Իրանում Ադրբեջանը խոսում է «օկուպացված տարածքների» մասին
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | աշխարհ | Փետրվարի 22, 2010 13:12
Ադրբեջանական պառլամենտի խոսնակ Օգթայ Ասադովն ասել է, որ Հայաստանի զինուժի դուրսբերումը «Ադրբեջանի օկուպացված տարածքներից» այն հիմնական գործոնն է, որը կարող է բարելավել տարածաշրջանում լարված իրավիճակը, հաղորդում է Ադրբեջանի պետական AzerTAc գործակալությունը:
Հայտարարությունն արվել է Իրան Ասադովի պաշտոնական այցի ժամանակ, որտեղ նա կիրակի հանդիպել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հետ:
«Ադրբեջանը խաղաղ կարգավորման հետևորդ է և շարունակում է իր ջանքերն այս ուղղությամբ»,-ասել է Ասադովը:
Բացի Լեռնային Ղարաբաղի խնդրից, Ասադովն ու Ահմադինեժադը քննարկել են երկկողմ հարաբերությունները, ներառյալ երկու երկրերի միջև տնտեսական, մշակութային և հումանիտար կապերի զարգացման և տարածաշրջանային այլ հարցեր:
Իրանական մամուլը գրում է, որ Ահմադինեժադը հայտարարել է, թե ոչ մի գործոն չի կարող ազդել Թեհրանի ու Բաքվի միջև առկա լավ հարաբերություններին:
«Երկու ժողովուրդների ու պետությունների ապագան փայլուն է»,-ասել է նա:
Ինչպես հաղորդում է Բաքվի Trend գործակալությունը, Ահմադինեժադն ասել է, որ «տարածաշրջանի երկրները պետք է հասնեն այն կետին, որ իրենց առևտրային ու տնտեսական փոխգործունեությունն անեն ընդհանուր տարադրամով», որովհետև «ներկա պայմաններում հիմնական եկամուտը գնում է նրանց, ովքեր ղեկավարում են (ԱՄՆ) դոլլարը»:






Facebook
Tweet This

Խոսելն ուրիշ է գործելն ուրիշ…
1990-ականների թվին էլ էին դրա մասին խոսում, բայց իրենց սահմանով էր Հայաստանը զենք ստանում, եկեք չմոռանանք, բարեկամը նեղ օրն է երևում…
Պետք չէ փնտրել սև կատու մութ սենյակում, որտեղ այն չկա…
Hamazain em verjin grvatsi het, Irany ed haitararutiunnery anum e vorovhetev konkret inqn el taratskain amboxjakanutian xndir uni…
Baic de petqa ancialn u nerkan lav hishel, u heto hargeli lragrox ed targmanutiun ek anum dnum u prtsak? isk ura dzer verlutsutiuny?
U verjapes koch em anum dadaracnel hakairanakan histerian, mi moracek vor ed groxi tarats AMN-y u Evropan chen mer sahmanakicy, ail Irany, u petq che hakairanakn tramadrutiunner taratsel, mi kich mna kskseq arden pxeri het menamartery hishel, inchkan tufta ka dra asatsy ruserenic lavaguin depqum targmanum eq dnum anuny dnum hodvats?
Հարգելի Vrezuhi,
Ձեր մտահոգությունն անտեղի է. սա հեղինակային հոդված չէ, այլ ընդամենը` լուր: