Սալվադորում ջրհեղեղ է. զոհվել է 120-ից ավել մարդ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | Նոյեմբերի 10, 2009 11:05

Առնվազն 124 մարդ է զոհվել և 60-ը անհետ կորած են համարվում Սալվադորում տեղի ունեցած ջրհեղեղի պատճառով:

Ջրհեղեղի պատճառ է դարձել փոթորիկը, որ երկիր էր հասել կիրակի օրը: Սալվադորի 5 շրջաններում իշխանություններն արտակարգ դրություն են հայտարարել:

Երկրի ներքին գործերի նախարար Ումբերտո Սենտենոն հայտարարել է, որ զոհերի թիվը կարող է ավելանալ, երբ փրկարարները կարողանան հասնել աղետից առավելագույն տուժած բնակավայրեր: Նրա խոսքով` հատկապես շատ է տուժել երկրի մայրաքաղաք Սան-Սալվադորը և կենտրոնական Սան Վինսենտե շրջանը:

Ինչպես հաղորդում է BBC-ն, Սան Վինսենտեն մեկուսացված է արտաքին աշխարհից սողանքների պատճառով. փլուզվել են բնակելի տներ, կամուրջներ, էլեկտրահաղորդալարեր:

Ավելի վաղ փոթորիկն ավերածություններ էր կատարել  հարևան Նիկարագուայում, որտեղ 40 հազար մարդ մնացել է առանց օթևան:

ԱՄՆ-ի Լուիզիանա նահանգում արտակարգ իրավիճակ է հայտարարված, քանի որ փոթորիկը մոտենում է նահանգի ափերին:

Tags: , , , ,

Leave a Reply