Ցենզուրա «Կենտրոնի» եթերում. բանաստեղծուհին պաշտպանում է ազատությունը, իսկ կղերը դեռ Թումանյանի դեմ է պայքարում

ԷՍՍԵ | Վահան Իշխանյան | Փետրվարի 3, 2010 4:26

Անցած ուրբաթ «Ուրվագիծը» մեկ էլ առանց ֆինալ անջատվեց ու ռեկլամ մտավ: Պետրոս Ղազարյանը էդպես էլ չասաց վերջաբանը` այս լավատեսական խոսքով ավարտենք…և այլն: Պատճառը `Վիոլետի տեսակետներն էին սիրո ու սեքսի մասին, որ ինչպես մյուս հյուրերին հունից հանեց, էնպես էլ «Կենտրոնի» տիրոջը` Գագիկ Ծառուկյանին, որ անջատել էր տվել: Դա երրորդ ճակատն էր Վիոլետի դեմ, որ բացվեց էկրանից դուրս` էկրանի տիրոջ կողմից: Իսկ հաղորդմանը Վիոլետը երկու ճակատով էր կռիվ տալիս` մեկ բժիշկ Գեորգի Կիմիչի(ազգանունը չասացին), մեկ էլ Կոմիտաս վարդապետի ու հազիվ էր հասցնում հիմնավորել էն գաղափարը, որ ազատ հասարակությունում յուրաքանչյուր մարդ կարող է նախապատվությունը տալ սեքսի այս կամ այն տեսակին (լինի դա նույն սեռի մարդկանց միջև, խմբով, թե ավանդական):

Վիոլետը ասում էր որ երկու հոգի իրենց համար առանձացած, սենյակում սեքս են անում, իսկ եկեղեցին ուզում է մտնել նրանց արանքը, որոշել թե ինչ անեն ու էդ որոշումով իշխանություն հաստատել նրանց վրա: Իսկ Կոմիտաս վարդապետը բիբլիական առոգանությամբ հայտարարում էր ,թե եկեղեցին ինչ որ դարում արգելք է դրել մոր ու որդու, հոր ու աղջկա կենակցման վրա ու հավատաքննիչի կեցվածքով վրա տալիս` դուք ձեր որդու հետ կքնեի՞ք: Այսպիսով ,ազատ սիրո թեման վերածեց ինցեստի դեմ պայքարի մի հոգևորական,ում կրոնի աղբյուրը հենց ինցեստն է(Ըստ Աստվածաշնչի` Աստված ստեղծել է Ադամին ու Եվային, և հետևություն կարելի է անել, որ եթե սկզբում միայն մի զույգ է եղել, ապա նրանք կարող էին բազմանալ միմիայն այն դեպքում, եթե նրանց որդիներն ու դուստրերը միմյանց հետ կենակցեին, էլ չասած, որ մյուս ինցեստի տարբերակներն էլ չի կարելի բացառել): Հոգևորականին չկանգնացրեց նաև այն որ Վիոլետը ասեց որդի չունեմ ու շարունակեց հարցաքննությունը` ունենայիք կանեի՞ք տանելով նրան փորձությունների: Մնում էր Վիոլետը ասի` մի տանիր զմեզ ի փորձություն:

Եվ այսպես, ես հեռուստաէկրանի դիմաց նյարդային գնում գալիս եմ ու պատսխանում երկու այրերին, իսկ հիմա գրում եմ այդ պատասխանները:
Գեորգի Կիմիչը պնդում է որ միասեռականությունը հիվանդություն է: Յուրաքանչյուրը կարող է ունենալ հիվանդության իր պատկերացումները, բայց բժիշկը, կարծում եմ, ավելի պիտի հետևի համաշխարհային բժշկության ձեռքբերումներին: 30 տարի առաջ, կարծեմ 1981թ., համաշխարհային առողջապահության կազմակերպությունը հանել է միասեռականությունը հիվանդությունների ցանկից: Ինձ համար, եթե հանած էլ չլիներ, մեկ է, հիվանդություն չէր կարող լինել, եթե կինը կնոջ կամ տղամարդը տղամարդու հետ է լինում ու դրանից վատ չի զգում, առողջությունը չի վատանում, ավելին, հաճույք է զգում, կյանքն ավելի երջանիկ է լինում, ապրում է էնպես ինչպես հետերոսեքսուալը, ապա որևէ հիվանդության մասին խոսք լինել չի կարող: Անհանդուրժող հասարակության համար այն ինչ մերժելի է, անընդունելի `դրա դեմ պայքարելու համար այն պետք է որպես հիվանդություն ներկայացնել, որ ուրիշները վախենան դրանով «հիվանդանալ»: Սովետի ժամանակ շատ այլախոհներ հոգեկան հիվանդ էին ախտորոշվում ու փակվում հոգեբուժարաններում: Տրամաբանությունը նույնն է. եթե մարդ սովետի դեմ է գնացել` ուրեմն հիվանդ է:

Երկրորդ` Գեորգի Կիմիչը պնդում է, թե այն երեխաներն են միասեռական ծնվում, որոնց մայրերը հորմոնալ սնունդ են օգտագործել(թե՞ նաև նորածինները) և ասաց, որ ինքը պացիենտներին ասում է, որ հորմոնալ սնունդ չօգտագործեն: Չեմ կարող ասել, թե նա ինչ գիտական հետազոտությունների վրա է հիմնվել, բայց վստահ եմ, որ դա լուրջ հիմնավորված չի: Չթվարկեմ հայտնի միասեռականների, որոնց ժամանակ հորմոնալ սնունդ պարզապես չի եղել. Փարաջանով, Թեքեյան, Օսկար Ուայլդ, Ուիթմեն, Ռեմբո, Վեռլեն, դա Վինչի և այոք:

Մինչ քրիստոնեական ժամանակները մարդիկ եղել են բիսեքսուալ: Հին Հունաստանում ոչ միայն որևէ ամոթ բան չկար տղամարդկանց միջև սեռական կապի մեջ, այլև համարվում էր, որ սերը լինում է երկու տեսակ` միասեռական և երկսեռ: Հռոմում տղամարդու պասիվ կամ «կնոջ» դեր ունենալը սեքսի մեջ պախարակելի էր, իսկ ակտիվ դերը` պատվաբեր: Այս ավանդույթը շարունակվում է մինչև օրս` գողական աշխարհում:
Քրիստոնեական մշակույթը ու նոր սոցիալական նախատրամադրվածությունները շատ մարդկանց մեջ նվազեցրին կամ վերացրին միասեռական հակումը:

Միասեռականությունը դարձավ էլիտաների մենաշնորհ:

Այս կապակցությամբ ռուս փիլիսոփա Իվան Օվսյաննիկովը գրում է. «Պրոլետարիատը միայն մի հարստություն ունի` իր աշխատելու կարողությունը: Հենց այս պատճառով նա շահագրգրռված է երեխաներ ունենալ, որոնք այս դեպքում ոչ թե ժառանգներ են, այլ ծերության նեցուկը: Եթե ծեր, բայց հարուստ մարդու երեխային ամբողջովին կամ մասամբ ծնողն է նյութապես պահում, ապա աղքատ ընտանիքների երեխաները դեռ վաղ տարիքից պետք է պահեն իրենց ծնողներին, որոնք անաշխատունակ են դարձել: Ահա ինչու, միասեռականությունը մինչ օրս հանդիսանում է հարուստների մենաշնորհը, իսկ աղքատների համար դառնում տառապանք»:

Վարդապետ Կոմիտասը հռետորական հարց է տալիս` ցույց տվեք մի կրոն որտեղ չի դատապարտվում միասեռական կապը: Այսպես, միայն աբրահամյան կրոններում` հուդայականության, քրիստոնեության ու մահմեդականության մեջ է միասեռականությունը դատապարտվում, համարվում մեղք ու կոչվում սոդոմականություն: Որևէ այլ կրոն չկա, որտեղ միասեռական կապը մեղք համարվի: Բուդդայականության մեջ սեքսն ու սերը, լինի հոմոսեքսուալ թե հետերոսեքուալ ընդհանրապես մայա է, այսինքն պատրանք, որից արժե ազատվել: Որպեսզի քրիստոնեական ասկետիզմի հետ զուգահեռ չտարվի, ապա ասեմ, որ մայա է նաև բարի, հոգատար կամ չար լինելը:

Վարդապետ Կոմիտասը սեքսը համարում է անասնական, ամեն անգամ սեքսի մասին խոսելուց ասում է այդ անասնականությունը: Իրականում հակառակն է, ի տարբերություն կենդանական աշխաարհի, մարդն է միայն սեքսը այդքան մանրամասն վայելում, մարդիկ են որ երկար գգվում են իրար, մարմինները միմյանց շփում, ու հաճույք ստանում դրանից, միայն մարդն է, որ իր երևակայությամբ սեքսի բազմազան տեսակներ է ստեղծել ու չի բավարարվում միայն կլասիկ «շնանալով», միայն մարդն է, որ պահպանակներ ու հակաբեղմնավորիչներ է օգտագործում, որ սեքսը միայն հաճույքի և ոչ թե միայն սերունդ տալու համար է , ու սեքսը այդպես վայելելու հաճույքը մարդուն կենդանական աշխարհից տարանջատող գործոններից մեկն է: Հետևաբար, հենց միայն սերնդատվության համար, առանց մարմնական հաճույքի սերն է, որ անասնականին ավելի մոտ է:
Պետրոսը հարց տվեց, թե ինչ կարծիքի են հյուրերը ավանդույթի մասին: Վիոլետը բերեց Թումանյանի Մարոյի ու Անուշի օրինակները, ուր աղջիկները զոհ են գնում ավանդույթին, Անուշը եղբոր ու փեսայի ավադնական մարտի պատճառով խելագարվեց, իսկ 9- ամյա Մարոն, որին պսակել էին չոբան Կարոյի, հետ ինքնասպան եղավ կարոտից. « Ես սիրում եմ մայրիկին ես չեմ ուզում լինել կին» : Ու Վիոլետը ասաց. եթե ավանդույթը խանգարում է մարդու երջանկությանը` պետք է վերացնել:

Կոմիտաս Վարդապետը զայրացած սկսեց մեղադրել Հովհաննես Թումանյանին` ավանդական բարքերը քննադատելու համար: Կոմիտասը վստահեցնում է, թե ինչքան ճիշտ էին ավանդական ընտանեկան կապերը, երբ ինը տարեկան աղջկան ամուսնացնում էին, որ դրա նպատակն էր ` հարմարեցնել աղջկան նոր ընտանիքին, իսկ ամուսինը կենակցում էր, երբ աղջիկը ավելի հասունանում էր: Կոմիտասը ծաղրական ասում է, թե Թումանյանը արևմտյան հովերով էր տարված:

Մարոյի ողբերգությունից արդեն հարյուր քսան տարի անց, փաստորեն եկեղեցին արդարացնում է Մարոյի ծնողներին, որ իրենց դստերը դուրս են անում տնից ու թողնում որ մերժված թափառաշրջիկ դառնա, լքված աշխարհից ու մեռնի.

Ու հալածված իր հորից,
Փախած չոբան Կարոյից,
Սոված, պատռած շորերով,
Կորչում էր նա օրերով։
Կուչ էր գալիս խըղճալի
Օջախի շուրջ օտարի
Կամ թափառում մեն-մենակ
Մեր հանդերում շարունակ։

Արդարացնում է քանի որ Մարոն մերժել էր «պսակը»:

Եկավ խաչով տերտերը,
Տարավ ժամում կանգնեցրեց․
― Տե՞ր ես, որդյա՛կ, հարցըրեց։
― Տեր եմ, ասավ մեր Կարոն,

Պսակը հասարակության վրա իշխելու գործոններից է և այդ մերժման համար Եկեղեցին Մարոյին օրենքից դուրս է հանում ու մի հատ էլ մահվանից հետո պատժում թույլ չտալով մյուս մարդկանց պես «ժամ ու պատարգով» թաղել.

Սակայն անբախտ նըրա դին
Պապի կողքին չըդըրին։
Գյուղից հեռու մինչ էսօր
Կա ուռենի մի սըգվոր։
Էն մենավոր ծառի տակ
Փոս փորեցին մի խորին,
Առանց ժամ ու պատարագ

Հիմա, 21-րդ դարում եկեղեցին հանձինս Կոմիտաս վարդապետի մասնակցում է, ավելին` հեղինակն է Մարոյի ողբերգության ու նաև բոլոր այն աղջիկների, որոնց բախտը տնօրինում են ուրիշները:  Հայ Եկեղեցին արևմտյան գաղափարները քննադատում է հենց իր իշխանությունն ու եկամտի աղբյուրները չկորցնելու համար: Եթե մեկը հասկանում է որ եկեղեցական ավանդույթը իրեն ոչ միայն պետք չի(օրինակ , եկեղեցին ամուսնացնում է ցմահ, իսկ մեկն էլ հանկարծ էլ չի ուզում իր կնոջ հետ ապրի, ի՞նչ անի, եկեղեցին չի բաժանում), այլև խանգարում է նորմալ ապրել, կհեռանա եկեղեցուց ու կզրկի նրան պսակ ու թաղումով փող աշխատելուց:

Իրականում նրանք արևմուտքի դեմ չեն, քանի որ հենց իրենց կրոնն էլ արևմտյան է, այլ այն արևտմյանին, որը խփում է իրենց իշխանությանը: Եթե իրոք հայ քահանաները դեմ են արևտմյանին, ապա այդպես մոլեռանդ քննադատելով արևմտյան գաղափարները, ակամա քննադատում են իրենք իրենց, քանի որ քրիստոնեությունը 1500 տարի առաջ հենց արևմուտքից է եկել Հայաստան(Կոմիտաս Վարդապետը հաստատ չի կարող պնդել թե Հռոմն ու Երուսաղեմը Հայաստանից արևելք են) ու հասարակության մեջ իշխող բոլոր բարոյական նորմերը, դրանց մեջ նաև սեռական տաբուները, հոմոֆոբիան(ատելությունը միասեռականների հանդեպ) «արևմտյան հովեր են»: Եվ, կրկնեմ, հենց միասեռկանների նկատմամբ տաբուն գալիս է արևմտյան քրիստոնեահռոմեական միահյուսված մշակույթից:

Եզրակացություն. Արևմուտքից գալիս է քրիստոնեությունը ու հայերին դարձնում հոմոֆոբ, արևմուտքից գալիս է նացիոնալիզմը ու հայերին դարձնում նացիոնալիստ-հոմոֆոբ: հիմա էլ արևմուտքից գալիս է լիբերալ-դեմոկրատիան ու արևմուտքի, բայց արդեն հնացած գաղափարներով նացիոնալիստ ու քրիստոնյա դառածները հարձակվում են արևմուտքի վրա, թե քայքայում է ազգը այլասերություն տարածելով: Արևմուտքի հնացած գաղափարները ներկայացնելով բուն ազգային, պայքարում են ժամանակակից արևմտյան գաղափարների դեմ: Եթե ազգը քայքայվում է արևմտյան գաղափարներից, ապա արդեն մի քանի անգամ քայքայված պրծած կլիներ քրիստոնեությամբ ու նացիոնալիզմով:

Մնում է ազգայիններին ու հոգևորականներին իրենց ընտրած ազգային դիրքերից պատասխանել «երբ հայերը միասեռական էին արևմուտքում չգիտեին թե սեքսն ինչ բան ա»: Այսինքն դուրս ա գալիս հակառակը` ով հոմոֆոբ ա` հակահայ ա, ապազգային, որ մերժում ա մեր ազգային արմատները:

Print FriendlyՏպել
Դիտվել է 2247 անգամ:

Մեկնաբանություններ՝ (9)

  1. artak ասում է՝

    ba amot chi

  2. Grigor ասում է՝

    Huh, this was a long torture of your reader Vahan jan! It took all my energy and smile from my face away for today. Do not even know if now, when once more I see the reflection of our society in this article should I feel sad for the ignorance of my society? Should I laugh out laugh out loud on how primitive the same society can be???…alas, I am just bored.

    Even though Oscar Wilde claims that the ‘biggest sin is ignorance’, I would still insist on being more compassionate and tolerant. At the end of the day, tolerance and acceptance is not only for homosexuals, it is also for primitives, retards, traditional healers of Soviet times, all kinds, priests and other businessmen trading with religion and God.

    We really have to be more tolerant and wait perhaps…hippos just cannot fly even if it is required by WHO, EU and any other international protocols.

    God give tolerance to Violet, you and some to me!

    Ma admirations for Violet for standing that company :D

  3. Արմեն ասում է՝

    Հիանալի արձագանք էր, հատկապես վերջաբանն ինչ ասես արժեր: Բրավո:

  4. Արմեն ասում է՝

    Չեմ հասկանում, թե ինչու են այստեղ գրվող մեկնաբանություններն անհետանում:

  5. Arsen ասում է՝

    Կյանքումս էսքան անգրագետ հոդված չէի կարդացել:

  6. karin ասում է՝

    angraget chi, vor asum en ov-ov e, angragitutyun e kochvum??????????
    txur e, uxxaki, shat txur.
    giteq, inc inchn e hetaqrqrum, inchu en Violetin kanchum u misht nman ankap temaneric xosum?
    karcum em, Violetn uni gorcer,stexcagorcutyunner, vor aveli khetaqrqren mardkanc, qan nra- sexi masin………….da karox e asel ir grvacqneri mijocov,karcem Petros@ mi angam el er kanchel u eli ankap baneric ein xosum.
    imast@ chem haskanum????????????????????????????????????

  7. Anna ասում է՝

    Karin jan, et vor grel em angraget, et uxxaki pahi azdecutjan tak em grel, vorovhetev inch kapvac a et hamaseramolneri het, inc ahavor nervajnacnum a, zzvum em aj mard drancic, isk menq poxanak dranc masin ski chxosanq, bani tex chdnenq, arden dranc pashtpanum enq ha

  8. Ani ասում է՝

    Vahan du yerevi drsits finasavorvum es,haskanum enq, de piti apres, ba ho sovats ches mnalu.yes hartse yerkrordum em u qrz em asum “du ke kenaktses qo vordu kam axchka het”.duq uxxaki maerdkants eq shvaratsnum, dzer missian da e. asem vor yes hogevorkannerin el chem @ndunum, dranq el mi ban chen, dram en ashxatum lav biznes e, hastkapes spyurqum

  9. ՀԱՅ ասում է՝

    Հայը միշտ էլ եղել ա բարոյական ու ԿԼԻՆԻ, քանի որ դու ու քո նմաները հայ չեք… հայ եք ծագմամբ, այլ ոչ ազգությամբ: Ձեր ուղեղներին հասու չէ լույսն ու մաքրությունը անասնականից տարբերել: Հոգևորականի անուն են պղծում… Հայերը աշխարհում առաջինն են լույսը պաշտել, ապա հետո արևմուտքից եկավ հեթանոսությունը… Գնացեք ձեր եվրոպաներում պոռնկացեք ու շնացեք, մեր սուրբ հողը պղծողները անասունի մնան են սատկելու:

Leave a Reply