Եվա Ռիվասի հաղթանակը. sms-ը հաղթեց շոու բիզնեսի տուսովկային

ԷՍՍԵ | Վահան Իշխանյան | Փետրվարի 18, 2010 9:44

Ոչ ժամը գիտեի, ոչ օրը Եվրատեսիլի ազգային ընտրության մրցույթի, եթե Քրիստինեն կիրակի չհրավիրեր նայելու: Շնորհակալ եմ, ոչ միայն նրա համար որ նոր մարդկանց հետ ծանոթացա, խմեցի գինի, այլև որ տեսա մի համերգ, որը էդպես աղմուկ պիտի հաներ:

Հաշվեցի, 12 հյուր կար` հեռուստացույցի դեմը նստելու տեղ չեր մնացել: Մինչև երգիչները կերգեին  ամեն մեկը ասում էր, թե ով կուզեր հաղթի, մի քանիսը Էմմիին էին գովում, մեկ-երկուսը Ռազմիկ Ամյանին, մի քանիսն էլ գովում էին Եվա Ռիվասին: Համերգը հենց պրծավ բոլորը, տասներկու հյուրերն էլ միաբերան ասին որ արժանին Եվա Ռիվասն ա: Մի քանիսը սկսեցին sms ուղարկել Եվայի օգտին, բայց  մեկին հաջողվեց, մյուսներինը չէր գնում: Ես չուղարկեցի, ինչի՞ ուղարկեմ, որ գիտեմ Եվան հաղթելու ա:

Ու որ Արշակյան քույրերը հայտարարեցին` հաղթել է Եվա Ռիվասը, ես ասի էս ի՞նչ ռեժիսոր ա հանրայինում աշխատում, որ ցույց չի տալիս Էմմիին: Կարծես Օսկարի մրցանակաբաշխություն տեսած չլինեն, ուր երբ հայտարարում են հաղթողին, օպերատորը խոշոր պլանով ցույց ա տալիս մանթրաշ մյուս հավակնորդին: Բանից պարզվեց, որ օպերատորը ավելի հետաքրքիր կադր ցույց չտվեց, թե ինչպես են Էմմին ու Ռազմիկ Ամյանը որպես բողոք լքում բեմը: Ու երբ հաջորդ օրը Էմմիի մայրը` Նադեժդա Սարգսյանը շուխուր արեց թե sms քվերակությունը կեղծվել է, կարելի էր ենթադրել թե Էմմին հենց լսեց Եվայի անունը միևնույն ժամանակ իմացավ կեղծիքների մասին ու գնաց բեմից: Ուրեմն կեղծվեր թե չկեղծվեր մեկ ա Էմմին չէր ընդունելու արդյունքները: Իսկ Ռազմիկ Ամյանն էլ, որ Կենտրոնի եթերով ասեց թե արժանին Էմմին էր, կարծես մատներ որ մասնակցում էր մրցույթին Եվայից ձայն փախցնելու համար, ինչպես 2003-ին Գեղամյանն էր Դեմիրճյանից ձայն փախցնելու համար մասնակցում նախագահական ընտրություններին: Դա ապացուցեց նաև Ամյանի պրոդյուսերը, ով եթերով ասեց թե sms է ուղարկել Էմմիի օգտին: Պարզ չի՞, եթե ուզում ես հաղթել չես ավելացնի նրա ձայները ով քո մրցակիցն է:

Թե չէ ի՞նչն էր Էմմիի երգի լավը, կարծես պրոֆեսիոնալ բոքսի ընդմիջմանը ռինգ դուրս թռած պատանիների խումբ լիներ, որ պիտի զբաղեցներ հանդիսատեսին «հեյ հեյ»-ներով մինչև բռնցքամարտիկները վերադառնային:

Ի հարկե այդ «հեյ-հեյներն» ավելի լավ էին նայվում ու լսվում քան Ռազմիկ Ամյանի երգը, որը նույնիսկ բռնցքամարտի ընդմիջմանը չէին թողնի ռինգում զլել ու դա մենակ ստիպված կլսեին ֆայլաբազարում պարապ կանգնած աշխատանք փնտրողները:

Եվ էս կատարումների ֆոնին եթե Եվա Ռիվասը մրցակից ուներ ապա Անի Արզումանյանն էր, որի մայրը հաստատ Նադեժդայի պես հզոր չէր ու վերևից խոստում չէր ստացել թե իր դուստրը «հեյ հեյ»-ով կհասնի Օսլո:

Անի Արզումանյանի անունն էլ մի քիչ պտտեցվեր ու Ռիվասի պես, մի «Թամամ աշխարհ» էլ ինքը երգած լիներ(թեկուզ ոչ էդքան հզոր ձայնով) sms-ներով կանցներ Էմմիից ու Ամյանից, որոնց ձայները ավելի շատ նրանց անվան համար էին քան երգի:

Էմմին «Մաքսլբերտի» ռադիոյին հայտնել էր, թե նախապես Հանրային հեռուստատեսությունը խոստացել էր, որ ինքը կմեկնի Եվրատեսիլի եզրափակիչ ու փաստորեն խաբել էր: Այսինքն, հանրայինը դեռ երգը չլսած խոսքը տվել էր: Չէր խաբել, ուղղակի Եվան խառնել էր հայկական շոու բիզնեսի քարտերը` ժյուրին իրենց տուսովկայից, ի՞նչ էր մնում հաղթելու համար` մենակ «հեյ-հեյ» գոռալը: Բայց sms քվեարկության վրա, թեկուզ որ այն տեխնիկական թերություններ ուներ, Նադեժդան չէր կարող կանտրոլ անել: Ի՞նչ է մնում անել, ի՞նչ ասել որ բոլորը հավատան, թե Էմմիի երգը մի բան ներկայացնում է. հայտարարել թե sms քվեարկությունը կեղծվել է, որ համոզիչ կլինի մի երկրում, ուր քաղաքական ընտրությունները կեղծվում են: Ու լրագրողները հրճվանքով տարածում են Նադեժդայի ասածները, որ եւս մի անգամ ապացուցեն, թե կեղծիքների դեմ են ու չեն էլ փորձում պարզել ճշմարտությունը, թե գուցե նաև Եվա Ռիվասի համար քվեարկված sms-նե՞րը չեն հասել: Ու եթե բոլոր sms-ները հասնեին, Քրիստինեի հյուրերինն էլ միասին, ապա Եվայի ձայները ոչ թե երկու այլ երեք անգամ ավել կլինեին ու ավելի կշեշտվեր, որ Էմմիի բեմից հեռանալը պարզ մանթրաշ է, որ հանրայինը չկարողացավ խոստումը պահել ու դրա համար էլ բեմից գնալը ցույց չտվեց:

Մրցույթը ապացուցեց, որ ազգային Եվրատեսիլը արժի անցկացնել միայն sms քվեարկությամբ. մի երկրում ուր շոու բիզնեսը ավելի շատ ժանրի անվանում է(շոու բիզնեսի աստղերից շատերը ավելի շատ հարսանաիք ու ռեստորանում են փող աշխատում քան cd-ով ու համերգով), ու եթե բիզնես է ապա մոնոպոլիզացված, ուրեմն ժյուրիները անաչառ չեն կարող լինել: Ուրիշ բան Եվրատեսիլի եզրափակիչը, ուր ժյուրի մտցրին պոստսովետական նացիոնալիստ ընտրազանգվածի պատճառով, որ ոչ թե երգ է քվեարկում այլ ազգություն:

Ռիվասի մասին բամբասանքներից մեկն էլ այն է, որ փող է ծախսել շատ sms-ներ ստանալու համար: Քրիստինեի հյուրերը հաստատ բաժին չեն ստացել էդ փողից: Եթե ի սրտե քվեարկողներ չլինեին ինչքան ուզում ես ծախսի, հաղթանակը չի ստացվի: Իսկ եթե ծախսվել է ապա ծախսողը ապուշ չի եղել, խախսել է տպավորիչ երգի ու կատարման վրա ու դրանով չեզոքացրել ժյուրիի տոսովչնի քվեարկությունը: Համ էլ, նույն բամբասանքը կարելի ա տարածել Էմմիի համար, որի երգի վրա քիչ ծախս չէր արված ու ծախսողը մի քիչ էլ sms-ի վրա կարար ծախսեր:

Պատահական չի, որ «Կենտրոնի» եթերով Ռազմիկ Ամյանը ասեց որ պետք է վերացնել sms քվեարկությունը և միայն ժյուրիով ընտրել Եվրատեսիլի մասնակցին: էս դեպքում հանրայինի խոստումը հարյուր տոկոսանոց ա դառնում, շոու բիզնեսի աստեղերը հերթով կմասնակցեն եվրատեսիլին ու մի օր էլ անպայման հերթը կհասնի Ամյանին անկախ նրանից երգածը ռինգում երգելո՞ւ երգ ա, թե ֆայլաբազարում:

Print FriendlyՏպել
Դիտվել է 3436 անգամ:

Մեկնաբանություններ՝ (23)

  1. Karine ասում է՝

    Inch lavn er`~~~~~, verjapes meky grec, vor es axmax vaynasuni kariqy chkaaaa

  2. violet ասում է՝

    Ես էլ եմ եղել Քրիստինեենց տուն, ու «Եվայի վկա» եմ:

  3. Արմեն ասում է՝

    Շատ դիպուկ էր գրված, հատկապես վերջը:

  4. Arpy Maghakyan ասում է՝

    es el Evayi ogtin em qvearkel u sms chi gnacel. shat a dur ekel indz erg2, 1,2 angam em lsel bayc mtkums pttvum a, ham el shat sirun agchik a:)) haziv arit ka hayastani kogmic aydkan sirun mekin ugarkel!
    es Emmiin el dem chei, asum ei ete erg2 lav lini, iran sms kugarkem, bayc axr vatn er vat2, vat2.

  5. վգվ ասում է՝

    ճիշտ ու անկախ մոտեցում

  6. Grigor ասում է՝

    Apres Vahan jan, hamacajn em skzbic minchev verj

  7. Sona ասում է՝

    shat lav meknabanutyun ,… bravo, amenalavy Eva Rivasn er iroq, es qvearkel em nra ergi hamar, bayc sms-i kesy tex chi hasel, karevory ardarutyun exav verjapes Hayastanum…… Qez cankanum em haxtanak Eva jan!!!!!!!!!:) :)

  8. shaghik gevorgyan ասում է՝

    ayo, lav er grats,Hayastaits heru aorelov menq zgum einq inch e katarvum. axr ed Emmin Enqan apush e asum e “indz h1 xostatsel er vor yes piti gnayi”. ur eq hasel hayer. Bravo hay joxovrdin , tsuyts tvets vor jisht handistaes e.yev amot juriin Anna Mailean, Miaqel Pokhosean, Ara yerjakean, tesens dranq amot chunen? ed clubi yergi ogtin ein qvearel. Kettses hay joxovurd , du es iskskakan profesional jurin. Mshakuyti naxarar kochetsyal ed er qo jurin?

  9. Ս. Մ. ասում է՝

    Շատ լավն էր, երեևի ամենահաջողը կարդացածս բոլոր մեկնաբանությունների մեջ: Ես Ռիվասի երկրպագուն չեմ եղել, բայց էս խոսակցություններն ու էդ անտաղանդների մեծ-մեծ ելույթները ստիպեցին, որ ավելի շատ ուրախ լինեմ Եվայի հաղթանակի համար: Հանրայինը կարող է լրիվ խաչ քաշել իր հեղինակության վերջին փշրանքների վրա: Ու եթե ասում են Եվայի թիկունքում մեծ մարդիկ ու շատ փողեր են, էդ էլ եմ հարգում, կարևորը մարդիկ ճիշտ տեղ են իրենց փողը ծախսել: Բացառիկ դեպք է, որ մեր երկրում անարդար ճանապարհով արդարություն է լինում:

  10. mary ասում է՝

    Надя пусть вспомнит, как были сфальсифицированы выборы в парламент в 1995 году, когда она в составе сирадегяновской партии Шамирам прошла в парламент… И сейчас она говорит о фальсификациях в отношении ее бездарной дочери! Стыдно за H1 и за весь армянский шоу бизнес, в котором такие, как Эммии и ее мамаша имеют вес…

  11. Partev ասում է՝

    Իրոք շատ ճիշտ է մեկնաբանված:
    Ցանկացած ընտրությունից հետո պարտվողների մի խումբ հայտարարում է, որ արդյունքները կեղծվել են, քանի որ եթե կեղծված չլինեին, հաղթողը լինելու էին հենց իրենք:
    Բայց երբ երգչուհի Նադեժդա Սարգսյանը ՆԳ նախկին նախարար Վանո Սիրադեղյանի ստեղծած «Շամիրամ» կուսակցության համամասնական ցուցակով մտավ խորհրդարան և զբաղեցրեց ԱԺ պատգամավորի աթոռը, հայ հանրությունը հաստատ համոզված էր, որ այդ ընտրությունները կեղծված էին և այդպիսով քաղաքական մի գործիչ զրկվում է խորհրդարանում ներկայացված լինելուց: Մի՞թե Նադեժդա Սարգսյանը այն ժամանակ չգիտեր, որ իր կուսակցությունը և ինքը ոչ մի ձայն էլ չեն ստացել, որ հայ ընտրողներից որևէ մեկը իրենց չի ընտրել, բայց ինքը մյուսների նման չորս տարի զբաղեցրեց ԱԺ պատգամավորի աթոռը:
    Երևի պետք է, որ յուրաքանչյուրը ինքն զգա անարդարության պատճառած դառնությունը, որպեսզի գիտակցի արդարության կարևորությունը:

  12. Բյուրակն ասում է՝

    Ինձ դուր չի էկել երգը, բայց էն որ Նադյան հավայի վայնասուն ա բարձրացրել, էդ հաստատ ա. ասում եմ, անցյալ տարի էլ շատ սմս-ներ չէին գնում, բայց ոչ ոք դրա մասին չբարձրաձայնեց: Ամեն դեպքում, Եվան մյուսների համեմատ գոնե նայվում ա:

  13. me ասում է՝

    մի ճշտում– Էմիին և Միհրանին խոստացել էին որ իրենք են գնալու Եվրատեսիլ և հանդիսատեսը ընտրելու էր երգը: Այդ նպատակով նրանք 4 երգ էին ձայնագրել: Եթե հիշում եք Սիրուշոն էլ նույն կերպ մասնակցեց, Հ1-ը իրեն ընտրեց առանց մրցույթի իսկ հանդիսատեսը ընտրեց “Քելե, քելե” երգը: Ի դեպ Հ1-ը պարտավոր չէ մրցույթ անցկացնել, իրավասություն ունի ուղարկելու նրան ում ուզում է: Քննադատությունը քննադատություն, բայց եկեք փաստերն էլ չանտեսենք:

  14. Mels ասում է՝

    Irakanum, mer mej asats, Rivasi ergn el mi ban cher,bayc kartsum em, vor nra nmanutyun@ mer boloris shat sireli Avatarin kogni iren shahel evropacineri srter@ evs…

    • Aram ասում է՝

      hardzums vahan ishkhaneanin e , inchu aaaaa- erov kqres?tun Raafel ishkhaneanin vortin ches? qez hayeren chi sorvetsutats?

      • Վահան Իշխանյան ասում է՝

        Հարգելի Արամ,
        1-ին, հայերենի վերաբերյալ ձեր գիտելիքները թերի են, օժանդակ «ա» բայը նոյւնպես հայերեն է(կամ հայերեն ա) և հայրս, Ռաֆայել Իշխանյանը դա գիտեր և իքնն էլ ա-ով էր խոսում: ես նրանից տարբեր եմ նրանով, որ նաև «ա»-ն օգտագործում եմ գրավոր խոսքում:
        2-րդ, հայերենը իմ մայրենի լեզուն է, իսկ եթե տեղյակ չեք, ասեմ, մայրենինն օտար լեզու չի, որ սովորեեցնեն: Ես հայերն չեմ սովորել, այլ այն արդեն իմացել եմ այն ժամանակ, երբ հասկացել եմ սովորել հասկացությունը, իսկ սովորել եմ ռուսերեն: կան հայեր, որոնց մայրենի լեզուն հայերենը չի ու նրանք այն սովորում են:
        Նաև, խորհուրդ կտամ, հայերենի մասին դասեր տալուց առաջ գրեք մեսրոպյան այբուբենով:

        • Լիլիթ ասում է՝

          Հարգելի Վահան Իշխանյան
          Դուք նույնպես կարող եք հայերենի դասագիրք գրել: Համոզված եմ, դա նույնքան զազրախոս և ”անաչառ” կլինի, որքան Ձեր հոդվածները: Ասենք, առանց Ձեզ էլ մեր իրականության մեջ բավարար թվով ”ա” հոդակապ ունեցող դասագրքային հեղինակներ կան, ու գրական հայոց լեզուն շուտով ”փողոցային լեզուն” կդառնա:

          • Վահան Իշխանյան ասում է՝

            լիլիթ,
            եթե չեք տարբերում ա օժանդակ բայը ա հոդակապից, ու նախադասություն կազմել չգիտեք, ապա լեզվի մասին ձեր տեսակետները արժանի չեն պատասխանի:

            • Լիլիթ ասում է՝

              Իմ անունը, պարոն, գրվում է մեծատառով:
              Իսկ հայերենում, այնուամենայնիվ, “ա” օժանդակ բայ չկա:
              Մարդուն անհարիր չարություն են պարունակում Ձեր անգամ չպատասխանած պատասխան նամակները:
              Անհոգ եղեք, ես Ձեր պատասխանին չէի էլ սպասում: Չէիք արդարանա: Ես գրական, պարբերականին, թերթին, լրագրողին արժանի հայերենը գիտեմ:

              • levon ասում է՝

                Աղջիկ ջան,հայերենում,այնուամենայնիվ,”ա”օժանդակ բայ կա.լրագրողը դա պետք է իմանա

            • initiaty ասում է՝

              ԵԹե ես չեմ սխալվում տարբերակը բարբառային է համարվում , այպես, որ այն գրական համարվել չի կարող ։

Leave a Reply