Փախուստ կյանքից
ԷՍՍԵ | Վահան Իշխանյան | Դեկտեմբերի 24, 2009 21:11Տխրեցի, երբ շաբաթ օրը իմացա, որ Սողոմոն Քոչարյանը ու Մհեր Ենոքյանը ձերբակլվել են: Սրտանց նրանց հետ էի, թող կարողանային չերեզ Վրաստան փախնեին, խի՞ հիմար-հիմար քսան օր մնացել են Հայաստանում: Մհերը բռնվում ա Ամիրյանի վրա, այ քեզ ապուշություն, իսկ Սողոմոնը Մուղնի գյուղում: Մա՞րդ էլ բերդից ցվրվի ու քաղաքի կենտրոնում ֆռֆռա:
Երկուսն էլ երկրորդ անգամ են փախչում: Մարդիկ էրկու անգամ կարողանան բերդից փախնեն ու էշավարի էրկու անգամ էլ բռնվե՞ն:
Էրկուսն էլ ցմահ դատապարտվածներ, մարդասպանի պիտակը վրաները ու ոչ մի աջակցություն չեն կարող ունենալ էս հասրակությունում, դաժե հակառակը, իրավապաշտպան Միքայել Դանիելյանը հայտարեց, որ փախել են բերդի ղեկավարության հետ համագործակցելով: Ենթատեքստում պարզ է, սա է բերդի ղեկավարությունը` կոռումպացված, կոպիտ ասած, վատն է, իշխանությունը միշտ կոռումպացված ու վատն է, իսկ որ օգնում է փախչել բնականաբար հակօրինական կոռուպցիոն քայլ է անում ու հետևաբար եթե դատապարտելի է ղեկավարության արածը ուրեմն փախչողներն էլ անարժան մարդիկ են, որոնց վատ ղեկավարները օգնել են: Ուրեմն իրվապաշտպանությունը մարդու իրավունք թողած իշխանություն է քննադատում:
Այն պատվաբեր սկզբունքը, որ մտավորականն ու հասարկական գործիչը միշտ պետք է իշխանության դեմ լինի, երբեմն ուղղվում է մարդու իրավունքների դեմ: Այդպես «Հայկական ժամանակը» հոկտեմբերի 27-ի գործով կալանավորների լուսանկար հրապարակելով, ու տեքս գրելով թե տեսեք-տեսք էս ո՞վ է օգնել որ հոկտեմբերի 27-ի գործով կալանավորների խուցը նորմալ լինի, նպաստեց, որ կալանավորների իրավունքները ավելի սահմանափակվեն, ու հիմա լրագրողը ավելի շատ դժվարություններ պիտի հաղթահարի, որ կալանավորի հետ հանդիպի: Իսկ Միքայել Դանիելյանի մեղադրանքից էլ իշխանությունը, (մասնավորապես արդարադատության նախարարությունը) երկյուղեց ու կալանավորեց բերդի վեց աշխատակցիների, որ ցույց տա, թե ինքը կապ չունի փախուստի հետ: Մի խոսքով, վեց հոգի անտեղի նստեցին: Ու ցմահներին էլ կդատեն, ութը տարի կավելացնեն իրենց ցմահ կալանքին, հիմարություն, ցմահը լրանալուց հետո, մեռնելուց հետո որ հարություն առնեն ևս ութ տարի պիտի նստեն: Թե՞ տասվեց, որտև արդեն նախորդ փախուստի համար ութը ստացել էին: Մարդ ա, բերդից փախել ա, ում ա վնաս տվել որ հանցանք են համարում ու սռոկ ավելացնում:
Իսկ Գերմանիայում բերդից փախչելը կալանավորի իրավունքն է, հանցանք չի համարվում ու դրա համար չեն դատում: Չեմ կարծում, թե գերմանացի իրվապաշտպանը մեղադրեր բերդի ղեկավարներին, որ կալանվորը կարողացել է օգտվել իր իրավունքից. իրավապաշտպան ա, հո հսկիչների դատախազ չի՞:
Իսկ, որ երկու անգամ փախչում են, պատճառը ղեկավարության համագործակցությունը չի, պարզ ա, հսկիչ մարմնի ոչ արհեստավարժության մեջ ա, ինչպես ամեն բնագավառում էստեղ էլ չինովնիկները լավ գլուխ չեն հանում գործից: Բա ինչպես 1999թ. հոկտեմբերի 27-ին Հունանյան եղբայրները առանց խոչընդոտի թխկցրին վարչապետ ու ԱԺ նախագահ, բա ո՞ւր էին թիկնապահները: Մենակ շուխուր հանեն, թե կազմակերպիչները չեն բացահայտվել, ո՞վ է հարց տվել, թե էդ ինչ թիկնապահներ են եղել որ մի փամփուշտ էլ չեն կարացել արձակեն, իրենց չեն նետել իրենց շեֆերի մարմինը պահեն, կրակոցը իրենց կրծքին ընդունեն: Լավ չհասցրին, բա հետո՞, քանի՜ ժամ ԱԺ-ն տեռորիստները իրենց ձեռն էին պահել, բա ո՞ւր էին Վազգեն Սարգսյանի թիկնապահները, ուր էր թիկնազորի պետը: Ուր պիտի լինեին, եթե վարչապետի թիկնազորի պետը գլուխ չէր հանում իր գործից, իր ընկերոջն էր դրել թիկնազորի պետ, իր վարորդին: Բայց որ թիկնապահների հարց առաջանա, մեկ էլ հոպ, կբացվի, որ Վազգեն Սարգսյանը էն ղեկավարը չէր, դաժե իրան պաշտպանելը որակյալ չէր կազմակերպում: Ու Վազգենը դարձավ իր ստեղծած փնթիության զոհը: Ոչ մի թիկնապահի պատասխանատվության չկանչեցին, չնստցրին, իսկ բերդի վերկացուներին նստցրին:
Նույնն էլ բերդերում, երկու անգամ փախչում են նույն կալանավորները, որտև ինչպես ամեն բնագավառում էստեղ էլ գործից հասկացող հսկիչներ չկան ու սա երևի միակ բնագավառն է, ուր ոչ պրոֆեսիոնալիզմը ողջունելի է:
Ես երկուսի գործերին լավ ծանոթ չեմ, այսինքն չեմ ուսումնասիրել, մենակ որոշ տեղեկություններ ունեմ դատապարտվածների պատմածների հիման վրա: Ըստ այդմ, Մհերը, որ բժշկականի ուսանող ա եղել դատապարտվել ա ցմահ մի սպանության համար, որն ինքը չի արել. մի ընկերոջ հետ գնացել ա մի երեկույթի, ուր նրա մեկ այլ ընկերը սպանել ա էս ընկերոջը: Սպանողն էլ ա նստել ու ինչ որ ժամանակ հետո ազատվել: Ասում են քրեական գործում սա երևում է:
Իսկ Սողոմոնը ծեծկռտուքի մեջ ա մտել մի իրանցի վարորդի հետ ու իր հարվածից իրանցին մեռել է, իսկ իշխանություններն էլ Իրանի հետ հարաբերությունները չփչացնելու համար ցմահ են տվել:
Գուցե այնքան էլ այսպես չի եղել, իհարկե արժի ուսումնասիրել գործերը ու երբ «Անկախի» աշխատանքը բնականոն ընթացքի մեջ ընկնի ցմահների թեման հետևողականորեն կուսումնասիրենք: Ինչ էլ լինի, ցմահ դատապարտել մարդկանց, որոնք ո՛չ սերիական մարդասպան են, ո՛չ կյանքով հանցագործ, դաժան է: Գումարած, որ մեր դատկան համակարգը ոչ միայն կոռումպացված այլև ոչ պրոֆեսիոնալ է, ու շատ հեշտ անմեղ մարդուն կարան ցմահ տան ու ոչ միայն որ փող կառնեն կամ կկատարեն վերևի պատվերը, այլև չեն հասկանա, որ անմեղի են դատապարտում: Եթե ԱՄՆ-ում, մի երկրում ուր դատական համակարգը համարվում է ամենաորակյալը, բազմաթիվ ցմահ կամ մահվան դատապարտվածներ հետագայում պարզվում է որ անմեղ են եղել, ապա Հայաստանում ինչքա՞ն դատական սխալների զոհեր կլինեն: Երբ Չիկագոյում էի պատմեցին մի հասարակական կազմակերպության մասին, որ պայքարում է մահվան դատավճիռը վերացնելու համար, կազմակերպության ղեկավարը եղել էր մահվան դատապարտված, դատավճիռը ի կատար ածելուց քիչ առաջ պարզվել էր որ նա անմեղ է: Ու նա իր պես մի քանի հոգու հետ ստեղծել էր կազմակերպությունը: Իսկ ընդամենը մի շաբաթ առաջ ԱՄՆ-ում ազատեցին ու արդարացրին ցմահ դատապարտված ու 35 տարի արդեն նստած Ջեյմս Բեյնին, որ դատապարտվել էր ինը տարեկան տղայի փախցնելու, բռնաբարելու ու սպանելու համար: ԴՆԹ-ի անալիզով պարզվել է, որ մարդը անմեղ է, ինքը չի հանցագործը:
Բայց նաև ուրիշ բան գումարած. մի՞թե ամեն մարդասպանի են դատապարտում ցմահ, կամ մի՞թե ամեն մարդասպան է նստում: Հենց հիմա մի քանի հոգու անուն կարող եմ տալ, որ մարդ են սպանել բայց չեն նստել. Մուշեղ Սաղաթելյանը(էրկու համար նստել ա, բայց ոչ սպանության համար), ոստիկանության քրեականի պետ Հովհաննես Թամամյանը, Պապլավոկում Պողոս Պողոսյանին սպանող Քոչարյանի թիկնապահը, գործարար Հայրապետյանների հարազատ ու էլի գործարար Միշա Քալանթարյանը, որ սպանել էր Հովհաննես Մանուկյանին ու նույնիսկ դատարան չներկայացավ, դատարանում գժականով ազատվեց պատժից (տես) ու էլի շատերը: էլ չասած էն օլիգարխները ու գեներալները, որոնց սպանությունների մասին հասարկությունը տեղյակ էլ չի լինում: Ու նաև հանգուցյալ մարդասպան, որի արձաններով զարդարում են էս երկիրը:
Ուրեմն սպանելու իրավունք ունեն իշխանություն, փող ունեցողները և էս երկրում հասարակական աջակցություն են ստանում միայն այդ խավի ներկայացուցիչ կամ նրանց համախոհ ձերբակալվածները, որ ստանում են քաղբանտարկյալ որակի նշանը, ինչպես Մուշեղ Սաղաթելյանն է, որի նկարներով ընդդիությունը ցույցեր էր անում:
Մհերի ու Սողոմոնի նկարներով ցույցեր չեն անելու, նրանք քաղբանտարկյալի հովանավոր կռիշը չեն ունենա ու հետևաբար արևմուտքն էլ չի պաշտպանելու, Զարուհի Փոստանջյանը նրանց համար Եվրոպայի խորհրդին չի դիմի, որ Հայաստանի նկատմամբ սանկցիաներ անեն: Նրանք չունեն աջակիցներ, նրանց իրավունքերը պաշտպանելը ոչ մի աչոկ չի բերի որևէ հասարակական կամ քաղաքկաան գործչի: Նրանք իրենք պետք է լուծեն իրենց հարցերը: Ինչպե՞ս: ՓԱԽՉԵԼ: Փախչել, բայց մինչև ո՞ւր, էս աշխարհում իրենց ապաստան տվող չկա: Մնում է փախչել էս կյանքից ու Մհերը ձերբակլվելուց հետո դանակը խրում է բուգը:
(Հարցաքննության ժամանակ Մհեր Ենոքյանը դանակը խրել է կոկորդը: Հասցրել են նրան վիրահատել և փրկել կյանքը)






Facebook
Tweet This

Շատ հետաքրքիր վերլուծություն է: Կասեմ միայն, որ առավել մտահոգված եմ, թե այս հասարակութունը, որ մենք այօր կառուցում ենք, այն մտածելակերպը, որ մենք դաստիարակում ենք մեր երեխաների մոտ, բարու և չարի, ճշտի և սխալի հասկացողությունները բավական աղավաղված են: Կարծում եմ, որ /ցավոք սրտի/ մեր երկրի քաղաքացիները շատ հեռու են լինելու բարոյական արժեքներից…
Մարդասպան կամ ընդհանրապես հանցագործ չեն ծնվում: Հասարակությունն է ծնում նրանց: Հռոմի Պապի անմիջական պրոտեկցիայով է դարեր շարունակ գործել ինկվիզիցիան…
Մհեր Ենոքյանը նույնիսկ ա՛յս անգամ հանցագործ չդարձավ… Եթե չհաշվել, որ նա ինքն իր կյանքին է փորձել վերջ տալ /որպես միակ միջոց այս խեղաթյուրված դատական համակարգի անօրինություններից ազատվելու/:
լրիվ համաձայն եմ
Քոչարյանի թիկնապահի և Միշա Քալանթարյանի դեպքում նշվում են զոհերի անունները, իսկ Մուշեղ Սաղաթելյանի, Հովհաննես Թամամյանի (մնում է ենթադրել, որ խոսքը Լևոն Գուլյանի սպանության մասին է) և հանգուցյալ մարդասպանի դեպքում զոհերի անուններ չեն նշվում:
Հարգելի Արմեն,
շնորհակալություն դիտարկման համար: Այսպես.
Թամամյանի անունը կապված է մի ոստիկանի սպանության հետ: Այդ մասին տեղեկություն եղել է: 1994 թվականին Մուշեղ Սաղաթելյանը ծեծելով սպանել է Գորիսի բանտի կալանավոր Ռաֆիկ Զորոյանին, այն բանի համար որ նա բանտից փախել է: Բացի դա 90 ականների կեսերին և վերջերին, երբ Սաղաթելյանը գաղութների վարչության պետն էր, նրա դաժան վերաբերմունքի և պարբերական խոշտանգումների պատճառով մահացել են 12 մահվան դատապարտված կալանավորներր:
Շնորհակալ եմ արձագանքի համար:
Հետաքրքիր կլիներ իմանալ, թե, ասենք Թամամյանի քաջագործության մասին տեղեկությունը որքանով է ճշգրտված (Սաղաթելյանի անունը չեմ տալիս` քաղաքական ենթատեքստից խուսափելու համար): Կամ, ասենք, Քալանթարյանի մասով գործ ունենք վարկածի, թե ապացուցված իրողության հետ:
Իսկ Վազգեն Սարգսյանի դեպքում խոսքը գնում է Մոնթեի ու Գորգիսյանի մասին, թե ուրիշ մարդկանց:
Հարգելի Արմեն,
ես իմ նյութերում բամբաանքներով չեմ առաջնորդվում և այն թե Վազգեն Սարգսյանը սպանել է Մոնթեին ու Մովսեսին, համարում եմ անհիմն բամաբասանք։ Հայաստանում բազմաթիվ սպանություններ են եղել, որոնք պատերազմի հետ կապ չունեն և որոյնց քչերն են տեղյակ։
Եթե կարելի է, երկու հարց էլ: Ձեր նկատի ունեցած սպանությունները, որոնց մասին քչերը գիտեն, որ տեսակի են եղել` կենցաղային, քաղաքական, բիզնեսի հողի վրա թե այլ: Եվ նախորդ հարցիս առաջին մասի վերաբերյալ ինչ կասեք. ձեր նշած տեղեկությունները որքանով են հավաստի:
Հարգելի Արմեն,
իմ նշած տեղեկությունները այնքանով են հավաստի ինչքանով որոշել եմ հրապարակել: Կամ այնքանով են հավստի ինչքանով հավաստի են, որ Հայաստանում ընտրությունները կեղծվում են:
այդ սպանությունները ձեր նշած բոլոր ոլորտներին էլ վերաբերվում են:
Լիովին կիսում եմ ձեր մտահոգությունները: Մարդու իրավունքներ հասկացությունն ընկալելու համար հումանիստական ավանդույթներն արժեվորող հասարակություն դեռ չունենք: Սովետի ժամանակ քաղաքական առաջնայնություն էր հռչակված սոցիալիզմ ու կոմունիզմ կառուցելու տեսլականը, որ մարդ հասկացության վրա չէր հիմնվում, այլ դասակարգի եւ դրա անունից դավաճան ու ժողովրդի թշնամիներ էր որսում: Հետագա անկախ Հայաստանում նույնպես մարդը չարժեւորվեց, այլ պետական ու քաղաքական շահերը: Եթե վերեւում ես, իշխանական թե ընդդիմադիր՝ միեւնույն է, քո իրավունքների մասին աղաղակող լրագրողներ միշտ էլ կհայտնվեն, բա ոնց դրա համար լավ հոնորարներ են տալիս, բայց եթե քաղաքական խաղերի մեջ չես, կամ քաղաքական շահարկումների առիթ չես տալիս, մարդահաշիվ չես ու ոչ մի լրագրող էլ նեղություն չի քաշի պարզ մարդկային ոտնահարված իրավունքներդ հիշեցնելու հասարակությանը:
Այնպես որ , հարգելի Վահան, շատ շնորհակալություն ձեր ցուցաբերած հետեւողականության ու որդեգրած դիրքորոշման համար:
Վահանի հոդվածի մեջ կան անճշտություններ, որոնք ես տեղյակ եմ, քանի որ ավելի շատ եմ շփվել ցմահների հետ: Մհեր Ենոքյանի հետ ծանոթ եմ եղել: Նա ինձ միշտ ասում էր, թե “ես եստեղից դուրս գալու խնդիր չունեմ, ուղղակի ուզում եմ, որ ինձ նրանք բաց թողնեն”: Մհերը սպասեց, ոչ ոք նրան չազատեց, և նա դիմեց իր քայլին: Ինչ վերաբերում է նրա մեղքին, ապա ասեմ, որ քրեական գործից է երևում, որ նա այդ գործում պետք է երևար ընդամենը որպես վկա: Ո՞վ և ո՞րտեղ է տեսել, որ մարդասպանը նստի 15 տարի, իսկ կողքինը` ցմահ: Ընդունենք, որ իրոք մարդասպանը մեղավոր է (սակայն պետք է նկատի ունենալ, որ նա սպանել է ոչ կանխամտածված), բայց ի՞նչ կապ ունի վկան: Բայց բանն այն է, որ ԼՏՊ-ի բարեկան ընտանիքը, որի զավակն էր սպանվել, որոշել էր, որ մարդասպանը պետք է նստի 15 տարի, իսկ Մհերը` գնդակահարվի, քանի որ նրանց թվացել է, որ պատճառն իրենց զավակի սպանութան հենց Մհերն է: Եվ վերջ: Մարդիկ ասել են, որ Մհերն է մեղավոր, քանի որ եթե նա չտաներ իրենց զավակին այդ տեղը, ապա նա ողջ կմնար: Սա “ծնողական կապրիզ է”, յուրաքանչյուր ծնող իր կապրիզի իրավունքն ունի, սակայն երբ այդ կապրիզի գերին է դարձել պետությունը, որն ի դեմ Լյուդմիլա Տեր-Պետրոսյանի որոշել է պատժել Մհերին որպես հիմնական մեղավոր, սա արդեն ողբերգություն է: Մի խոսքով, երբ հրահանգվում է Մհերին տալ գնդակահարություն, ապա իհարկե աբսուրդ կստացվեր, եթե մարդասպանին տան 15 տարի, իսկ կողքինին` պատժի առավելագույն չափ: Հետևաբար, որոշեցին լեգենդ ստեղծել, թե իբր Մհերը կազմակերպել է այդ սպանությունը, որպեսզի զոհվածի ծնողներից պոկի 20 հազար դոլար: Այսպիսի դաժան լկտիություն` եթե պետք է տիրոջը, ապա կույսին էլ կսարքեն պոռնիկ, սրբին էլ` անառակ:
Մհերն ինձ ասում էր, որ հույս ունի, որ նոր ղեկավարությոնը կվերանայի նախկինի սխալներն ու անարդարացիությունները: Սակայն նա միամիտ էր, և երբ հասկացավ, որ դա հնարավոր չէ, ապա գնաց իր ճանապարհով: Համոզված եմ` նա ինքնասպան կլինի, որքան էլ նրան խանգարեն: Եվ այդ օրը մենք երկրի նախագահին մի բան կգրենք…
Ինչ վերաբերում է Սողոմոնին, ապա ասեմ, որ նրա հետ շփում չեմ ունեցել, բայց գիտեմ, որ նա մարդասպան չէ: Նա կռվի մեջ պատահաբր սպանել է մի պարսիկի *(խփել է գանգին, որն էլ կոտրվել է պատի վրա): Սողոմոնը կռված տղա էր, հետախույզ: Իսկ ՀՀ-ն որոշում է նրան գնդակահարության արժանացնել, որպեսզի պարսիկ դեսպանի հետ խոսելիս իրեն վատ չզգա: Իսկ ոչ կանխամտածված սպանության համար պատժի առավելագույն չափ նշանակելն հեշտ բան չէ, հետևաբար, Սողոմոնին որոշեցին ձևակերպել դաժան մարդասպան, որը սպանել է մի հայվանի իր գույքին (մեքենային) տիրանալու համար: Ահա և ամենը:
Այս երկուսի անձնական ողբերգությունը մեր համազգային ողբերգությունն է` որպես համբալ պետության, անարդար և ճորտ պետության: Եթե մի պետության ղեկավարություն չի համարձակվում անգամ վերանայել նախորդ ռեժիմի անարդար վճիռները, ապա ինքներդ մտածեք, թե ինչպիսին է այս պետությունն իր ղեկավարության հետ:
Իսկ Սողոմոնն ու Մհերը իրոք հանցագործներ չեն: Նրանք կարգին տղերք են` նրանք երկու անգամ փախել են, և երկու անգամն էլ մեկից մի բան չեն խլել, մի բան չեն գողացել, մեկի մազը չեն պոկել: Թեպետ սրա մասին խոսելն անգամ ավելորդ է` մեկ ա, օգուտ չունի…
Hargeli Artyom!
Grum eq – մեկ ա, օգուտ չունի…
Karcum em ogut uni…
Minchev irirn irenc anunov chkoches, chshmartutyun ches sahmani…
Dzer qomentic gone mek mard (es) mek chisht ban lsec!!!
Arden lav e!!!
Enpes vor, xoseq vstahoren, ete chshmartutyun e, apa ogut uni!!!
hargeli Artyom indz mtahogec dzer grac ays naxadasutyun2 Համոզված եմ` նա ինքնասպան կլինի, որքան էլ նրան խանգարեն: Եվ այդ օրը մենք երկրի նախագահին մի բան կգրենք…
arajin2` chi kareli nman ban asel aydkan hamozvac, che vor hnaravor e vor Mher2 karda dzer grac2 u tesnelov vor duk shaaat hamozvac ek, chuzena dzez vhatecnel. isk duk karog ek մի բան2 vor patrastvum ek naxagahin grel, hima grek.
mardkanc ognel e petq… cavali e. shnorhakal em Vahanin, vor zbagvum e cmah bantarkyalneri harcov! c he vor mi or mer erkrum menk el karog enk darnal cmah bantarkyal…henc enpes…aranc lurj patchar.
Հարգելի պարոն Իշխանյան ուրախ եմ որ վերջապես մեր հայկական լրատվական աշխարհում կա անկախ անկողմնակալ վերլուծություն:
Երկար մտածում էի արժե արդյոք մեկնաբանել որևէ բան: Որոշեցի չմեկնաբանել այլ ԽՆԴՐԵԼ, որովհետև հւյս ունեմ, որ չորորդ իշխանությունը միայն կարող է ազդել ժողովրդային զանգվածների վրա մեր իշխանությունները անհույս են: Խնդրանք համար մեկ` բացեք մեր ժողովրդի աչքերը, որ հասկանան , որ ամեն օր իրենցից գողանում են իրենց քրտինքը հոսանքի, գազի վարձավճարների բարձրացման ւ ավել լինելու տեսքով: Խնդրանք համար երկու` հասկացրեք որ քանի դեռ ժողովուրդը ընկած է բջջային համարների կոլեկցիա հավաքելով մեր իշխանությունները կատարում են ոճրագործություններ մահապատժի տեքով: Խնդրանք համար երեք հակառակ մեր իրավապահների ոչ պրոֆոսիոնալիզմի դուք լրագրողներտ եղեք ավելի պրոֆեսիոնալ: Դժբախտաբար չորորդ իշխանությունը ևս չի փայլում պրոֆեսիոնալիզմով: Խնդրանք համար վերջին հասկացրեք մեր ազգին, որ մենք ենք մեր գլխի տերը և որ մենք ստրուկ ու ճորտ չենք, ոնց որ մեր մի քանի մարզերում: Այսքանից հետո հնարավոր է, որ գործող մի գուցե նաև նոր կառավարությունը իր սխալների քանակը նվազեցնի մասնավորապես Մհեր Ենոքյանի ու նրա նման շատերի նկատմամբ ոճրագործությունները: Իսկ մնացած առավելությունների մասին լռում եմ:
Ավաղ մինչև այս ամբողջ հեքիաթը իրականություն չդառնա գործող իրականությունը նորմալ է մեր ազգի համար: Պետք է մենք մեզ փոխենք, որ շրջապատը փոխվի:
Մի խնդրանքել հասկացրեք մեր ազգին, որ շրջափակման մեջ գտնվող պետություն համար մեղմ ասած անհասկանալի է Երևան -Մոսկվա թռիչքի արժեքի զգալի թանկ լինելը համեմատած Թբիլիսի-Երևան Մոսկվա թռիչքի:
ԺՈՂՈՎՈՒՐԴ ԱՐԹՆԱՑԻ թեկուզ մի կյանք փրկելու համար:
Հարգելի Արփի,
իհարկե, ես Մհերի մահը չեմ ցանկանում, սակայն գրել եմ դա, լավ իմանալով նրան, նրա վճռականությունն սկզբունքայնությունը: Իսկ մարդկանց իրոք պետք է օգնել, բայց ես անձամբ ոչ մի ձև չեմ տեսնում: