Քանդել թե՞ չքանդել. սա է խնդիրը
ԷՍՍԵ | Աննա Մուրադյան | Մարտի 26, 2010 10:12Կինո Մոսկվայի ամառային դահլիճի քանդել-չքանդելու հարցը դուրս է եկել նեղ շրջանակներից ու դարձել համընդհանուր քննարկման առարկա: Ընդհանուր գաղափարից ածանցված` ծնվում են նոր խմբեր: Ուրիշ խոսքով` հասարակությունը աշխուժացել է: Ու այդ քննարկման բզզոցից երևակվում է մարդկային էությունն իր բոլոր դրսևորումներով հանդերձ:
Իսկ ին՞չ էր եղել իրականում: Իսկ եղել է այն, որ եկեղեցին ու պետությունը` հասարակությունից գաղտուկ, իրար հետ համաձայնության են եկել ու նույն հասարակությանը կանգնեցրել են կատարված ու արձանագրված փաստի առաջ: Ճիշտ ու ճիշտ 2009թ.-ի ապրիլի 22-ի Ճանապարհային քարտեզի կամ էլ դրանից մի 10 օր հետո մարտի 3-ի դրամի փոխարժեքի անկման պես:
Դե համաձայնության մասով չեմ ուզում խորանալ, որովհետև ենթադրություններիս աղբյուրը թևածում է մարդկային երևակայությունն ընդգրկող ամենատարբեր թեմաների շուրջը, որոնցից մեկը կարող է լինել. «դու` ինձ, ես` քեզ» տարբերակը, իսկ մյուսն էլ այն, որ մեր վարչապետը հավատացյալ է, և եկեղեցին օգտվում է նրա բարեհահաճությունից:
Դե մոտիվացիան, արդեն, այնքան էլ կարևոր չէ, որովհետև կարևորը արդյունքն է: Ընթացակարգը ինչ-որ ձևի մեջ պահվել է: Մշակույթի նախարարի ստորագրությունը կա: Փորձագետների եզրակացությունն այնքան էլ կարևոր չէ: Մանավանդ որ, ցանկում ընդգրկված լինել-չլինելու` օրենքի սահմանած չափորոշիչները լղոզված են և ցանկության դեպքում վարիացիայի հնարավորություն են ընձեռում:
Իսկ ցանկությունը տվյալ դեպքում մեծ է: Իսկ քաղաքի կենտրոնում` մի կտոր ավել պատառը ոչ ոքի փորն էլ չի ծակում, և տվյալ դեպքում, ցանկությունները ամբողջությամբ պատճառաբանված են:
Իսկ ցանկության դեպքում ինչ պատճառաբանություն ասես. կարելի է հորինել: Օրինակ, որ, կինո Մոսկվայի սեփականատերերը` լինելով չափազանց աստվածավախ ու եկեղեցու հոտի նվիրական անդամներ, իրենք են խնդրել ընդունել այդ նվերը` Աստծո տան նկատմամբ ունեցած իրենց անմնացորդ նվիրվածությունն ապացուցելու համար:
Ու այստեղ նույնիսկ սա չէ կարևորը: Կարևորն այստեղ դեմագոգիան է, որով առաջնորդվում է եկեղեցին` հավիտենական նիրհից արթնացած ու իր նկատմամբ բացարձակ արհամարհանքը հանկարծ գիտակցած հանրությանը մեկնաբանություններ տալիս:
Դահլիճի քանդելուն դեմ քաղաքացիական նախաձեռնության կողմնակիցները ամեն խոսքի պոչին ու սկզբին կպցնում են, որ իրենք բոլորովին էլ դեմ չեն եկեղեցուն ու եկեղեցաշինությանը, իրենք դեմ են քաղաքը քանդելուն ու քանդված շերտի հաշվին նոր շերտ սարքելուն:
Բայց այդ փաստարկները սին են եկեղեցու համար: Նա` իր հոտի անվերապահ առաջնորդը համարվելու գիտակցությամբ, բազմած է գահին ու շատ լավ էլ գիտի, որ վայելում է նրանց վստահությունը, իսկ եկեղեցաշինության հետապնդող ճարատարապետների մղումները ելակետային առումով ազնիվ են:Սակայն եկեղեցին ունի իր առաջնահերթությունները և ամերիկացի բարերարը մատն ուղղել է դեպի կոնկրետ այդ հողակտորը:
Իսկ եկեղեցին հանրային քննարկումների ուղարկում է այնպիսի հոգևորականների, որոնք մեղմ ասած հակաեկեղեցականություն են քարոզում: Չգիտես ինչի` վստահ եմ, որ դահլիճի հարցը հենց եկեղեցու ներսում էլ բազմաթիվ սուր քննարկումների ու անհամաձայնությունների պատճառ դարձած կլինի: Հո՞ բոլոր հոգևորականները ղասաբի արտաքինով ու ցեխավիկի մտածողությամբ չեն:
ՀԽ խորհրդակցությանը ներկա կառավարության ներկայացուցիչը իր բերանով խոստովանեց, որ ոչինչ չունի ընդդիմադիրների փաստարկների դեմ որպես մարդ, ու շատ կոռեկտ ներկայացրեց կառավարության այն գործողությունները, որոնք հիմք են ծառայել պետության կողմից պահպանվող հուշարձանների ցանկում կատարված այդ տխրահռչակ փոփոխության համար:
Իսկ Կենտրոնի եթերում Կոմիտաս վարդապետը` ձեռքերը երկինք պարզած ու իր հոտի անդամներին անաստվածների հանրություն որակելով` աղաղակում էր, թե Աստված. եկ հայ ժողովրդին փրկի այս անաստվածներից, որ ելել են ընդդեմ սրբությունների:
Ի՞նչ է սա նշանակում: Սա նշանակում է հետևյալը. եթե դու իմ որոշումների դեմ ես, ուրեմն իմ դեմ ես: Եթե ես որոշել եմ, որ դահլիճի տեղը պիտի եկեղեցի կառուցվի, ուրեմն պիտի կառուցվի: Որովհետև ես ներկայացնում եմ Աստծո խոսքը երկրում ու ինձ դեմ գնալը նշանակում է դեմ գնալ Աստծուն: Եթե դու դրան դեմ ես, ուրեմն սրբությունների դեմ ես: Ու հասարակության լայն շետերի միահամուռ դիրքորոշումը որակում է որպես պատվեր: Համենայն դեպս, այդպես ասաց տեր Մխիթար Ալոյանը:
Ի միջայլոց, սա շատ վտանգավոր նախադրյալներ է պարունակում, որովհետև նշանակում է, որ եկեղեցին երկրիս մեջ սկսում է ավատատիրական նախկին գործունեությունը` թեկուզ փոքր մասշտաբով: Ուշադրություն. ինքն ասում է, որ մենք ընդամենը պահանջում ենք այն, ինչն իրավամբ եղել է մերը: Ծիծաղ… Դարերով երկիրս պետություն չի ունեցել, ու եկեղեցին է կառավարել երկիրը, տիրապետել է հսկայական հողերի:
Ուրմեն ինչ՞. կարող է մի օր էլ իշխանություն պահանջի՞: Հը՞: Լավ մտածենք: Ծանոթ պատմություն չի՞: Դե չեմ ասում, որ դրա գործնական կիրառման հնարավորությունը կա, ուղղակի այս դեպքը նախկին տիրապետության հուշերի նկատմամբ կարոտախտի արդյունք է: Ինչն էլ հաստատեց Արշակ սրբազանը. «դարերով հայ ժողովրդի իղձերը, ապագան ու հույսերը կապված են եղել եկեղեցու հետ»:Ու նա մեկ հարթության մեջ չի ցանկանում դիտարկել ընդամենը մեկ սերունդի` ներկա ու կղերականության` նախկին հիշողությունները:
Դառնանք մեդալի մյուս կողմին: Քաղաքացիական նախաձեռնությունը սկսող մարդիկ առաջնորդվում են լրիվ խանդավառ մղումներով ու չեն ուզում, որ դահլիճը քանդվի: Ու այստեղ խնդիրը կոնկրետ կառույցն է, այլ ոչ թե այն, որ դահլիճը նաև եղել է պատմամշակութային հուշարձանների ցանկում: Ու ընդհանուր գաղափարախոսությունն այն է, որ մարդիկ դեմ են քանդելուն, ու դրա դեմ որպես հաղթաթուղթ գործածում են այն, որ շենքն ընդգրկված է եղել ցանկում:
Մարդիկ ասում են մի 50 մետր այն կողմը ազատ տեղ կա. ինչ՞ու բարերարին այդ տեղը չեք ցուցադրում: Ինչու՞ կանգնած կառույցը քանդենք: Ու դեռ մի կողմ դնենքայն հարցը, որ շենք քանդելը փող լվալու նույնպիսի արդյունավետ միջոց է, ինչպիսին շինություն, մասնավորապես, եկեղեցի սարքելը: Մենք արդեն մեդալի մյուս կողմում ենք:
Ինչպես ցանկացած հասարակական նախաձեռնության, այնպես էլ այստեղ, հայտնվում են մարդիկ, որոնք համընդհանուր գաղափարը օգտագործում են անձնական նպատակների ու անձնական շահերի համար: Լինի դա սեփական անվան փիառ, այլ անձի նկատմամբ հաշիվների մաքրում, թե կոնկրետ չորրորդ կարգի նպատակ:
Մարդ կա, որ չափազանց զարմանում է, թե ինչպե՞ս է, որ հենց այս գաղափարի շուրջ այսքան ճարտարապետ ու մարդիկ են միավորվել: «Ուրեմն այստեղ մի բան այնպես չէ»,- բարձրաձայն մտածում է մարդն ու սկսում տողատակերում այլ մոտիվներ փնտրել: Ճիշտ նույն կերպ, ինչպես արձանագրությունների տակ մի ուրիշ մարդ տեսնում է չգրված ենթատեքստ: Իսկ երբ մարդը սկսում է մոգոնել, ինչ ասես կարող է մոգոնել: Մանավանդ որ դրա համար պարարտ հող կա:
Այսինքն, իրոք որ, կան մարդիկ, որ ինչ-ինչ նպատակների համար են գործ անում: Եվ բնական է, որ այդ մտքերի շուրջ լիքը ուրիշ մարդիկ էլ կարող են հավաքվել: Իսկ մի ուրիշ մարդ էլ կարող է մի օր վերցնի ու այդ մարդուն` իր բարձրաձայն մտքերի հետ այնպես օգտագործի ընդհանուր գաղափարի դեմ, որ նա նույնսիկ չզգա էլ, թե որտեղից էր փչում քամին:
Նախաձեռնությանն այսօր միացել է մոտ 23 000 քաղաքացի: Նրանք դեմ են քանդելուն: Նրանց մեջ, բնականաբար, կլինեն մարդիկ, որոնք միացել են, որովհետև դեմ են եկեղեցուն, կամ ունեն ինչ-ինչ նպատակներ: Սակայն քննել կամ քննարկել նրանց մոտիվացիան նույնպես դեմագոգիա է: Ի՞նչ կարևոր է, թե ով` ինչ նկատառումներից ելենելով է գործին միացել: Կարևորը գործը առաջ գնա. թող երևացողը երևա, կարիերա կանի, թե նախկին սխալները կսրբի. ի՞նչ կարևոր է:
Գործ անելու համար բոլորովին էլ կարևոր չի, որ մարդու սիրտը ցավա այդ գործի համար: Ավելին: Էմոցիոնալ դրսևորումները գործին միայն խանգարում են: Ցանկացած միտք կյանքի կոչելու համար պահանջում է սառը միտք ու կազմակերպչական ձիրք: Ուրիշ խոսքով` մենեջմենտ:
Իսկ խոչընդոտը հաղթահարելու համար չի կարելի անըհդհատ ծաղրել կառավարության որոշումն ու քննադատել եկեղեցուն: Դրանից գործը չի շահի: Պետք է ծանրակշիռ մարդկանց խմբով հասնել նրան, որ մի սեղանի շուրջ բանակցությունների նստեն կառավարության ու եկեղեցու հետ, փորձեն հասկանալ, թե ինչպե՞ս խնդիրը լուծել, որ հասարակություն-եկեղեցի-պետություն եռանկյունու բոլոր անկյուններն էլ գոհ մնան գտնված լուծումից: Հո՞ իրար թշնամի չեն: Այդ երեքն իրար հետ են կազմում Հայաստան երկիրը:





Facebook
Tweet This

ՀԱՅ ԹԱԳ ասում է՝
26/03/2010 at 10:56 pm
Մենք՛ Հայերս Հայոց Թագավվորության ժամանակ կիռարել ենք սեպագիր համակարգը, ապա՛ պահլավերեն ,արամերեն, հունարեն գրանշանները Հայերեն իմաստով…. Այդ մասին շատ փաստեր կան ——-ՀԱՅԵՐՆ ՈՒՆԵՑԵԼ ԵՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՏԱՃԱՐԱՅԻՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ,ՈՐԸ ՈՉՆՉԱՑՎԵՑ ՉՈՐՐՈՐԴ ԵՎ ՀԻՆԳԵՐՈՐԴ ԴԱՐԵՐՈՒՄ ՔՐԻՍՏՈՆՅԱ ԿՂԵՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՅՆՊԻՍԻ ԴԱԺԱՆՈՒԹՅԱՄԲ ,ՈՐ ՊԱՐԶԱՊԵՍ ՄԻ ՔԱՆԻ ՏՈՂ Է ՓՐԿՎԵԼ …….ՆՈՒՅՆ ԴԱԺԱՆՈՒԹՅԱՄԲ ԲՆԱՋՆՋՎԵՑ ԹԱԳԱՎՈՐԱԿԱՆ ՊԱԼԱՏՆԵՐԸ ՈՒ ՆԱԽԱՐԱՐԱԿԱՆ ՏՆԵՐԸ ԻՆՉ Է ՆՇԱՆԱԿՈՒՄ ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅՈՒՆ ՆՇԱՆԱԿՈՒՄ Է …….ՏՂՈՒԹՅՈՒՆ ԲԱՌԻՍ ԲՈՒՆ ՀԱՅԵՐԵՆ ԻՄԱՍՏՈՎ …….ՀԱՅԹԱԳ ANNI MURADIN
ԱՅ ՔՈՒՐՍ ԵԳԵՂԵՑԻՆԱ ՔԱՆԴԵԼ ՄԵՐ ՏՈՒՆԸ ՋՀՈՒԴԸ ԻՐԱ ԵՐՈՒՍԱՂԵՄՆԱ ԳՈՎՈՒՄ ԻՐԱ ՀՈՐԴԱՆԱՆԸ ԻՐԱՆՔ ՄԵՐ ԾԱԽԿԱՁՈՐԸ ԿԱՄ ՍԵՎԱՆԸ ՉԵՆ ԳՈՎԱ ԻՐԱՆՔ ԿԵՂՏՈՏ ԿՂԵՐԱԿԱՆ ԹԱՓԹՓՈՒԿՆԵՐ ԵՆ ԻՐԱՆՔ ՀԱՅ ԱԶԳԻ ԲՈՆ ԱՆԵՐԵՎՈՒՅԹ ԹՇՆԱՄԻՆԵՐՆ ԵՆ ՄԵՐ ԱՍՏՎԱԾԸ ՀԱՅ ԱՍՏՎԱԾ Է ՋՀՈՒԴԻ ԼԱՄՈՒԿԸ ՉԻ ԿԱՐԱ ԸԼՆԻ ՀԱՅԻ ԱՍՏՎԱԾ ՍԽԱԼԱ ՀԱՅՈՑ ԹԱԳԱՎՈՐՆԱ ՔԵԶ ԱՍՈՒՄ ՈՇ ԹԵ ՋՀՈՒԴ ԿՂԵՐԱ–ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՈՇԵՆ-
Anna jan!
Karcum em usucichnert qez lav chen sovorecrel, kam ed mi dasic paxel es…
Goyutyun chuni հասարակություն-եկեղեցի-պետություն erankyuni…
Ail ka miain եկեղեցի-պետություն hancaxumb ev dranc zoh հասարակություն
Qefs berecir – ed qo anmijakanutyamb – ծանրակշիռ մարդկանց խմբով!!!
Axr, hen edpisi mardkanc havaqen, parzvelu e, vor eli arenayum nuin bozi txen en, vorovhetev IRENQ en YNTRELU ed ծանրակշիռ մարդկանց…
Kneres, ed haihoyanq che, uxxaki aveli informativ termin es pahinchgta…
Հարգելի Voin
Ես ինչ-որ դասի բացակայել եմ, դա հաստատ է: Դա այն դասն էր, երբ բացատրում էին, թե ինչու է հայը լատինատառ գրում, և խոսքը հայերենով համեմում:
Բացի այդ, եթե ուզում եք այստեղ պատշաճ բանավեճ ծավալել, ապա ներկայացեք, մյուս անգամ կեղծ քոմենթներին պատասխան չի տրվի:
Anna jan!
Nax neroxutyun latinatar grelus hamar.
Patchary yndhameny texnikakan e, skzbunqain che!
Ham el, ed inchic entadreciq, te հայը լատինատառ գրում, hnaravor che?, vor ed Voiny vraci e, turk kam NEGR??
Te Ankak terty miain haieri hamar e?
Inch veraberum e պատշաճ բանավեճ ծավալել-un, apa sahmaneq, xndrem, patshachutyan Dzer chapnishnery…
heto ktesnenq…
բանավեճ??? Che, mi katil el cankutyun chunem banavichelu, tesket er, haitneci, prcav gnac..
kuzeq – kardaceq, u ete tambal cheq, mtaceq ed masin, cheq uzi – kamqy Dzern e!!!
կեղծ քոմենթներին – qomenti kexcy vorn e, edpes el chhaskaca!!!! Grvac e inchpes myusnery – sevov spitaki vra….
այստեղ – ba vortex???
ապա ներկայացեք – Ur nerkayanam? Inchpes nerkayanam? Mnacac qomentatornery arden nerkayacel en?
Qoment grelu hamar Site-um drvac bolor pahanjnery katarel em, inchi eq djgoh, chem haskanum…
Inch kuzeiq im masin imanal, harcreq, aznvoren kpatasxanem, chnaiac, djvar e haskanal, te inchu nerkayanalu pahanj dreciq?
Ham el, inch tarberutyun, te ov e qoment grum? Misht entadrel em, te komenty grvum e hetadarc kap unenalu hamar, sepakan ashxatanqi gnahatakany lselu hamar…
Te Dzez hetaqrqir e miain patviratui gnahatakany???
պատասխան չի տրվի – piti entadrem, vor xusapelu patchar eq pntrum …
հարգելի Voin
Նախ ասեմ, որ ընկալման հետ խնդիր ունեք, պատասխանում եք այնպիսի հարցադրումների, որոնք քոմենթում արծարծված չեն եղել:
Բացի այդ, ձեր լատինատառ քոմենթները ծրագիրը դիտարկումէ սպամ
ու եթե ես պատահաբար չնայեի սպամի բաժինը, չէի էլ տեսնի, որ դուք այդպես ինտենսիվ քոմենթում եք Անկախին: Դա է պատճառը, որ քոմենթները չեն հաստատվել ժամանակին:
Քաջության մասին խոսելուց առաջ ներկայացեք ձեր իսկական անունով: Կեղծ անունով ով ինչ ասես և որտեղ ասես կարող է գրել:
Դուք խոսում եք բարձր գաղափարներից, բայց ձեր խոսքի մեջ թույլ եք տալիս կենցաղային հայհոյանք: Նույն միտքը կարելի է շատ սուր ու մաքուր հայերենով այնպես ձևակերպել, որ յոթը փութ մեղրով չուտվի:
պատասխանում եք այնպիսի հարցադրումների, որոնք քոմենթում արծարծված չեն եղել:
Arden indz el hetaqrqrec!!!:)))
դիտարկումէ սպամ
Lav chi, ba shut zgushacneiq…
որ քոմենթները չեն հաստատվել ժամանակին:
ynduneci i gitutyun, shnorhakal em!
բարձր գաղափարներից, բայց ձեր խոսքի մեջ թույլ եք տալիս կենցաղային հայհոյանք:
))
Ha, edpes e, spektors lain e
կարելի է շատ սուր ու մաքուր հայերենով
ha, sovorabar edpes el varvum em…
Կեղծ անունով
Voin- kexc anun che, noric em asum, kexc anun che, ed im anunn e!!!
Himi darnanq “ընկալման հետ խնդիր ունեք” kam (naev)”սուր ու մաքուր հայերենով “barakapakcutyany…
Ete hrajarveq Dzer IDEA FIX-ic, te hai het eq xosum, amen inch ir texy kynkni….
…manavand, vor ed masin naxapes yndgcvac grel em!!!
ev heto – mi shpoteq, xndrum em, XNDIR ev PROBLEM haskacutyunnery
Erb sahmanayin pajmannery dzevakerpvac en – ed arden dzevakerpvac XNDIR e..
Ete ches karoxanum sahmanel ezrajin pajmannery – ed arden darnum e PROBLEM
Կարող եմ ասել, որ պատասխան տալու կամ չտալու մասին ձեր ենթադրությունները լրիվ վերացական են:Իսկ պատվիրատուի գնահատական հորջորջվածը մեր հարևանների երևակայության հորիզոններից էր:
Lav eli, Anna jan, arden xndaluc mera…
Հո՞ իրար թշնամի չեն:
Ba inch en!!!
Es erkusy, gorcox hancaxumby – եկեղեցի-պետություն – errordin-հասարակություն- kut en talis minchev yntrutyunnery ev shinum- dranic heto, u hancagotcutyan vairn anvanelov haireniq-hordorum en “ymbrnumov motenal”
…u es հասարակությունy inchqan tprta, enqan azartov en shinelu!!!!
Anna jan, du mexq chunes, qez edpes en sovorecrel…
Քանդել թե՞ չքանդել. սա է խնդիրը
Te inchi ed TV-n naeci….
To de, qandum em, qanden…
Vren te chen qandum…
Baic meky piti lini, vor harcni (kam patasxani)???
Paronajq (arden paronayq) hogevor hovivner!!!
Ete cankanum eq hoty qandei, u parax sarqel, Dzer iravunqne…
Hargel edpisi hovivnerin, te ch’hargel – hoti iravunqn e!!!
Hazar angam neroxutyun em xndrum havatavorneric…