Մայիսի 6-ի ԱԺ ընտրություններ

ԱՌԱՋԻՆ ՍԵՔՍԸ. սեքսաբանը ներկայացնում է առաջին «անգամվա» խնդիրները

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | Փետրվարի 22, 2010 10:46

Առաջին սեռական հարաբերության  անհաջողությունը կարող է  սեռական խախտումների, սեռական ցանկության նվազման  կամ՝ տղամարդկանց դեպքում, սեռական թուլության պատճառ դառնալ

ԵՊԲՀ Սեքսապաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանն ասում է, որ «առաջին անգամը» շատ կարեւոր է եւ կնոջ, եւ տղամարդու հետագա սեռական կյանքի համար:

Շահրամանյանն ասում է, որ ժամանակակից հայերը բավական շատ անհանգստություններ ունեն առաջին գիշերվա հետ կապված: Դրա  հիմնական պատճառն այն է, որ չկա  ճիշտ եւ գրագետ տեղեկատվություն:

«Եւ տղամարդիկ, եւ կանայք շատ են անհանգստանում այս հարցի կապակցությամբ, որովհետեւ չունեն հստակ ինֆորմացիա, թե ինչ է իրենից ներկայացնում դեֆլորացիան(կուսազրկումը)», – ասում է սեքսաբանը:

Շահրամանյանն ասում է, որ մեր հասարակության մեջ շատ են տարածված, մասնավորապես, կուսաթաղանթի տեղադրվածության եւ ձեւի, ինչպես նաեւ սեռական օրգանների չափի, եւ տեղադրվածության մասին սխալ պատկերացումները: Օրինակ, շատերը կարծում են, որ կուսաթաղանթը գտնվում է ինչ-որ «խորքերում» եւ իրենից ինչ-որ բարակ սպիտակ թաղանթ է ներկայացնում:

Եւս  մեկ տարածված մոլորություն է, որ բոլորը սպասում են, թե կուսազրկման ժամանակ տանջալի ցավեր եւ արյան հեղեղներ են լինում:

«Բոլորը, չգիտես ինչու, կուսազրկումից հետո փորձում են փնտրել արյան հետքեր, – ասում է բժիշկը: – Իրականում բոլորովին էլ պարտադիր չէ, որ կուսազրկման ժամանակ արյուն լինի: Կուսաթաղանթն իրականում շատ աղքատ արյունամատակարարում ունի, եւ եթե կնոջ անոթներն էլ խորը դասավորվածություն ունեն, ապա արյունահոսություն կարող է ընդհանրապես չլինել»:

Ըստ սեքսաբանի, ցավի եւ արյան առկայությունը կուսազրկման ժամանակ կախված է նաեւ կուսաթաղանթի կառուցվածքից եւ գուգընկերոջ վարքից. որոշ դեպքերում կուսազրկումը կարող է իրոք շատ ցավոտ լինել եւ զուգակցվել արյան հեղեղներով, մինչդեռ, այլ դեպքերում, կարող են բոլորովին բացակայել եւ ցավը, եւ արյունը: «Գոյություն ունի կուսաթաղանթի 20-ից ավելի տարատեսակ, որոնք տարբերվում են իրենց տեղակայմամբ, հաստությամբ և առաձգականությամբ», – բացատրում է բժիշկը:

Ըստ Շահրամանյանի, եթե կուսաթաղանթը շատ առաձգական է, այն կարող է չպատռվել ոչ միայն սեռական ակտից, այլ նաեւ գինեկոլոգիական հայելիների միջոցով հետազոտությունից: Այս տիպի կուսաթաղանթը կպատռվի միայն ծննդաբերության ժամանակ:

«Որոշ դեպքերում կուսաթաղանթը կարող է լինել շատ ամուր եւ խանգարել առնանդամի ներթափանցմանը», – ասում է սեքսաբանը եւ ավելացնում, որ նման խնդիրներ, որպես կանոն, առաջանում են այն կանանց մոտ, ովքեր համեմատաբար ուշ են սկսում սեռական կյանքը: Բանն այն է, որ կուսաթաղանթը, ինչպես եւ մարմնի բոլոր մյուս հյուսվածքները, տարիքի հետ կորցնում է իր առաձգականությունը:

Ըստ Շահրամանյանի, երբեմն հանդիպում են նաեւ կուսաթաղանթի բնածին բացակայության դեպքեր: Խիստ պահպանողական ընտանիքներում նման դեպքերը՝ մարդկանց ճիշտ սեռակրթության եւ գիտելիքների բացակայության ժամանակ կարող են կոնֆլիկտների, նույնիսկ ամուսինների բաժանման պատճառ դառնալ:

Մեկ այլ սխալ պատկերացման համաձայն, աղջիկները կարծում են, որ նույնիսկ առաջին սեռական փորձը մի աննկարագրելի հաճույք է լինելու (նման աղջիկները, որպես կանոն, հիասթափվում են առաջին փորձից հետո, եւ սա կարող է հետագա սեռական խնդիրների պատճառ դառնալ): Սակայն հայտնի է, որ կանանց 98%-ն առաջին մերձեցման ժամանակ օրգազմ չի ապրում՝ հիմնականում վախի եւ լարվածության պատճառով: Որոշակի ժամանակ եւ ճիշտ մոտեցում է անհրաժեշտ, որ կինը սկսի սեքսից հաճույք ստանալ:

«Հաճախ է պատահում, երբ ամուսնական առաջին գիշերը տղամարդն արագ է լիցքաթափվում (ուժգին և կրքոտ գուրգուրանքներից կամ առաջին սեռաշարժումներից), բայց այդ կապակցությամբ մտահոգվելու կարիք չկա, քանի որ որոշ ժամանակ անց առնանդամը կարող է նորից լարվել, իսկ գրգռման շեմը` նվազել, ինչը կավելացնի հարաբերության տևողությունը», – ասում է Շահրամանյանը:

Բժիշկն ասում է, որ ամաչկոտ եւ կասկածամիտ տղամարդիկ կարող են իրենց վախերի եւ անվստահության պատճառով էրեկցիայի հետ խնդիրներ ունենալ: Այսպիսի դեպքերում երիտասարդ կնոջ վարքը շատ կարեւոր է, քանի որ հանդիմանությունները կամ անզգույշ դիտողությունները կարող են էլ ավելի մեծացնել տղամարդու անվստահությունը եւ հետագա խնդիրների առաջացման պատճառ դառնալ:

Սեքսաբանն ասում է, որ սխալ պատկերացումներից զերծ մնալու համար շատ կարեւոր է, որ երիտասարդները դեռ վաղ տարիքից ստանան գրագետ ինֆորմացիա եւ ճիշտ սեռական դաստիարակություն: «Մայրերը պետք է անպայման զրուցեն իրենց դուստրերի հետ, խոսեն դաշտանի, դրա ֆունկցիայի ու առաջին գիշերվա մասին: Նրանք պետք է բացատրեն, թե ինչ է կուսաթաղանթը եւ ինչ է իրենից ներկայացնում կուսազրկումը, – ասում է Շահրամանյանը: – Տղամարդիկ նույնպես պետք է տեղեկացված լինեն այս ամենի մասին եւ իմանան, թե ինչպես պիտի կատարվի կուսազրկումը՝ կնոջը շատ տհաճ զգացումներ չպատճառելու համար»:

Ըստ բժիշկ Շահրամանյանի, հայ տղամարդկանց մեծ մասը գիտելիքներ է ստանում բավականին կասկածելի արժեք ունեցող պոռնոֆիլմերից, եւ եթե նրանք առաջնորդվում են այդ «գիտելիքներով», ապա առաջին գիշերն իրենց կանանց համար իրոք լինում է եւ ցավոտ, եւ տհաճ, եւ բազմազան վատ հիշողություններ է թողնում:

«Առաջին գիշերը շատ կարեւոր է յուրաքանչյուր կնոջ համար, – ասում է սեքսաբանը: – Եթե առաջին անգամը լինի տհաճ, այն կարող է հետք թողնել կնոջ հետագա կյանքի վրա: Վախից եւ անհանգստությունից նա կարող է նաեւ հրաժարվել ամուսնու հետ հաջորդ մերձեցումներից»:

Սեքսաբանի խորհուրդները

Բժիշկ Վրեժ Շահրամանյանը խորհուրդներ է տալիս առաջին գիշերվա «հերոսներին»

1. Ամուսնական առաջին գիշերվանից առաջ խուսափեք ալկոհոլից, որը խեղաթյուրում է ոչ միայն զգացողությունները, այլև ազդում է վարքային դրսևորումների վրա: Ալկոհոլը բացասական ազդեցություն ունի պտղի զարգացման վրա, իսկ առաջին սեռական հարաբերության ժամանակ բեղմնավորումը բնավ չի բացառվում:

2. Կույս զուգընկերուհու հետ սեռական ակտը կարելի է սկսել միայն երկար նախերգանքից հետո: Կուսազրկման ժամանակ գգվանքները յուրօրինակ «նարկոզ» են, և որքան արդյունավետ դրանք լինեն, այնքան անցավ կանցնի «վիրահատությունը»: Իսկ լավագույն նարկոզը, իհարկե, կլինի օրգազմը: Զուգընկերուհուն դրան հասցնելու համար պետք է ամենաանմիջական ուշադրությունը դարձնել նրա ծլիկին: Ամուսնական առաջին գիշերը կանանց զգալի մասը հեշտոցային օրգազմ չի զգում, փոխարենը` ծլիկային օրգազմը զուգընկերուհու մոտ առաջին սեքսուալ փորձից կթողնի հաճելի տպավորություն: Մի խոսքով` խրախուսելի է ավելի երկար ժամանակ տրամադրել սիրախաղին` ներգրավելով կնոջ առավել զգայուն էրոգեն գոտիները՝ նրան հնարավոր ցավից շեղելու համար:

3. Հեշտոցի խոնավացման համար երբեմն անհրաժեշտ է օգտագործել լյուբրիկանտներ (քսուքներ՝ հեշտոցի խոնավացումը ապահովելու համար), քանի որ երբեմն տագնապի և լարվածության հետևանքով հեշտոցը բավարար չափով կամ ,ընդհանրապես չի խոնավանում, և առնանդամի ներհրման պահին կարող է տհաճություն կամ ցավ առաջանալ: Այդ առումով ցանկալի է, որ զուգընկերն էլ առնանդամին քսուք քսի՝ հեշտոցի բնական խոնավացումը լրացնելու համար:

4. Դեֆլորացիային ձեռնամուխ եղեք միայն այն բանից հետո, երբ զուգընկերուհու հեշտոցը կխոնավանա և կմեծանա: Ներհրեք առնանդամն արագ, վստահ շարժումով, սակայն ոչ մի դեպքում` կտրուկ: Պետք է գործել շատ վստահ‘ վճռական. տատանումները և հապճեպությունը զուգընկերուհու առաջին ամուսնական գիշերը կվերածեն իսկական փորձության:  Իսկ դա սպառնում է սեքսուալ նևրոզների մի ողջ փնջով: Հետևաբար, ցանկալի է, որ կուսազրկումը կատարի ինքնավստահ տղամարդը:

5. Առնանդամի ներթափանցումն ավելի հեշտ կլինի, եթե կնոջ ոտքերը ծնկներում ծալված լինեն, իսկ ազդրերը՝ լայնորեն կողմ տարված: Եթե ոտքերը պարզված պահվեն, կուսաթաղանթի պատռվածքը կլինի կտրուկ և ցավոտ:

6. Առնանդամի ներթափանցման պահին ցանկալի է, որ կինը մի թեթև լարի որովայնի մկանները՝ կարծես փորձելով հեշտոցից ինչ-որ բան դուրս մղել: Սա կբացառի հեշտոցի մկանների միաժամանակյա կծկումը և կթեթևացնի զուգընկերոջ վիճակը: Իսկ եթե զուգընկերն էլ սեքսուալ փորձ չունի, ապա ավելի լավ է զուգընկերուհին մի ձեռքով ուղղի առնանդամը, իսկ մյուսով բացված պահի սեռական ամոթաշուրթերը:

7. Ամուսնական առաջին գիշերվա և դաշտանի համընկնման դեպքում պետք է իմանալ, որ հարաբերությունն այդ շրջանում ցանկալի չէ:

8. Կուսազրկումը ցանկալի է կատարել պահպանակով՝ բորբոքումներից եւ այլ նման խնդիրներից զերծ մնալու համար: Հետո, եթե զույգը ուզում է շուտ երեխաներ ունենալ, պահպանակից կհրաժարվեն:

9. Սեռական առաջին հարաբերությունից հետո հաջորդ հարաբերությունը ցանկալի է կատարել առնվազն մեկ կամ մի քանի օր անց (կուսաթաղանթի պատռվածքների ապաքինումից հետո), նույնիսկ եթե երիտասարդ կինն այնքան էլ չի առարկում, որ ավելի վաղ հարաբերություն ունենան:

10. Բարդ և խիստ պատասխանատու «առաքելությունը» կատարելուց հետո ցանկալի է համբուրել զուգընկերուհուն (հարսնացուին), նրան նուրբ խոսքեր ասել: Այդ պահին նրան կենսականորեն անհրաժեշտ են զուգընկերոջ ուշադրությունն ու հոգատարությունը: Իմաստուն քայլ է՝ նշանավոր իրադարձությունից անմիջապես հետո անկողնում տոնական ընթրիք կազմակերպել:

«Թեև ամուսնական առաջին գիշերը պետք է լինի անկրկնելի և առանձնահատուկ, այնուամենայնիվ, չպետք է մոռանալ, որ յուրաքանչյուր սեռական հարաբերություն պետք է իր բնույթով լինի առաջինը և տարբերվի նախորդից, ինչն էլ ներդաշնակ և տպավորիչ սեռական հարաբերության գրավականն է», – ասում է բժիշկ- սեքսաբան Շահրամանյանը:

Դիտվել է 78566 անգամ:
Print Friendly

Մեկնաբանություններ՝ (67)

  1. Marine ասում է՝

    Shaaat pitani hodvac er! Petq e ays temanerov mi qich aveli shat xosel, vor mer eritasardneri informacvacutyan makardaky barzrana. i verjo, teghekacvac linel serakan haraberutyunneri masin, chi nshanakum “linel anbaroyakan”, inchpes mez mot shatern en karcum :)

    • noname ասում է՝

      Liovin hamadzayn em Marine jan… mez mot ed patkeracumner@ bavakanin axavaxvac en, u informacia hachax ir bnuytov durs chi galis baki (neroxutyun artahaytutyans’quchi’) makardakic…Dra hamar el mer eritasardner@ amot en hamarum ed temayov xosel@ u chisht texekatvutyun irar haxordel@, aranc mtacelu, vor sxal informaciayi patcharov mardik kangnum en shat vtangneri araj…

    • Goqor ասում է՝

      es hamamit em dzer het apreq ays hodvaci hamar…iroq shat texekayvac er ev chisht..

  2. Artak ասում է՝

    es gey em, bayc porcel em knoj het, minchev serakan aktn es cankutun zgum em bayc serakan akti jamanak im mot ka ahavor mec cankutyun ban vaxn e inchn e chem haskanum karces te chi kangnum.. inch anel? indz tvuma amen depqum da vaxn e u anvstahutyunnvonc kareli e haxtaharel

  3. mard ասում է՝

    es temaneryn u avelin petq e dprotsum sovoren, voch te ajstergh ajntegh khosen, baits qani chen dasavandum, petq e ajstegh ajntegh khosel…

  4. Շուշան ասում է՝

    Այս հոդվածը գրվել է ոնց որ միայն ամուսնացած զույգերի համար:

    Ամոթաշու՞րթ: Իրապե՞ս: Որքան հաճելի բառ է «հեշտոցը», հաճույքը հիշեցնելով, այնքան տհաճ բառ է «ամոթաշուրթը», հավիտենապես մեղք հասկացությունը հիշեցնելով, որը հաճույքից մղոններ է հեռու:

    «Իմաստուն քայլ է՝ նշանավոր իրադարձությունից անմիջապես հետո անկողնում տոնական ընթրիք կազմակերպել»

    Այ սա ահավոր անիմաստ քայլ է: Սերն ու ուտել-ուտելը միասին չեն գնում:

    Նաև մեկ այլ կետ՝ եթե առաջին մերձեցման ժամանակ արդեն լյուբրիկանտի կարիք է զգացվում, ուրեմն կամ ժամանակն է սխալ ընտրված, կամ զուգընկերը:

    • Վահան Իշխանյան ասում է՝

      շուշան, իսկ պուց բառի հե՞տ ոնց ես:

    • Aram ասում է՝

      Liovin hamadzayn em ditoghutyunnerid het.
      Miayn kuzei avelacnel, vor ays hasarakutyunum chka poxvstahutyan mtnolort. Ev hakarak seri zug@nker chareln ases anhnar e. Stacvum e aynpes vor ays nyutn ughaki kardum enq miayn imanalu, bayc cavoq, voch gorcnakanum kirarelu hamar. Isk marmnavachari carayutyunneric ogtveln el hamarum em arvesti handep brnabarutyun.

      Shnorhakal em xmbagrin nman nyut patrastelu ev nman karevor temayi shurj qnnarkman arit steghcelu hamar.

    • էԴՄՈՆ ասում է՝

      ԾԱԽՍՎԱԾ ԷՆԵՐԳԻԱՆ ՊԵՏՔ Է ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼ: ԲԱՅՑ ԵՐԵՎԻ ՀԱՏՈՒԿ ՍՆՆԴԱՄԹԵՐՔՆԵՐ ՊԵՏՔ Է ՕԳՏԱԳՈՐԾՎԵՆ:

  5. անանուն ասում է՝

    Նյութը հետաքրքիր էր ու տեղին, բայց խմբագրի դիտողությունը…
    Կարծում եմ, խմբագրի համար չէ <> ասացվածքը:

  6. անանուն ասում է՝

    Ինչպես բարևեն, այնպես էլ կպատասխանեմ,- ասացվածքի մասին է խոսքը:

  7. vard ասում է՝

    ես ավելի ուշ այդ հիվանդության անունը կասեմ,դա
    հայհոյանքներ ու գռեհկաբանություններ օգտագործելու մոլուցքն է ու դրանից հաճույք ստանալը

  8. ANANUN ասում է՝

    ETE LAV KARDAK NYUT@ KTESNEK VOR DA VOCH MIAYN VERABERVUM E AMUSNACA& ZUYGERIN AYL NAXKAN AMUSNANAL@
    EV AYSTER ARTAROC VOCH MI BAN CHKA ETE LAV HASKANANK KTESNENK VOR AYS NYUT@ AVELI ARORJAGAN EV HOGEBANAKAN BNUYT UNI EV VOCH TE MIAYN HAJUYKI MASIN E XOSK@

  9. gago ասում է՝

    Shat lav hodvac e

  10. speedtest ասում է՝

    Bolory petq e orinak vercnen ays marduc, ov poxanak nshelu ardi eritasardutyan serakan giteliqneri pakasy, talis e parz ev hstak xorhurdner. miguce voch bolor keteri het em hamamit ,bayc mianshanak sa mi qani angam aveli lav tarberak e, qan “quchic” inch vor baner sovorely !!!

  11. Նարեկ ասում է՝

    barev bolor seqsaqmannerin ev sexsi manyaknerin es el dzer nman angraget sexi meracx txa em bayc vo4 mi banic xelqs 4i hasnum mi hate im nman angaget xujan kniki unem ogneq mez senc 4o lini

  12. Anushka_ ասում է՝

    Barev blorin Erexeq jan es el kar&um em vor shat texin e es hodva&,Ev vor mardik karox en texekanal inchpes aseciq voch te lsen amen meki asa&ner@ ovqer sxal xorhurdner en talis kam ankap filmer ditelov ezrakacutyunner en anum.kar&um em shateri hamar ays hodva&@ ogtakar klini.

  13. axjik ասում է՝

    Hetaqrqir kliner ete ays nyut@ sharunakver hetevyal ktrvacqov. Entadrenq bjshki asac@ patahel e.. ayn e: “Առաջին սեռական հարաբերության անհաջողությունը կարող է սեռական խախտումների, սեռական ցանկության նվազման կամ՝ տղամարդկանց դեպքում, սեռական թուլության պատճառ դառնալ”.. Ays depqum , henc konkret ayd patcharov arajacats serakan tulutyun@ inchpes kareli e bujel – verakangnel? Shnorhakalutyun.

  14. axjik ասում է՝

    ev, i dep, ardyoq da bjshki gorcn e te arden darnum e hogebani

  15. Davit ասում է՝

    MERRSINER! 5+++

  16. ESEM ասում է՝

    barev. knereq mi harc vor@ inz da shata hetaqrqir, hnaravor e vor kin@ mi 7amis serakan haraberutyunneric heto ir kusataxant@ patrvi?

  17. es ասում է՝

    isk karox e voreve mek@ imanal te vortex karox em verakangnel kusataxant@

  18. Lilit ասում է՝

    Shat em xndrum karox eq asel ete axjik@ arajin angam txayi et tex e gum ev txan miayn dipchum e nra krcqerin uremn na kusutyunic zrkvum e?

  19. Vardan ասում է՝

    Lilit jan da kaxvats e nranic te qo zugnkery inchov e dipchel qo krcqerin, ete lezvov, apa amenayn havanakanutyamb du der kuys es, bayc es vstah em, vor qo kuys linely erkar chi tevi, qanzi ete hima krcqerit a kpel, apa motaka amsva yntacqum michev argand khasni. Apsos, mi axjik el vari gnac.

  20. Lilt ասում է՝

    բայց դա բացարված է քանի որ մենք դրանից հետո այլևս չէնք հանդիպել այդ դեպքում ինչ ե ստացուվելու?

  21. Ռաֆո ասում է՝

    մի բաներ մնացել վերմակի տակ էտել հանիք ջրի երես…?
    խի էսքան վախտ որ էս հոդվածը չեր եղել ոչմեկ չեր կարացել գիշերը լուսացնի..?
    քիչա մնում գրեն հարսանիքից հետո ղոնախների ներկայությամբ արեք ձեր անելիքը, կողքից խորուրդ կտան: (ստաժ ունեն ամեն մեկը մի բան կասի ելի)

  22. Lady ասում է՝

    barev dzez. Asem vor shat chisht ban eq mtacel es hodvac@ hratarakelu hamar, u hastat himikva eritasardutyan@ shat harkavora, vonc haskcanq der mer mej kan aynpisiq inchpisi Lilitn e, u ira hamar hastat aveli chisht klini vor na karda makardakov grvac ays hodvac@ qan nai porno, kam nmanatip axbyurneic voch chisht texekutyunner stana, bolorinel sa harkavora, qani vor chka nenc mard vor amen inch chisht dzevov imana serakan kyanqi masin, shnorhakalutyun.

  23. Jomardyan Hayk ասում է՝

    Շատ հետաքրքիր հոդված էր…

  24. Prestige_001 ասում է՝

    Joxovurd jan xi minchev es hodvac@ erexeq chein cnvum kam vochmek sex cher anum ha?Ha kan Liliti nman axchikner vor varungn u vibrator@ iraric chen tarberum bayc de et 1000 ic mekna.

    • Narine ասում է՝

      Prestige jan voch te Liliti nman axjikneri hamar e hodvacy ev voch el miayn amusnacoxneri.indz dur ekav hodvacy lavn er :) erexek cnvum ein baic Hayastanum shat mec problema sex inchy beruma anaroxj mtnolorti bolor yntaniqnerum,hay txamardik sexov zbaxvelu dzev chgiten kanayq el dimanum en isk 37tarekanic mec kanac mec masy seox chi el zbaxvum eritasardnern el mec masy 23ic heto inchy normal chi u et depkum normal yntanik chi linum

      • so ասում է՝

        es amusnacac kin em, gisherners el lusanum en, baic ais informacian shat karevor em hamarum, manavand 13 tarekanic sksac te txaneri ev te axchikneri hamar… Vorosh kanaiq zevacnum en te bavararvecin vor prcnen, vorosh txamardik el uxaki tqac unen bavararv ec kin@ te voch… cavali e…

      • Tiko ասում է՝

        shat hetaqrqira eli prost@ et statistikan vordeices vercre?soc harcumes are?inch verabervuma hay txamardu arac sexin mer axchkeqn u kanaych en menak boxoqum.et vonca stacvum vor sax Rusastanum tapora vrum hay yxeqi hamar…..mi xosqov eta uzumeq uzeq cheq uzum Noragavitum xntrumen

  25. Vardan--- ասում է՝

    Lav eli Joxovurd… Lilit du hrashq axjikes… enqan miamites vor daj@ 4es el imanum qo kusataxant@ krcqerit vraya te 4e… ayl ban ete 4es uzum heshtoc ases asumes kurcq et urish… isk in4 mnuma nran vor ush te shut zrkvelues ayo et tenca… nenc vor dard mi anir da mi pahe kancni u kgna u qez loq hishoxutyunner kmna ayn masin te du kuis exeles ayl vo4 te kas… miat senc ban ka kyanqum shatert giteq et masin… ete uzumes Lambushka sarqes mi dir orerov tanjvi dzev@ gtnelu te vonc sarqes ayl harcra nran ov arden sarqela u recept@ kasi heshtutyuamb ksarqes… sexnel nman mi bana manavand arajin gisher@… Harcru mecin porc unecoxin Cnoxin… u karevorutyun tur te ova xrat tvox@ ardioq xrat tvoxi knik@ cavic takic goralov 4i paxel da ela shat karevor.. mi xoskov ay joxovurd jan ekeq urish hogserov zbaxvenq im karciqov aveli shat karevor gorcer kan kyanqum qan sexi masin informacia havaqel@… amen depqum mardik tarberen mard ka ira 4akatova porcum isk mard ka sovoruma dimacini sxalneric ov sovoruma dimacini sxalneric andznakan porc 4i unenum isk ov el ira 4akatova porcum problemneri araja kangnum mi xoskov kyanqum shat baner kan irar hakasox aprenq urax u tetev nayenq bolor problemnerin.. erbemn problem@ enqan el canr 4i in4qan menq enq dardznum… imijayloc problem aseci mits ekav miat lav asacvacq… (Hayer@ sirumen irenc hamar problemner sarqen u herosabar haxtaharel ayn…. ayn in4 karoxen shrjancel ev jamanak sahel) urax linenq u barin kamenanq bolorin… bolorsel mardenq u bolors el siro u jermutyuan kariq unenq…

  26. Sergey ասում է՝

    Lilit jan chishtn asac du ays kyanqum vorpes IKONA mec arjeq unes ))))

  27. MANAN ասում է՝

    IROQ SHAT HETAQRQIR HODVAC ER:

  28. karen ասում է՝

    vonc es?

  29. GAZANIK JAN ասում է՝

    ES GITEM BAYC CHEM ASI

  30. GAZANIK JAN ասում է՝

    ETE AXCHIKA KA VOR SHAT UZUM KUSAZRKVI DIMUMA INC EV ANCHAP HAJELI E LINUM ET PAH@ ARANC CAVERI

  31. Rafo ասում է՝

    vay Lilit – Lilit. et ov exel et hetint vor krcqerit dzera tvel u du kuyses mnacel..? eti ete et or@ ban chi arel uremn arxain exi anvnasa…

  32. Raf ասում է՝

    Bavakan lav shat lav texekutyun er, hamenayn deps mez mot aroxj che sex@, mek parz u hasarak pacharov, txeq menq petq e hargeq ax4iknerin, kananc, vor hajord merdzecum@ arden nranq cankanan!!!

  33. Աղավնի ասում է՝

    hetaqrqir u ogtakar nyut er patrastvac , bayc ankexc asac meknabanutyunner@ amen inch pchacnum en. Txaner, ete xelaci mtqer uneq greq, animast inchi eq pchacnum ej@` heriq chi,xexj Lilitin el caxrum eq….

  34. sari bmbul ասում է՝

    ushqs gnum a es hay txamardkanc gracner@ kardalis))Axr shaaaaat hzor eq eee…Menak es hzorutyun@ blblalov a artahaytvum, ayl voch te gorc aneluc… El chem asum inchqan bri en vomanq…..chnayac amboxi mej kan naev bacarutyunner xelq@ glxin humorov u arjani txamardik. Amen depqum lav klini…chmtaceq..mer txamardik de urish en eli…Artsivner jan!!!

  35. milana ասում է՝

    Es karcum em vor hima mer eritasardutyun@ ,zgtum uni ev uzum e texekacvac linel,(sex) i masin. Axjiknerin em uzum xorhurd tal ,ete uneq @nker vor@ dez shat e sirum ev duq nuynpes nran shat eq sirum ,bnakanabar cankutyun uneq,,apa mi spaseq amusnutyunic heto . sex@ uneceq minchev amusnutyunn@.,qani vor karox e ankoxnum chhskanaq irar . ES uxaki mi qani @ntanqi gitem vor@ henc ayd patcharov en bajanvel. Hamatex 3 tari irar het apreluc heto bajanvel en. Linum e ev hakarak@ bayc da aveli qich tokos e kazmum……

  36. Պերճ ասում է՝

    կարդացինք, հետաքրքիրեր. դե լավ քարանձավ մտնելու ժամնա

  37. Vahe ասում է՝

    Այ ժողովուրդ եթե կարդացել եք ուրեմն ձեզ էլ ա հետաքրքիր, եթե հետաքրքիր չլիներ սկի մի տող էլ չէիք կարդա, նենց որ, եթե ինչ որ ավելացնելու բան չունեք հոդվածին, ավելի լավ հակասող կամ “ղժալու” բաներ մի գրեք…

  38. Apho ասում է՝

    Way Lilit-Lilit, qel tshenq

  39. SEROJ ասում է՝

    u ete axchkan dur chi qalis qo pahvacq@ uxext anjtac mi tanjvi vor uzacit hasnes! ayl @nenc ara vor 2koxmani lini !!!!!!!!!!!!!

  40. Unknown Girl ասում է՝

    Հոդվածը բավականին հետաքրքիր էր և օգտակար ամեն մեկի համար: Ուզում եմ նաև ավելացնել, որ համամիտ եմ milana-ի հետ սակայն milana ջան ոչ բոլոր տղաներն են դա ընդունում: Ելնելով այս բոլոր մեկնաբանություններից չեմ կարծում, որ երբևէ մեր Հայ տղաները կհասկանան այս թեմայով որևէ բան:)
    Եվ ևս մեկ բան: Վերևում ես նկատեցի մի աղջկա ով ցանկանում էր վերականգնել իր կուսությունը: Բացատրեք Ինձ, Տղամարդիկ, ձեզ համար ավելի լավ է աղջիկը կույս լինի բայց վերականգնված թե լինի ոչ կույս սակայն հարաբերություններ ունեցած լինի միայն մեկի հետ որին սիրել է և պարզապես ցանկությունները չի կարողացել զսպել?

    • Hi :) ասում է՝

      Ays darum der kan axchikner voronq spasumen amusnutyan heto nor haraberutyunner unenal u eti a chicht@. Cankutyun@, manavand AXCHIK@ pti karana zspi, bays cavoq Hayastanum hima axchkeq@ hangist inch uzum anum en, giten vor heto operacya aneluc heto kverakangnen iranc kuysutyun@ bays de txen chi kara hargi etpisi axchkan mi parz patcharov vor iren xabuma.

  41. ARPINE ասում է՝

    jisht e es EPH BJSHKAKAN I USANOXEM SAKAYN EV AYS AMEN@ INDZ HAMAR NORUTYUN CHER,SAKAYN GTNUMEM VOR HIMIKVA JAHEL SERUND@ SHAT BANER CHGITENALOV UREN DNUM E BANIMACI TEX….DOCTORE@ SHAT JISHT MEKNABANELE E…EV SHNORHAKALUTYUN ASELU POXAREN SHATERT NUYNISK QNNADATUM EQ…SHAT SHNORHAKALEM PARON SHAHRAMANYAN IM SERNDI MERKAYACUCICHNERIN JISHT XORHURDNER TALU HAMAR…CHNAYAT VOR MISHTEL AYSPISI HARCERIN KAN AXJIKNER KAM TXANER VOR AYNPESEN ARDAGANQUM KARTES IRENC HETAQRQIR CHER ,,KAM AVELIN GITEIN AYD MASIN…

  42. AN ասում է՝

    es ahavor vaxumem…inch anem…hl@ kuys em bayc vor lsumem arachin gisherva masin sirts vatanuma

  43. JiN ToNiC ասում է՝

    du qez zrki kusutyunic 4es vaxena

  44. Arto ասում է՝

    bayc asumem ashxarum es seqsic lav zgacoxutun ases ka?

    • milana ասում է՝

      Isk inchu spasel amusnutyunnic heto,chem haskanum. Es chem asum amen meki het ,henc haramar arit e linum . Ir vra vstah, ev apahovac axjik@ (kin@) hastat minchev amusnutyunn e ir hamar chstum te inch e uzum))), Es el txa unem ,ev chem mtacum vor ampayman im harsik@ piti kuys lini, na hiam 4 tarekan e,chisht e nran der chat vax e .. uxaki es urish kerp em motenum ayd harcin,,, qani vor na e aprelu ayd axjka het ,ev es nra vorshman mej chem xarnvi. Chem uzum ayl karciq devavorvi te inz hamar meke ,che uxaki nayev tanel chem karoxanum vor mayrikner@ xarnvum en ayd harceri mej,ete duq chisht eq dastiarakel der erexayin apa petq e, nran vstahel. Mi qich chexveci temayic)))))).. uxaki uzum em mi qich tetev apreq Joxovurd jan…..

  45. незнакомка ասում է՝

    ova stexic sovorum bjshkakan hamalsaranum?

  46. Mari ասում է՝

    Հոդվածի մենակ մի կետի- ուտել-խմելու հետ համաձայն չեմ: Ոնց կարան էդ ժամանակ ուտելու մասին մտածեն.. էդ արդեն ԷնիմԸլ Պլանետա լինելու ….Բարդա մեր հայ երիտասարդների վիճակը… նույնիսկ նշանված ժամանակ են իրանց ցանկությունները զսպում…

  47. Ira ասում է՝

    erexeq xndrum em indz mi sexapatalogi hase kgreq vor im harcerin patasxani, shnorhakalutyun…

Leave a Reply