Բռնաբարություն երեխայի նկատմամբ. կինը պատմում է, թե ինչպես փոքրիկը կատարեց իրենց ուզածը

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | Աննա Մուրադյան | Փետրվարի 23, 2010 9:40

Մարինե Ասլանյանն ասում է, որ շատ է փոշմանել. «հենց դուրս գամ, կէթամ իմ մամային, պապային կպահեմ»

Երբ հարևանի 4-ամյա որդին համբուրում և լիզում էր Մարինեի հեշտոցը` նրա մտքով չէր անցնում, որ կանանց գաղութում կհայտնվի:

Իսկ ամեն ինչ եղավ 6 տարի առաջ, իր ծննդավայր Արտաշատում, 2004թ. օգոստոսի 19-ին, երբ ինքը, քույրը` Մելինեն, ընկերը` Գարիկը և հարևանի 4-ամյա տղան իրենց տանն էին: Բազմոցին նստած Գարիկը հանկարծ վեր կացավ տեղից, հանեց առնանդամը` վրան դրեց պոմիդորի կտոր և փոքրիկին ստիպեց, որ կծի այն: Այնուհետև, դեն շպրտելով պոմիդորը, նա առնանդամը մտցրեց տղայի բերանը, իսկ հետո երկու քույրերին առաջարկեց, որ երեխան նույն բանն անի իրենց հետ:

2005թ. երեքն էլ դատապարտվեցին տարբեր տարիների ազատազրկման: Մարինեն դատապարտվեց 9 տարի ազատազրկման ՀՀ  Քրեական օրենսգրքի 139 հոդվածի 3 մաս(երեխաների նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու համար), Մելինեն ավելի նվազ պատժի` չորս տարվա ազատազրկման, քանի որ դեպքի կատարման ժամանակ նա անչափահաս էր: Այժմ նրա պատժաժամկետը լրացել է, և նա ազատության մեջ է: Գարիկ Հունանյանը դատապարտվեց 11 տարվա ազատազրկման:

Կանանց և անչափահասների Աբովյան քրեակատարողական հիմնարկում (ԱՔՀ) «Անկախի» թղթակիցը հանդիպեց Մարինեին:

Մարինեն պատմում է, որ այնքան էլ լավ չի հասկացել, թե ինչպես կատարվեց դեպքը: «Մորս ծնունդն էր, ընգերս էլ մեր յանն էր,- պատմում է նա,- ինքը մի շիշ արաղ էր քցել գլուխը, ես էլ մի իրեք բաժակ: Ես դիվանի վրա նստած էի: Մեկ էլ անտերը հանեց քցեց դուրս, պամիդորը դրեց վրեն ու էրեխուն ասեց. արի կեր: Ես իրա նման չարի: Պամիդոր-մամիդոր չեմ դրել: Իմը մենակ պաչել ա»:

Մարինեն այժմ 29 տարեկան է, այն ժամանակ` 23: Նա միջահասակ, փոքրամարմին, արտաքինից հանգիստ է: Անգրագետ է, դպրոց չի գնացել: Արտաքինը խնամված չէ, ի տարբերություն նույն քրեակատարողական հիմնարկում գտնվող շատ դատապարտյալ կանանց:

Մարինեի անձնական գործին կցված` ԱՔՀ սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի պետ, Արդարադատության մայոր Արտակ Հարությունյանի տված եզրակացությունում նա բնութագրվում է որպես. «… խառնվածքով սառնարյուն, կոնֆլիկտածին չէ: Միջանձնային հարաբերություններում գտնվում է ենթարկվողի դերում , օժտված է դանդաղ հոգեկան գործունեությամբ, ունի հանցածին հակումներ, ռիսկայնությունը միջին աստիճանի է, ենթարկվում է կարգ ու կանոնին»:

Մարինեն խոսում է շատ կցկտուր և որևէ կերպ չի կարողանում բացատրել արարքի մոտիվացիան, չնայած անընդհատ կրկնում էր, որ «շատ փոշմանել եմ, հենց դուրս էկա, ինձ ուրիշ բան պետք չի, կէթամ իմ մամային-պապային կպահեմ»:

Մարինեն մեծացել է երկու քույրերի հետ, ծնողներն աշխատում են Արտաշատ քաղաքի զբոսայգու զուգարանում:

Գաղութի հոգեբան Լուսյա Գավուկչյանը, ով ամենօրյա շփում ունի դատապարտյալների հետ ,ասաց, որ Մարինեն ինֆորմացիայի ընկալման խնդիր ունի և չի գիտակցում, որ իր արարքը հանցանք է: «Նա մտքերի կտրտվածություն ունի, և դոմինանտում է կենսաբանական բնազդը,- ասում է նա,- իսկ մյուս քույրը` Մելինեն, հակված էր խոսելու և սեռական ակտը պատմում էր ամենայն մանրամասնությամբ»:

Նախասիրությունների մասին Մարինեն ասում է.«Ես ոչ մի բան էլ չեմ սիրել, առաջին դասարանից հետո դպրոց չեմ գնացել, մենակ սիրել եմ տները մաքրեմ ու նստեմ տելեվիզր նայեմ»: Դատավճռում նշված է, որ Գարիկ Հունանյանը` 4 տարեկան Ա. Հ.-ի(անունը խմբագրությունը չի հրապարակում) նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել. «առնանդամը մտցրել է նրա բերանը, այդ գործողությունը կրկնելով 4-5 անգամ, որից հետո երեխայի գլուխը երկու անգամ մոտեցրել է Մարինեի և Մելինե Ասլանյանների հեշտոցին, որից հետո երեխան լիզել է դրանք»:

Կանացի և անչափահասների գաղութ (Աբովյանի քրեակատարողական հիմնարկ)

Սակայն, հոգեբան Լուսյա Գավուկչյանն ասում է, որ հնարավոր է սեռական ոտնձգությունները կրել են պարբերական բնույթ, քանի որ այդ երեխան միշտ էլ այցելել է նրանց բնակարան: Դա հավաստեց նաև Մարինեն, ասելով, որ հարևանի տղան շուտ-շուտ գալիս էր խաղալու ավագ քրոջ` Կարինեի երեխաների հետ, որոնք հաճախ էին լինում իրենց տանը:

Իսկ դեպքի մասին իրավապահներին ահազանգել է երեխայի մայրը, ում այդ մասին ասել էր Մելինեն: Մարինեն չկարողացավ բացատրել, թե սեռական ոտնձգությանը մասնակից լինելուց հետո. ինչու՞ է քույրը այդ մասին պատմել երեխայի մորը: «Գարիկն ասեց. Մելո, Ոչ մեկին չասես, թող ոչ մեկ չիմանա էս մասին,- պատմում է Մարինեն,- բայց քուրս խաբար տվեց մորը, միլիցեն էլ էկավ ինձ, Մելոյին ու Գարիկին տարավ»:

Մարինեի ընկեր Գարիկը եղել է քրոջ դասընկերը: Նախքան Գարիկը, նա ընկերություն է արել Արամ անունով մի երիտասարդի հետ: «Մի օր Արամը 31-ով էկավ մոտս, քաշեց ավտոյի մեջ, ասեց. արի իրար հետ ըլնենք, ես քեզ կպահեմ,- պատմում է Մարինեն,- հետո 2 տղերքի հետ էկան, մենք էլ էրկու քրով գնացինք դաշտը, հաց-մաց կերանք, ըտեղ եմ ազապությունս տվել Արամին: Արամից լավը չկար: Համ էլ պապաս իրան հարգում էր: Ինձի շորից բռնցրած ամեն ինչ առնում էր. կոշիկ, շոր, լիֆ: Թե էս Գարիկն ի՞նչ տանձիս գլուխն էր»:

Մի օր Արամը գալիս է Մարինեի տուն և նրան տեսնում Գարիկի հետ անկողնում: Ինչո՞ւ է ընկերոջը դավաճանել: Ուսերն է թոթվում. «եսիմ»: «Էկավ` տեղաշորի մեջը բռնցրեց: Դուռն էլ մոռացել էի փակել,- ասում է Մարինեն,- ըտենց ինձնից յան տվեց, հիմի իրա համար ամուսնացել ու երեխա ունի: Ինձ էլ Գարիկը բերեց քցեց էս քաքի մեջ»:

Բայց միևնույն ժամանակ Մարինեն` աչքերը շողացնելով նույնը ասում է Գարիկի մասին. «Գարիկից լավը չկար: Գարիկը լավ էր անում: Բայց ես մի անգամից ավել չէի տալիս»:

Մարինեն կատարում է տարբեր ֆիզիկական աշխատանքներ, քրեակատարողական հիմնարկից դուրս` հսկիչի ուղեկցությամբ, խոզանոց է մաքրում: Նրա աշխատանքը վճարվում է:

Հոգեբան Գավուկչյանն ասում է, որ աշխատանքը նպաստավոր է անդրադառնում Մարինեի վարքի վրա: «Նա բավական ագրեսիվ անձնավորություն է: Եթե որևէ մեկը նրա ոտքը տրորի, նա կարող է բռնկվել և պատասխան տալ,- ասում է Գավուկչյանը,- իսկ երբ աշխատում է, էներգիան ծախսում և հանգիստ է լինում»:

Print FriendlyՏպել
Դիտվել է 6065 անգամ:

Մեկնաբանություններ՝ (16)

  1. Ella ասում է՝

    lava vor senc hodvacnerum sax lusabanvuma u kofei bajaki makardakic hanvuma…uxxaki karcum em kareli er mi qich aveli groteskainacnel “herosuhu” kerpar@ u mi lav esse grel, dranic heto karoxa mardik joken verjapes te uren aprum u inchu en senc ez vichakneri hasel. mersi Anna jan

    • Աննա Մուրադյան ասում է՝

      Խնդրեմ: Այո, եթե էսսէ գրելու լինեի, կարող էի կերպարները կերտելիս վարիացիա անել, բայց ակնարկ գրելուց պիտի նկարագրես այն, ինչ կա: Ու դա էլ արել եմ, բայց շատ ընթերցողների մոտ հակասական զգազմունքներ են առաջացել: Մարդիկ չեն ուզում տեսնել այն տգեղն ու բացասականը,ինչ որ կա, մարդիկ գերադասում են այդ մասին չիմանալ….

      • Հարութ ասում է՝

        Աննա, դա իրենց անձնական պրոբլեմն է, ոչ ոք սա չի բերում զոռով կարդալ տալիս:

      • Anna Israelyan ասում է՝

        Anna jan,shat apres!!!Lav hodvac a shat!!!U chem karcum,vor mardik geradasum en chimanal irakanutyun@,parzapes djvar a gitakcel,vor mer Hayreniqum el nman depqer en grancvum…Cavali a…Baic chimanaln el mi ban chi…Usti-araj!!!Baceq azgi achqer@,te che irenc masin chapic aveli barcr karciqic kuracelen,irencic en koghm ban chen tesnum u chen lsum!!!De,teseq!!!Irakanutyunn irakanum sa e!!!Eh…Inch asem…Thach zgacoghutyun@ vorna???Inchi piti misht mtacel,te inch@ kardacoghin hachuyq kpatchari u dra masin grel???Kyanqi irakanutyun@ lusabaneln e jurnalistikan…Ay sa e jurnalistika!!!U hpart em,vor Hayastanum nman tert ka!Grete MIAK@,vortegh chshmartutyunn a grvum…

  2. Ella ասում է՝

    indz mot el hakasakan u thach zgacoxutyun ktoxner gracd, ete minch ed es tonnanerov nman baner kardacac u lusankarner tesac chlinei…karevorn ena, vor gone du achq ches pakum nman baneri masin u grum es…sharunaki grel :)

  3. Լուսինե Միրզոյան ասում է՝

    Բոլորս էլ գիտենք որ աշխարհում սենց բաներ կա, ինչի չգրել էդ մասին, եթե կա?Կամ չգրել նենց ոնց պատմել են,ախր իրականություն ա: Համ էլ չեմ ջոկում օրինակ ես կկարդամ , ավելի զգուշ կլնեմ երեխուս ինչ-որ տեղ ուղղարկելուց առաջ, քան թե մտածեմ “Վայ աման, ես ինչ են գրել սենց բաց բաց…վայ աման”

  4. mard ասում է՝

    voch, sa andznakan problem che, sa lurj problem e.
    hayastanum mankapghtutyuny karogh e taratsvats linel aveli, qan voreve erkrum, vorovhetev hajery sarsapeli gaghtnamit u pahpanoghakan cegh en. serakan arumov aprum en hamakentronacman jambarum, ev harkadrabar zspvats kirqy karogh e darnal inch ases, hatkapes alkoholi azdecutyan tak, isk hajery naev alkoholik cegh en… iharke da mezanum kochvum e utel-khmel…

    apres Anna. chgitem der havanum em nerkajatsmand dzevey te voch, baits apres vor nerkajatsrel es. da e karevor…

    • aaa ասում է՝

      hamadzayn em qo het,,, xndir@ henc dranum e vor hayer@ shat pahpanoxakan en, i tarberutyun ayl erkrneri,, bolori mot el cankutyun@ ka, bayc iranc mej en pahum,, dra hamar el senc depqera linum

  5. ERIK ասում է՝

    es chem havatum ays nyutin … chem karcum vor nman mardik aprum en HAYASTANUM mer koxkin.

    • Գայանե Նազարյան ասում է՝

      Էրիկ, ամբողջ հարցն ու պրոբլեմն էլ հենց էն է, որ մեր հասարակության մի զգալի հատված չի ուզում հավատալ, թե Հայաստանում բարոյականության սահմաններից դուրս ինչ-որ բան կարող է կատարվել: Բայց ինչո՞ւ ոչ: Էդ հարցը երբեւէ ձեզ տվե՞լ եք:Մենք ընտրյա՞լ ենք, աստծո բացառիկ բարեհաճությունն է Հայաստանի վրա իջել ու բարոյապնդե՞լ, թե ուղղակի է՜ն աստիճան ինտելեկտուալ զարգացած ենք, որ մեր կրթական ցենզը թույլ չէր տա, օրինակ, մանկապղծությամբ զբաղվել: Ակնհայտ է, որ նյութի հերոսուհին ոչ առանձնապես մի բարոյականություն ու առավել եւս ոչ էլ ինտելեկտ ունի… Ու ցավոք նմանները հեչ էլ քիչ չեն:
      Ուղղակի մենք չենք հետաքրքրվում՝ կողքներս ինչ է կատարվում. երբեմն դա արդարացված է, իսկ երբեմն էլ՝ ինքներդ եք հասկանում…

  6. mard ասում է՝

    Che Erik, voch voq chi havatum. Menak nranq, um erekhanerin brnabarel en, ete imacel en. Angam brnabareluts heto voch voq chi imanum – de namus, adat, khajtarakutyun… haj enq che?

  7. vrezuhi ասում է՝

    Anna lav es arel vor grel es, baic ches kartsum vor gone ed shrjani bnakichnery ov chanachum e ed kendaninerin, khaskanan pokrik txai ov linely, isk Haiastanum hamozvats exir vor da pokrik txai hamar kortsanum e nshanakum….

    • Աննա Մուրադյան ասում է՝

      Ոչ Վրեժուհի, չեմ կարծում: Այն պարզ պատճառով, որովհետև այդ շրջապատում բոլորն էլ գիտեն կատարվածի մասին մինչև իմ գրելը: Այդ կարգի լուրերը շատ արագ են տարածվում:Երևի պարզ է ոնց. սուրճի սեղան, հարևան և այլն…

  8. Eva ասում է՝

    Շնորհակալություն հեղինակին, որ համարձակություն է ունեցել բարձրաձայնել այս խնդիրը: Հույս ունեմ , որ այս հոդվածը կարդացողները ավելի ուշադիր կլինեն իրենց շրջապատող երեխաների նկատմամբ, և կդադարեն երեխաներին բակում ժամերով առանց հսկողության թողել կամ էլ միամտորեն “լավ հարևանների” մոտ:

Leave a Reply