Էրդողանը դեմ է Իրանի դեմ նոր սանկցիաներին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | աշխարհ | Մարտի 9, 2010 20:22

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը  Սաուդիան Արաբիայի մայրաքաղաք Ռիադ իր այցի ժամանակ, զգուշավորության կոչ արեց Իրանի դեմ ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի հետագա սանկցիաների առնչությամբ. հաղորդում է Al Jazeera-ն:

«Ես չեմ հավատում, որ ինչ-որ սանկցիա կբերի արդյունքի»,-ասաց Էրդողանը լրագրողներին, ավելացնելով, որ միջուկային ծրագրի հետ կապված ավելի վաղ ձեռնարկված սանկցիաները Իրանի դեմ «որևէ արդյունքի չեն բերել»:

Նշենք, որ այս ամսվա սկզբին Վիեննայում` ՄԱԳԱՏԷ-ի (IAEA) խորհրդի նիստում, Եվրամիության ու ԱՄՆ-ի պատվիրակները սպառնացել են Իրանին նոր սանկցիաներով` պատճառաբանելով, որ Իրանը արհամարհում է ՄԱԿ-ի ջանքերը` պարզելու Թեհրանի միջուկային ծրագրի խաղաղ նպատակների համար լինելու խնդիրը:

Եվրամիությունն ու ԱՄՆ-ը Իրանին սպառնում են նոր սանկցիաներով:

Print FriendlyՏպել
Դիտվել է 371 անգամ:

Leave a Reply