJ MRGEXEN,TANDZI MECUCYAMB TUZ HYURASIRECIN,ANTAARI MOSH,MALINA,ASEM ANTARNERY EDTEX YURAHATUK SIRUNUCYUN UNEIN,ORINAK DILIJANI KAM KIROVAKANI KOXMERY MI URISH EIN,ENOKAVANINY URISH,KAM EL CARATATESAKNERN EIN HETAKRKIR,BA VOR CARI SUNK HAVAKECINK,DA MI HRASHK HACHUYK ER,
SHNORHAKAL EM TUR BAZAI TXEKIN U TIROJY VOR HAYASTAN ASHXARHY HARSTACREL EN NMAN GEXAGITAKAN KARUYCOV,NERDREL HAYKAKAN ARVESTIC,MSHAKUYTIC EV KULTURAIC YNDGCVAC CHSHTUCYUN