Սեքսուալ հեղափոխության ականները

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Շաբաթվա լուր | ankakh | Մարտի 30, 2010 13:34

Ի՞նչու է անցանկալի և վտանգավոր այսպես կոչված «սեքսուալ հեղափոխության» և դրա ծնունդ սանձարձակության տարածման գործընթացը, և ի՞նչ նպատակներ ունի այդ գործընթացի տարածումը:

Ընդհանրապես ցանկացած հեղափոխություն դեմ է բնությանը, քանի որ  բնության մեջ ամեն ինչ զարգանում է հստակ փուլերով: Օրինակ` մարդը ծնվում է, անցնում պատանեկություն, դեռահասություն, երիտասարդություն, ծերություն բնական շղթայով: Իսկ հեղափոխությունը կարելի է համեմատել նրա հետ, որ «առողջ երեխան» միանգամից վերածվում է «հիվանդ ծերունու»՝ խաթարելով զարգացման բնական սցենարը:

Այսօր արդեն լայն թափ է ստացել «սեքսուալ հեղափոխության» քարոզչությունը` մատուցվելով որպես քաղաքակրթության ամենակարևոր արժեքներից մեկը: Փորձ է արվում մարդուն վերածել կենդանական բնազդներով շարժվող էակի` լրիվ անտեսելով մարդու հոգևոր աշխարհը, նրա իսկական կոչումը: Ի՞նչ է թաքնված դրա տակ, և ի՞նչու է այն վտանգավոր տարբեր ազգերի ապագայի համար:

Փաստն այն է, որ ազգերին կարելի է հաղթել միայն հաղթելով նրանց երիտասարդությանը՝ բարոյազրկելու և այլասերելու ճանապարհով: Բոլոր նախկին կայսրությունները՝ Բաբելոն, Ասորեստան, Հռոմ, Բյուզանդիա, Պարսկաստան, կործանվել են հիմնականում մեկ պատճառով. այնտեղ ծայրաստիճան անկում են ապրել կարևոր ու հիմնարար բարոյական արժեքներ:

Այստեղից հետևում է, որ այլասերելով կարելի է կործանել թե’ ազգը, թե’ նրա պետությունը: Ուրեմն այդ հեղափոխությունը կանխարգելելն առաջնակարգ նշանակություն ունի ազգային անվտանգության համար:

Եվ ընդհանրապես կարիք չկա ինչ-որ բանի դոգմատիկորեն դեմ կամ կողմ լինել. պետք է միայն փորձել իմանալ փաստերն ու ճշմարտությունը:

Փորձեմ ավելի հանգամանալից անդրադառնալ մարդու հիմնական բնազդներից մեկին՝ սեռական բնազդին` հարցի ամենատարբեր ասպեկտների վերուծությամբ:

Ի՞նչ նշանակություն ունի նորմալ սեռական հարաբերությունները մարդու առողջության համար:

Հայտնի է, որ սեռական ակտը խիստ էներգատար գործողություն է (մեկ ակտի ժամանակ ծախսվում է այնքան էներգիա, որքան 15 րոպե ակտիվ վազքի ժամանակ): Սեռական ակտը կապված է սննդարար նյութերի ծախսի հետ. մասնավորապես խոսքը վերաբերում է տղամարդուն, ով ամեն անգամ կորցնում է որոշակի քանակով սերմնահեղուկ: Այդ հեղուկի քիմիական բաղադրության մեջ մտնում են հարյուրավոր նյութեր: Դրա արտադրության համար օրգանիզմը օգտագործում է սպիտակուցներ, ճարպեր, ֆերմենտներ, վիտամիններ, հանքային նյութեր:

Հայտնի է, որ մեկ ակտից հետո առաջացած սերմը բավական է 150 միլիոն կին բեղմնավորելու համար: Տվյալ պարագայում օրգանիզմը կարելի է համեմատել պահեստի հետ, որտեղից տեղի է ունենում «ապրանքի» արտահոսք:

Ինչ խոսք, նորմալ և չափավոր սեռական հարաբերությունները օգտակար են օրգանիզմի համար, քանի որ օրգանիզմը ունակ է լրացնելու այդ կորուստը` առանց վնասների: Իսկ «սեքսուալ հեղափոխության» ծնունդ տվող հաճախակի և սանձարձակ հարաբերությունները որոշակի վնաս են հասցնում մարդու օրգանիզմին, քանի որ  օրգանիզմում առկա սննդարար նյութերը անսպառ չեն, և շատերի մոտ նույնիսկ որոշ կարևոր նյութերի քրոնիկ անբավարարություն կա:

Այսպիսով, եթե օրգանիզմը ստիպված է լինում իր ֆիզիկական հնարավորությունների սահմաններից շատ սերմ արտադրել, սերմի արտադրության համար ստիպված վերցնում է այլ օրգանների նորմալ աշխատանքի համար նախատեսված նյութերը, իսկ դրա արդյունքը լինում է այն, որ մյուս օրգան-համակարգերն իրենց բնականոն կենսագործունեության համար անհրաժեշտ նյութերը բավարար չեն ստանում, ինչը խախտում է նրանց ֆունկցիան: Ի հայտ են գալիս տարբեր հոգեֆիզիկական խնդիրներ՝ խիստ հոգնածություն, ընկճվածություն,  ուղեղի աշխատանքի խաթարում (ուղեղը օգտագործում է  ամբողջ օրգանիզմի ծախսած էներգիայի 25 տոկոսը), ագրեսիվ պահվածք, որը նույնպես կապված է նյարդերի աշխատանքի համար անհրաժեշտ նյութերի պակասի հետ: Եթե թվարկվածին գումարենք, որ մարդկանց մեծ մասը շատ հաճախ սնվում է անկանոն, անբավար սննդատու նյութեր ստանալով, վնասը կրկնապատկվում է:

Շատ հաճախ անկանոն և պատահական սեռական հարաբերությունների «պարգև» են դառնում տարբեր սեռավարակներ, քանի որ «ամեն տեղ, յուրաքանչյուրի հետ և ինչքան ուզես» սկզբունքով առաջնորդվելու դեպքում դժվար է այլ «բարիքներ» ակնկալելը: Օրինակ` Ռուսաստանում 1991 թվականից հետո տեղի ունեցած «հաջող» «սեռական հեղափոխության» արդյունքում, ըստ պաշտոնական տվյալների, տարեկան կատարվում է շուրջ 2 միլիոն հղիության արհեստական ընդհատում, որի մեկ տասներորդ մասը` մինչև 18 տարեկան աղջիների մոտ, ինչը շատ հաճախ հանգեցնում է անպտղության (չգրանցված հղիության ընդհատումների թիվը ավելի մեծ է):

Իսկ ԱՄՆ-ում ամեն 13 վայրկյանը մեկ 11-19 տարեկան մեկ դեռահաս ձեռք է բերում որևէ սեռավարակ:

Այսպիսով, զուտ ֆիզիոլոգիական առումով սեռական չափից շատ, անկանոն վարքը վնասակար է օրգանիզմի համար:

ի՞նչ են սեռական հարաբերությունները կնոջ և տղամարդու համար` գենետիկական տեսանկյունից:

Գաղտնիք չէ,  որ մարդն իր շարունակականությունը ապահովում է սեռական ճանապարհով: Երեխան ձևավորվում է կնոջ ձվաբջջի և տղամարդու սերմնաբջջի միավորումից  և, 9 ամիս զարգանալով կնոջ օրգանիզմում, վերածվում է երեխայի: Երեխայի գենոտիպը, այսինքն` արտաքին տեսքը, հասակը, քաշը, բնավորության առանձնահատկությունները, մտավոր ընդունակությունները, հիվանդությունների նկատմամբ նախատրամադրվածությունը, ձևավորվում է կնոջ և տղամարդու 23-ական զույգ քրոմոսոմների միավորումից` ապագա երեխային փոխանցելով 2 ծնողների գենետիկ կոդերը: Գենոտիպի ազդեցությունը ապագա երեխայի վրա 80% է, իսկ նրա հատկանիշների մնացած 20 տոկոսը ձևավորվում է ֆենոտիպով, այսինքն` արտաքին միջավայրի ազդեցությամբ (սննունդ, կլիմա, դաստիարակություն):

Կախված այն հանգամանքից, թե ծնողներից որ մեկի գեներն են  դոմինանտ` գերակա,  երեխան ձեռք է բերում տվյալ ծնողին ավելի բնորոշ արտաքին և ներքին հատկություններ:

Պատկերավոր ասած, երեխան ունի իր ծնողների ու բոլոր նախորդ սերունդների ժառանգական հատկանիշների ամբողջությունը, ինչը պահպանվում է նրա ԴՆԹ-ի մեջ:

Շատ ժողովուրդների մեջ ժառանգականությունը փոխանցվում է տղամարդու միջոցով:

Այնուամենայնիվ, այդ հարաբերություններում հատուկ կարևորություն է ձեռք բերում կինը: Ինչու՞:

Հայտնի է, որ մինչև առաջին ակտը կնոջ սեռական համակարգը պաշտպանված է հատուկ գոյացությամբ՝ կուսաթաղանթով, ինչն արգելում է այլ նյութերի ներթափանցումը կնոջ օրգանիզմ: Այդ թաղանթը խախտվում է ընդամենը մեկ անգամ և բնական ճանապարհով և այլևս չի վերականգնվում: Իսկ ի՞նչու բնության մեջ նման «հարմարություն» ունի միայն կինը:

Քանի որ մարդը մյուս կենդանի արարածներից տարբերվում է բանականությամբ (մտածելու, վերլուծելու և հատուկ էմոցիաներ ապրելու հատկություն), սեռական հարաբերությունները վերածվում են ոչ միայն սերունդ շարունակելու, այլև այդ սերունդներին ծնողների որոշակի հատկանիշների փոխանցման միջոցի: Այդ հատկանիշների փոխանցման որոշակիությունն էլ ապահովվում է կուսաթաղանթի առկայության միջոցով:

Այստեղ գլխավորն այն է, որ կնոջ կյանքում առաջին տղամարդը, որը խախտում է կուսաթաղանթի պաշտպանությունը, դառնում է նրա հաջորդ բոլոր երեխաների իսկական հայրը: Այսինքն` առաջին տղամարդը իր գենետիկ նյութի միջոցով կնոջ օրգանիզմում կատարում է որոշ էներգետիկ-կառուցվածքային փոփոխություններ` այնտեղ թողնելով իր ընդհանուր հատկանիշների ամբողջությունը, որով էլ պայմանավովում են ապագա երեխաների շատ հատկանիշներ:

Այս երևույթը հայտնի է «տելեգոնիա» (tele-hեռավոր goni-ծնունդ) անունով, որն առաջին անգամ գիտականորեն ուսումնասիրել է Չարլզ Դարվինի ընկեր Լորդ Մորտոնը 19-րդ դարի կեսերին: Նա որոշել էր զտարյուն անգլիական էգ ձին խաչասերել արու զեբրի հետ՝ հուսալով ավելի լավացնել հաջորդ սերնդի հատկությունները:Սակայն սերունդ այդպես էլ չստացվեց, և նա նորից այդ էգ ձիուն խաչասերեց այս անգամ արդեն արու ձիու հետ, և ստացված քուռակի վրա երևացին զեբրին բնորոշ զոլեր:

(«Տելեգոնիա» երևույթը մանրամասն նկարագրվում է Սորբոնի համալսարանի պրոֆեսոր Ֆելիքս  Լեդանտեկի  «Индивид, эволюция, наследственность и неодарвинисты» գրքի 24-րդ գլխում):

1960-ական թթ. ԽՍՀՄ ժամանեցին աֆրիկյան երկրների բազմաթիվ երիտասարդներ` երիտասարդական փառատոններին մասնակցելու համար, և նրանց հեռանալուց շատ անց ծնվում էին սևամորթ երեխաներ, թեև նրանց մայրերը հավաստիացնում էին, որ իրենց երեխան սպիտակամորթ հորից է:

Մինչև 1960-ական թթ. կատարված բազմաթիվ փորձերի արդյունքում երևույթը հաստատվեց բոլոր կենդանիների և նաև մարդու մոտ:

Սրա վրա է հիմնված ցեղական զտարյուն կենդանիների բուծումը: Ավելի պատկերավոր ասած, սերմը կարել է համեմատել լազերային ճառագայթի հետ, իսկ կնոջ օրգանիզմը` ձայնասկավառակի, որի վրա այդ լազերային ճառագայթով գրվում է սերմի տիրոջ մասին ողջ տեղեկատվությունը: Այդ առաջին տեղեկատվությունն էլ մյուս բոլոր գրվածներից ամենակայունն ու ուժեղն է և պահպանվում է մինչև կնոջ կյանքի վերջը: Իսկ կնոջ մյուս զուգընկերներից ծնված երեխաները շատ հատկանիշներով նման են լինում կնոջ առաջին տղամարդուն: Եվ շատ հաճախ մարդիկ զարմանում են` տեսնելով, որ իրենց երեխաները գրեթե նման չեն նրանց թվացյալ հայրերին:

Այսպիսով, մինչև ամուսնությունը կնոջ կուսաթաղանթի պահպանումը ոչ թե ինչ որ  հետամնացության, նահապետականության արդյունք է, այլ կոնկրետ գենետիկ անհրաժեշտություն: Ցանկացած ազգի պահպանման կամ կործանման բանալին գտնվում է կնոջ ձեռքում: Կնոջ առողջության և պարկեշտության պահպանումը ռազմավարական զենք է պետության համար:

Դժվար է հետամնաց անվանել շատ ժողովուրդների նախնիներին, ովքեր գիտեին և պահում էին նման կարևոր ճշմարտությունը. այս երևույթը չհարգող կանանց հետ ոչ ոք չի ամուսնացել, և նրանք մերժվել են հասարակության կողմից շատ որոշակիպատճառներով:

«Տելեգոնիա» երևույթը գրավոր կերպով ամրագրված է մարդկության ստեղծած բոլոր մեծ կրոններում՝ քրիստոնեություն, իսլամ, հուդայականություն. նաև հեթանոսությունում կա:

Երբ, այդ ճշմարտությունը ենթագիտակցորեն հասկացող ու պահպանել ձգտող տղամարդանց «սեքսուալ հեղափոխության» ջահակիրները համարում են հետամնաց ու էգոիստ, դա չիմացության հետևանքով ծնված անհիմն պիտակավորում է: Փաստն այն է որ, եթե մարդիկ ցանկանում են, որ իրենց երեխաները հենց իրենց նման լինեն, սա միանգամայն բնական անհրաժեշտություն է:

«Սեքսուալ հեղափոխության» և սանձարձակության տարածման գործընթացի հետևանք կարող են լինել վեներական հիվանդություններով պայմանավորված անպտղությունը, գենետիկ արատներ ունեցող երեխաների թվի ավելացումը, ազգի բարոյահոգեբանական անկումը, պետության կորիզ հանդիսացող ընտանիքի ինստիտուտի քայքայումը:

Բնության մեջ ոչինչ անիմաստ և անտեղի չէ: Ամեն ինչ ունի իր որոշակի նշանակությունը, մարդու սեքսուալ վարքը նույնպես:

Միայն կարելի է զարմանալ, թե ինչպես են դեգրադացվող ամերիկացիները և եվրոպացիները տարածում «սեքսուալ հեղափոխության» «լուսավոր» գաղափարները:

Հակոբ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Print FriendlyՏպել
Դիտվել է 9670 անգամ:

Մեկնաբանություններ՝ (40)

  1. NUNE bzhshkuhi ասում է՝

    Chi kareli nman voch masnagitakan hodvatsner dnel u mardkants tyurimatsurtyan mej gtsel. ays kam ayn teghits trtsrats informatsianer@ kap chunen aroxchapahutyan het. serakan aroxjutyan masin aystex angraget tesaketner en artahaytvats, orinak kapvats kusataxanti ev aylni het.
    lav kliner nshver hexinaki masnagitutyun@, inchkanov e na kompetent nman mtker aselu hamar.

    • Գարիկ ասում է՝

      Sireli Nune, anbaroyakanutyun@, sexual azatutyun@, baci ayn, vor @st mer qristoneakan havatqi mahacu meexq e, naev gitakan tesankyunic ajn apacucvac e, vor kin@ um het serakan haraberutyun e unenum, nranum mnum e nav hamapataxan informacian. Sexsual azatutyunic en cagum zanazan hivandutyunner, tmramolutyun yev tesak-tesak mahaber yev hogekorcan yerevuytner. Satanayakan kazmakerputyunneric mekn asel e.<>: Aysorva filmer@ henc sranc hetevanqnnern en.
      Mardkancic vomanq pornkutyan mej yerjankutyun en voronum, xavarum luys pntrum yev chgtnelov ayspes el djbaxtutyan u anhusutyan mej mernum. Hetevutyun@ toxnum em qez…
      Shnorhakal em hodvacagric nman hodvaci hamar.

  2. Կարեն Ղարսլյան ասում է՝

    “Telegony is a theory in heredity, now discredited but widely believed until the late 19th century, holding that offspring can inherit the characteristics of a previous mate of the female parent; thus the child of a widowed or remarried woman might partake of traits of a previous husband.” Wikipaedia.

    “Nevertheless, telegony influenced late nineteenth-century racialist discourse: a woman who had once had a child with a non-Aryan man, it was argued, could never have a “pure” Aryan child again. This idea was adopted by the Nazis.” Wikipaedia.

    To see more go to: http://en.wikipedia.org/wiki/Telegony_(pregnancy)

  3. Hakob ասում է՝

    Ենթադրենք այս հոդվածի հեղինակը էլեկտրիկ կամ տիեզերագնաց է:Միթե է դա բավական է նրա ասածի շուրջ անվստահություն հայտնելու համար??? Կարևորը ոչ թե ասողի կոչումներն են, այլ այն, թե ինչ է նա ասում:Միթե “պաշտոնական ” գիտնականների կողմից, որոշ երևույթներ ապացուցել չկարողանալը կամ չցանկանալը վկայում է այդ երևույթի սխալ լինելու մասին?? Այդ գիտնականներից ոմանք, իրենց հասկացողության անզորությունը թաքցնելու համար համարձակվում են ասել, թե “мусор”է;Մարդու գեների մեծամասնության նշանակությունը պարզ չէ, այսինքն դրանք “мусор” են: Տեղին է հիշել այն երեխային, ով բացականչեց, թե թագավորը մերկ է:Ուր էին այդ ժամանակ ‘’փառապանծ’’գիտնականները,մասնագետները, էքսպերտները, դիպոմավոր էակները?? Կամ մի ժամանակ վառում էին նրանց ովքեր փորձում էին ասել թե “երկրագունդը կլոր է”:Հիմա էլ որոշ իդեոլոգիական պատճառներով սխալ են հանում մի երևույթ, որը տրամաբանական է և ամրագրված է շատ հեղինակավոր աղբյուրներում:Մի հերքեք ինչ որ բան, ուղղակի հերքելու համար:Եթե իրականությունը չի համապատասխանում ձեր պատկերացումներին, փոխեք ձեր պատկերացումները:Փաստեր և Ճշմարտություն. այս է կարևորը:ԵՎ փորձենք վստահել ոչ թե հեղինակությունների ճշմարտությանը, այլ ճշմարտության հեղինակությանը:Օրինակ. բացեք Բիբլիան, ծննդոց բաժին էջ 46 Գլուխ ԼԸ և կարդալ այդ գլուխը մինչև 12րդ կետը:Կամ փնտրեք Վեդաներում տելեգոնիա երևույթի մասին:Ինչ է, նրանք բոլորն էլ սխալվում են?? Իսկ վիկիպեդիան չի կարող անկողմնակալ տեղեկատվություն տալ, քանի որ նրան ֆինանսավորում են որոշ ֆոնդեր, իսկ ով վճարում է նա էլ պատվիրում է երաժշտությունը:
    Վերջին հաշվով ես թքած ունեմ բոլոր անբարեխիղճ և պատվիրված գիտնականների վրա, ինձ համար գերագույն արժեքը ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆ Է:

  4. Կարեն Ղարսլյան ասում է՝

    Տելեգոնիան տեսություն է ժառանգականության մասին, որը ներկայում վարկաբեկված է, սակայն լայն տարածում է ունեցել մինչև 19-րդ դարի վերջը: Ըստ այս տեսության` երեխան կարող է ժառանգել իր մոր նախորդ զուգընկերոջը բնորոշ առանձնահատկություններ: Ըստ այդմ` այրիի կամ վերստին ամուսնցած կնոջ երեխայի մոտ կարող են առկա լինել նախորդ ամուսնու առանձնահատկություններ: /Վիքիփեդիա/

    Այնուամենայնիվ տելեգոնիան ազդեցություն է թողել 19-րդ դարավերջի ռասայականության դիսկուրսի վրա. կար պնդում, որ ոչ արիացուց գեթ մեկ անգամ երեխա ունեցած կինն այլևս երբեք չի կարող ունենալ “մաքուր” արիացի երեխա: Այս գաղափարը որդեգրել էին նացիստները: /Վիքիփեդիա/

    Ավելի հանգամանալից տեղեկության համար այցելեք http://en.wikipedia.org/wiki/Telegony_(pregnancy)

    • Hakob ասում է՝

      Հարգելի Կարեն Ձեր ներկայացրած վիկիպեդիայի անգլերեն տարբերակն էլ է բավական հասկանալի, բայց խնդրում եմ ուշադրություն դարձրեք թե ինչպես է ձևակերպվում այդ երևույթը:
      1.Նախ տրվում է որպես տեսություն այլ ոչ փաստ, թեև տելեգոնիան ամրագրված է շատ հետաքրքիր ու հին աղբյուրներում և հատկապես կարելի է ուշադրություն դարձնել Պյոտր Գարյաևի հայտնագործությունների վրա:
      2.Հետո նշվում է, որ վարկաբեկված է; ,իսկ ով է վարկաբեկել հայտնի չէ,
      3.Ասվում է որ ”Կարող” է ի հայտ գալ…….
      4.Կապվում է ”նացիստների” հետ որը ստեղծում է մի տեսակ անվստահություն մարդկանց մոտ:Այո նացիստները կատարել են ՇԱՏ սխալներ, սակայն ինչպես ցանկացած մեդալ, սա նույնպես ունի երկու կողմ և նրանց ոչ բոլոր արարքներն են դատապարտելի:Ինչու դատապարտենք այն, որ նրանք ուզում էին Գերմանական ազգի առողջությունը պահպանել:
      Իսկ թե ինչու է հատկապես տելեգոնիան վարկաբեկվել; և թաքցվել 20 րդ դարում պարզ է.. որովհետև դա խիստ խանգարում էր ”Սեքսուալ հեղափոխության “” տարածմանը, որն էլ բուռն կերպով տեղի ունեցավ հենց 20 րդ դարում:

  5. Կարեն Ղարսլյան ասում է՝

    Այս հոդվածի հեղինակը չունի տարրական պարկեշտություն իր ռասիստական նախասիրություններից բխող նախապաշարմունքները հասարակությանը որպես փաստ չներկայացնելու համար: Դու կարող ես հավատալ այդ վարկաբեկված տեսությանը նույն եռանդով, ինչ մահմեդականը՝ Մուհամեդին: Ես կհարգեմ քո հավատը ու կաջակցեմ այն հրատարակել տալուդ բոլոր իրավունքները: Բայց գենետիկական փորձակումների արդյունքում ավելի քան կես դար առաջ հիմնովին հերքված և վարկաբեկված գիտական վարկածները զանգվածային լրատվական միջոցներով որպես գիտական փաստ ներկայացնելը՝ առանց մի բառով անգամ հիշատակելու, որ գոյություն ունի հակառակ կարծիք գեթ մեկ հակադիր կարծիք առնվազն ստորություն է: Ցանկացած հոդվածի միակողմանիությունը մատնանշում է տվյալ հեղինակի ահը, որ իր տեսությունը կարող է փուլ գալ ամենաթույլ հակադրվող տեսանկյան հիշատակումից անգամ, ինչպես նաև բացահայտ ուղեղի լվացման առաջին ազդանշաններից է:

    Ողջունելով խմբագրակազմի՝ կարծիքների ազատ արտահայտում ապահովելու ձգտումները, կուզեի, համենայնդեպս, որ ավելի զգոն լինի այսուհետ այս տեսակ իբրգիտական հոդվածների նկատմամբ:

    • Hakob ասում է՝

      Եթե քո համար հիմք է հանդիսանում պոռնոինդուստրիայի ակտիվ մասնակից Ջիմի Ուելսի կողմից հիմնադրված վիկիպեդիան, ընդունի ինչ ցանկանում ես: Հոդվածի տառն ու միտքը ինչքան ուզում ես փաստարկված քննադատի, նույնիստ պայթեցրու, եթե կարող ես, դա բոլորի իրավունքն է:Բայց մյուս անգամ չհամարձակվես առանց մարդուն ճանաչելու պիտակավորումներ կպցնես:
      Բայց ինչպես ասում են պիտակավորումների առատությունը խոսում է հակափաստարկների սակավության մասին:Հաջողություն

  6. Be Positive ասում է՝

    Կարծում եմ պետք չէ դատափետանքի ենթարկել մեկին, ով գրել է մի հոդված, որտեղ ճշմարտությունն ակնհայտորեն գերակայում է: Ինչ վերաբերում է հակադիր կարծիքիներ ուսումնասիրելուն, կասեմ` այդ միայն հեղինակի իրավունքն է, քանի որ ցանկացած գիտական և/կամ թե ոչ գիտական հոդված գրելու բազմաթիվ ձևեր կան, իսկ փաստարկել հակառակ կարծիքներ և ապացուցել կամ փորձել ապացուցել հակառակը, այդ ձևերից մեկն է:
    Խոսքս ուղղելով հեղինակին` նշեմ, որ այս հոդվածն իրոք մարտահրավեր է Հայաստանում ապազգայնացում տարածող տարրերի համար:

  7. Leo ասում է՝

    Սահմանափակ մտածողության տեր, դիլետանտ հեղինակը ստվեր է գցում Անկախի վրա։ Խնդիրը միայն հոտվածի պրիմիտիվությունը չէ։ “Քառթու” մտքերն ու գաղափարները այսօր մեյդան բերելը խիստ վնասում է արդեն իսկ փակվածության պատճառով շնչահեղձ եղող խեղճ հայ ժողովրդին։ Տոտալիտար ռեժիմի կարոտ այս ինքնուսի հոտվածում կան տոտալիտարիզմի գործիքի բոլոր էլէմենտնեը` վախեցնել, խաբել, վարկաբեկել դիմացինին։ Հեղինակ, մի՛ մոռացեք, որ ինչպես դուք եք բնորոշում “դեգրադացվող ամերիկացիները և եվրոպացիները” մի այնպիսի մշակույթ ու տեխոնոլոգիա են ստեղծել, որի դիմաց դուք փոշու հատիկ եք։ Նաև մի՛ մոռացեք, որ այն ինչ հնարավորություն է տվել ձեզ արտահայտել ձեր տխմարությունները, ևս “դեգրադացվածների” շնորհիվ է` ազատ արտահայտվելու իրավունք և ինտերնետ։

  8. Be Positive ասում է՝

    Հարգելի Լէո, մի կարծեք, որ այս մի քանի խղճուկ տողերում նշված ահազարզուր ու սրտաճմլիկ խոսքերով և գլոբալ մտածելակերպով տառապողի տպավորություն ցույց տվող Ձեր խոսքերը կշլացնեն բոլրին և ոսկե շղարշով կծածկեն այնպիսի արժեքներ ունեցող մարդկանց բանականութկունն ինչպիսին է ամենակարևորնեից մեկը` առաքինությունը, և որն ավելի կարևոր է` կանոջ, հայ կնոջ առաքինությունը:
    Հեղինակը, չեմ հիշում, որ նշած լիներ մի այնպիսի միտք, որով շնչահեղձ աներ հայ ժողովրդին: Ավելին, նա բերրեց բավականին համոզիչ փաստարկներ, որ բացի առաքինության իրողությունը կարևորելը, կա ևս մեկ հանգամանք` “տելեգոնիա”, որը ես կանվանեի “անբարոյականության հետևանք”: Իսկ թե ինչը ստիպեց Ձեզ այն համարել “Քյառթու”, ես չեմ փորձի կռահել:
    Մի բան կասեմ` խնդրում եմ, մի փաթաթեք ձեր այսպես կոչված “Մեծ գաղափարները” արդեն իսկ դրանց հետևանքով շարունակաբար տուժող մեր ժողովրդի գլխին: Այդ ինչն է ստիպում, որ Դուք այդքան խղճուկ կարծիքի եք ինքներտ Ձեր մասին? Այո, Ձեր մասին, քանի որ դուք ընդհանրացնում եք ասելուվ “ամերիկացիներն ու եվրոպացիները մի այնպիսի մշակույթ ու տեխոնոլոգիա են ստեղծել, որի դիմաց դուք փոշու հատիկ եք”: Մի թե այդ “Դուքի” մեջ Դուք չկաք? Մի թե, ինչպես Դուք եք նշել, ինտերնետ ստեղծելու շնորհիվ է, այդ մեծ պատկառանքնը? Եթե այո, ապա ասեմ, որ մի մոռացեք, որ գունավոր հեռուստացույցի գյուտն էլ մերն է, ինչպես նաև բազմաթիվ այլ գյուտերը: Մեծ հաշվով տեխնոլոգիաները ոչինչ չեն փոխում մարդկային արժեքներում, խնդրում եմ ճիշտ հասկանալ, եվրոպական կամ ամերիկյան այլասերությունն ընդհանրապես կապ չունի մեր տառապյալ ազգ լինելու հետ: Ավելին, հավատացեք, որ նրանց օրինակին հետևելով մեր վիճակը չի լավանա, այլ փոխարենը կկանգնի իր դարերի ընթացքում կուտակված մշակույթն ու ազգային արժեքները կորցնելու եզրին:

    • Taisha ասում է՝

      Հարգելի Be Positive: Ես չէի ուզենա ստեղ ոչ մեկին նեղացնեի, բայց ինձ թույլ կտամ չհամաձայնվել համ ձեր, համ էլ հեղինակի հետ: Չեմ ուզում կրկնեմ նախորդ կոմենտատորներին, որոնք ասել են, որ սեքսուալ հեղափոխություն ասելով պետք չի հասկանալ սեքսուալ սանձարձակություն, կամ էլ, թե հարաբերվել ում հետ պատահի, կամ ոնց պատահի: Ես դաժե կասեմ, որ ստեղ լրիվ անկապ քննարկում ա ծավալվել էն իմաստով, որ կոնկրետ սեքսուալ հեղափոխություն բառակապակցությունը հեչ էլ կապ չունի էս բանի հետ, ինչ մասին, որ խոսվում ա դրա տակ: Ուղղակի անհաջող բառ ա ընտրված սրա նախորդ նյութի վրով, ու տենց էլ կլիչկեն կպել ու մնացել ա: Էտի շատ անաջող անվանում ա, ու սաղ դեբատները էդ բառի ընկալումից ա ըլնում: Էս մեկ:

      Բոլոր աղջիկները, այդ թվում հայուհիները, իրավունք ունեն սեռական հարաբերություն ունենան էն տղամարդու հետ, ում որ սիրում են, էտի սանձարձակություն չի ենթադրում: Էլ չեմ ասում, որ սանձարձակությունը կոչվածը իրա տեսակի մեջ սահմանում ա: Բայց էտի ուրի թեմա ա:

      Գոյություն ունի մի հատ ուրիշ տեսություն, համաձայն որի աղջիկներին խորհուրդ չի տրվում սիրել-միրել շատ թվով տղամարդկանց, որովհետև սեռական ակտից հետո, տղամարդը կնոջ օրգանիզմում թողում ա բժշկության համար անտեսանելի ու չընդունելի էներգետիկ թելեր, որոնց միջոցով կինը էներգիայով սնում ա տղամարդուն: Ու ինչքան շատ են էդ տղամարդիկ, էնքան էներգետիկ առումով շատ են հյուծում էդ աղջկան, որովհետև այդ թելերը մշտապես ապահովում են կնոջ օրգանիզմից էներգիայի հոսք դեպի տղամարդը: Ես հավատում եմ էս տեսությանը, չնայած, որ ոչ մի ձևով էլ հնարավորթյուն չունեմ դրա իսկությունը ստուգելու: Բայց էդ չի նշանակում, որ չպիտի սիրածս տղամարդու հետ սեր-մեր անեմ:

      Յուրաքնաչյուր կին ինքն ա որոշում իրա անելիքները, եթե իհարկե էնքան խելք ունի, որ հասկանա, թե ինչ ա ուզում, էտի չորրորդ կարգի հարց ա:

      Իսկ հիմա, ամենակարևորը: Էդ ինչո՞ւ եք որոշել, որ հայ ազգը տառապյալ ա: Ու ինչքան շատ են սիրում մարդիկ խոսալ ազգիս անունից ու էդ ազգին վերագրել իրանց սեփական աշխարհընկալման կերպը: Եթե դու անըդհատ քեզ ասես, որ դու տառապյալ ես, սաղ կյանքդ տենց տառապելով էլ կանցկացնես:

      Հայ ազգը իրա ինքնությունը վերաձևակերպելու խնդիր ունի, ինքը պիտի դեն գցի դարերով իրա էրեսին քաշած հալածյալ ու տառապյալ ըլնելու պարտադրված դիմակը: Էդ սաղ էս պատմիչ-մատմիչների գործն ա, որ տենց գունավոր նկարագրել են ազգիս վերքերից ծորացող արյան մասին, ու դա էլ հետագայում հրամցվել ա մեզ, ու ազգիս ինքնությունն էլ հենց տենց ձևավորվել ա:

      Վան Գոգին էլ իրա կենսագիրները նկարագրել են որպես դժբախտ մի մարդ: Բայկց նայեք իրա նկարները: Իրա աշխարհը դեղին ու պայծառ գույներով ա: Էդ ուրիշներն են իրա փոխարեն որոշել, որ Վան Գոգը տառապյալ ա էղել: Իսկ ինքը թքած ա ունեցել սաղի ու ալամ աշխարհի վրա: Ինքը էնքան ա թքած ունեցել, որ սիրածի համար կտրել ա իրա սեփական ականջը:

      Իսկ հայ ազգը երբեք էլ չի տառապել, ինքը կռվել ա հանուն իրա գոյատևման: Կռվել ա նենց, ոնց որ կարեցել ա: Էդ դուք եք որոշել, որ ինքը տառապյալ ա: Ու հերիք չի տենց եք որոշել, մի հատ էլ դարեդար գենետիկորեն սնում եք ազգիս սերունդներին, որ հա էլի. մենք մեղք ենք ու պաշտպանույան կարիք ունենք, որովհետև մենք թուլ ենք: Բայց խի՞ ենք թույլ: Էս հռետորական հարց էր:

      Դեն գցեք ձեր վրից էդ տառապյալի կերպարը:Թուրքերի ինքնությունը հաղթողի ա, որովհետև իրանց էրեխեքը առաջին դասարանում, երբ որ ոտը դնում են դպրոց, ամեն դասը սկսելուց առաջ կրկնում են աշակերտի երդումը. «թուրք եմ, ճիշտ եմ, արդար եմ»:

  9. Adekvat mard ասում է՝

    Հետո էլ ասում են, որ հայերը հետամնաց չեն… Մարդի’կ, աշխարհը հավատում էր այս թեորիային 19-րդ դարում, իսկ մեր մոտ այն եկավ 21-րդ դարում… Հիանալի է, երևի 22-րդ դարի կեսերին հայերն էլ անիվ կհայտնագործեն ու կհայտնաբերեն, որ տելեգոնիայի թեորիան “ոնց որ մի քիչ սխալ էր”…

    Նույնիսկ եթե ենթադրենք, որ թեորիան ճշմարիտ է… Եթե բնությունն այսպես է ստեղծել իր արարածներին, ուրեմն, այդպես էլ պետք էր: Հեղինակը խոսում է կասկածելի արժեքի թեորիաների մասին, բայց մոռանում է այլ, ավելի տրամաբանականները. բնությանը շահավետ չի, որ մի կինը մի քանի երեխա ունենա միևնույն տղամարդուց (կարդացեք այս թեորիայի մասին, հարգելի Հեղինակ, այն հետաքրքիր ու, ի տարբերություն ձեզ այդքան դուր եկած տելեգոնիայի թեորիայից, բավականին տրամաբանական է):
    Գուցե, բնությունն ուզել է անել այնպես, որ նույնիսկ եթե կինը ունենա շատ երեխաներ միևնույն մարդուց, գոնե կնոջ առաջին սիրեկանի գեները մի քիչ բազմազանեն նրա երեխաների գեները?..

    Եվս մեկ բան. ինչու են բոլորը սեքսուալ հեղափոխություն ասելով հասկանում սանձարձակություն? ՈՒնենալ առողջ սեռական հարաբերություններ վստահելի մարդու հետ – դա մի բան է, իսկ քնել ամեն պատահածի հետ – մի բոլորովին ուրիշ:
    Ես ինքս էլ մոնոգամիայի և հավատարմության կողմնակից եմ, բայց կարծում եմ, որ ամուսնությունից առաջ սեռական հարաբերություն ունենալն արգելելը անառողջ անհեթեթություն է: Կամ էլ` պետք է տղամարդկանց նույնպես արգելել:

    Հոդվածը միակողմանի է ու հիմնված ինչ-որ աբստրակտ, իրականությունից հեռու մտքերի վրա: Հիասթափված եմ, որ խմբագիրները այսպիսի հոդված են “բաց թողել”… Հույս ունեմ, որ նրանք այն տպել են ո’չ այն պատճառով, որ այն իրենց իր հայացքներն է արտահայտում…

  10. Leo ասում է՝

    Adekvat mard-ը հարշալիորեն պատասխանեց իմ փոխարեն, շնորհակալ եմ։
    Be Positive, եթե դուք “սեքսուալ հեղափոխություն ասելով հասկանում սանձարձակություն”, ինչպես ճշտորեն նկատեց Adekvat mard-ը, ապա դա ձեր ներքին անգիտակցական պրոբլեմն է։ Ես դրան չեմ անդրադառնա, դուք հետաքրքիր չեք։
    Ֆրանսիաի 68-ի դեպքերը, որոնք դիտվել են որպես “սեքսուալ հեղափոխություն”, Եվրոպայում սոցիալապես քիչ թե շատ արդար հասարակություն հիմքերը դրեցին, այն ինչից միլիոնավոր կիլոմետրներով հեռու է հայաստանյան հասարակությունը։ Իսկ գունավոր հեռուստատեսության և մյուս գյուտերի առասպելները, որոնք միայն ձեզ են հայտնի, թաքցրեք այնտեղ, որ չերևա։ Դա էլ է թշվառության արդյունք։

  11. Be Positive ասում է՝

    Շատ շնորհակալ եմ այսպիսի ակտիվությամբ արձագանքելու իմ գրած կարծիքին:
    Հարգելի Taisha սկսեմ Ձեզանից, և ամենավերջից: Ես Ձեր հետ միանգամայն համամիտ եմ այն բանի համար, որ պետք չէ մեր ազգի մեջ շարունակել տառապյալների հոգեբանություն ձևաորվածի ուղին: Դա Սովետական կարգերից ստացվատծ ժառանգություն է, որն անգամ իր տարրերն է գտել մեր օրհներգի մեջ: Հարցն այլ է, այո ինչքան էլ փորձենք մոռանալ, բայց այդ է միայն իրողությունը, որ մենք ժամանակին չափազանց շատ ենք զրկանքների ենթարկվել` դարեր առաջ նաև Մեծ եղեռնից, բայց և այնպես ունենալով մեծ հաղթանակներ ու մեծ դեմքեր, ինչպիսիք են եղել Տիգրան Մեծը, Արտաշես Մեծը և այլն:
    Ինչ վերաբերում է նրան թե սիրում են ու հարաբերվում, ոչ ոք դեմ չէ, քավ լիցի: Մարդիկ կան, որ անկեղծանալով ասում են, թե օրեկան կտրվածքով իրենք կարող են 10 անգամ սիրահարվել: Դեմ չեմ, սերն է աշխարհում խաղաղության գրավականը և անգամ կարող է փրկել այն: Բայց թույլ տվեք նկատել, որ ինչքան էլ սիրահարվես միևնույնն է չէս համեմատի այն ընտանիքի սրբության հետ: Ամեն մարդ ապրում է իրեն վաղուց նախախմամված կյանքը յուրովի, և ոչ ոք իրավասու չէ անգամ մարմնավաճառին հանդիմանել: Ես նույնիսկ չէի համարձակվի համասեռամոլներին հանդիմանել. Իրենց կյանքն է և ինչպես ուզում են թող տնօրինեն:
    Մի բան էլ, այդ ինչու մեր պատմիչները Ձեր հակակրանքին առժանացան??? Մի թե նրա համր, որ այսօր կա Ձեր այդքան սիրելի ազգի մշակույթի մասին հավաստի ինֆորմացիա, երբ մեր հանդեպ թշնամանքով լցված ազգերն ամեն ինչ փորձում են անել, որ այն փոշիացնել, բայց ի շնորհիվ նրանց է` Ձեր կողմից ասված այսպես կոչված “պատմիչ-մատմիչների”, որ չի հաջողվում: Ձեզ համենայն դեպս այսքանը:
    Հարգելի Adekvat mard, թե տելեգոնիան նորություն չէ, դա գիտեին բոլորը: Մի կարծեք, թե այստեղ բոլորի աչքերը բաց արեցիք Ձեր հռետորական ունակությունները ի ցույց դնելով: Ինչպես Մաքյավելին էր ասում “մարդկության խնդիրներն ու չարիքներն իրենց էությունը չեն կորցնում, քանի որ նրանք հավերժ օժտված են միևնույն իղձերով և կիրքերով”: Եթե Ձեձ հիասթափեցնում է 19-րդ դարում կատարված ուսումնասիրությունների շուրջ մեկ-երկու խոսք փոխանակելը, ապա դա Ձեր իսկ խնդիրն է, իսկ դրանք ուսումնասիրողը կամ այն ուսումնասիրողի կողմից կարդացողն ու կարծիք արտահայտողը չի կարող հետամնաց լինել: Ես անձամբ հետաքրքիր ինձ համար հոբբի ունեմ, դա հենց այդ հիիիիիիիին ուսումնասիրությունները կարդալն է: Ինչ է, մի թե ես հետամնաց եմ??? Ներեցեք, Դուք չարաչար սխալվում եք:
    Ինչ է նշանակում բնությունն ուզել է անել այնպես, որ բազմազնվեն գեները սիրեկաններով???? Նախ բնությունը չեր կարող “ուզենալ”, ըստ իս, դա աթեիստական մոտեցում է, հետո էլ գեները բաղմազանվում են առանց այն էլ մեծ բազմազանությամբ ու պարտադիր չէ այն այլազանվի սիրեկանների, երևի թե բոլորի համար “քաղցր” գեներով: Ներեցեք, անիմաստ փաստարկ: Թույլ տվեք մեկ բան ևս նկատել. ինչ է նշանակում քնել ամեն պատահածի հետ, կամ գտնել վստահելի մարդ և նրա հետ հարաբերվել առողջ պայմաններում??? Հարգելիս, եթե գտնեք նման մեկին ում կվստահեք ամբողջովին, որ նա չի կարող պատճառ դառնալ Ձեր համար մի այնպիսի չարիքի, ինչպիսին է AIDSը, խնդրում եմ գնալ գրվել վստահ մարդկանց շարքերը, կամ որն ավելի լավ կլինի` իքներդ Ձեզ մրցանակակիր դարձրեք և ամբողջ կյանքում հպարտացեք:
    Ձեզ թերևս այսքանը կասեի:
    Հարգարժան Leo, ես կասեի Մեծարգո Leo, թաքցրեք գոնե ձեր ատելությունը հայ ազգի նկատմամբ. այդ ինչու եք ուզում թաքցնել մեր գյուտերը, երբ ամբողջ աշխարհն է խոսում դրանց մասին հարկ եղած դեպքում??? մի բան ևս, եթե չեք համաձայնվում իմ տեսակետի հետ, որ տելեգոնիայի դա անբարոյականության հետևանք է, այդ միայն Ձեր խնդիրն է, և բնական է որ չեք հասկանում, քանի որ չեք ընդունում:
    Եվ խնդրում եմ պահեք Ձեր էմոցյաները, քանի որ դրանով իսկ ցույց եք տալիս Ձեր սխալական լինելու հանգամանքը` այն է, վիրավորական խոսքերով փորձել հասնել ցանկալի արդյունքի և ցույց տալ, որ ճիշտ են միայն Ձեր մտքերը: Անկեղծ ասեմ ես չէի ցանկանալ ստիպված լինել նորից Ձեզ անդրադառնալ: Ամենայն բարիք:
    Եվ վերջապես խոսքս ուղղեմ բոլորին. նշեմ մի բան, թող Ձեզ չթվա, որ ես դեմ եմ սիրուհի կամ սիրեկան հարաբերություններին: Ոչ, ես անձամբ ունեմ 3 սիրուհի ներկա պահիս, ես նրանց բոլորին էլ շատ եմ սիրում և հարգում, սակայն երբ հոգնում եմ փոխում եմ նրանց մի քանի այլ սիրուհիներ գտնելուց հետո: Բայց ես ինձ սխալ կյանքով ապրող եմ համարում, չնայած նրան որ երբեք իմ ՍՈՒՐԲ ԿՆՈՋ և ԵՐԵԽԱՅԻՍ ԺՊԻՏԻ մեկ փշրանքը չէի փոխի իմ կյանքոիմ տեղ գտած բոլոր սիրուհիների հետ:

  12. initiaty ասում է՝

    Քննարկում էր էլ մի ասա։ Կարծիք չեմ ցանկանում ասել, միայն ավելացնեմ , որ ցանկալի չէ, որ ազգը Պոռնիկ դառնա, հավատացեք դրա համար նույնիսկ ամենահիմար թեորիան էլ օգտավետ է։
    Հուսով եմ գրողներից այն մարդիկ ովքեր, որ հստակորեն պտդում էին, որ գրվածը հետամնացություն է, մնացած մեզ 19-րդ դարից, ասեմ , որ դա չէ էականը, արդյունքում այն ազգերը, ովքեր այդ ամենը հաշվի չեն առել դարձել են պոռնիկներ։ Ռուսաստանը Ձեզ վառ օրինակ ։ Ու խնդրում եմ չնշել այն մասին թե մի քանի հոգով ազգ մի գնահատի ։ ռուսաստանում որքան էլ , որ գիտնականներ լինեն , մեկ է այդ ազգը դարձել է ՊՈՌՆԻԿ , ինչպես և Եվրոպայի մեծ մասը։
    Հա մեկ էլ հետամնաց գաղափարների մասին։
    P.S.
    Ասում են Մարդկային հասարակությունը վերջին շրջանում այնքան է զարգացել, որ հնարել է տեղեկության պահպանման ամենածավալուն միջոցները։ Բայց թուղթը ր վրա կրած ինֆորմացիան անամ լավ պահպանման դեպքում խամրում է ու կորում, նույնիսկ DVD CD -ները և այլները կարող են անպիտան դառնալ 50-150 տարվա ընթացքում ։ Պարոնայք գիտնականները այդպես էլ չեն հասկանում, թե ինչպես է , որ ամենաորակյալ ինֆորմացիայի կրողը , մնում է ՔԱՐԸ, և դրա վրա արված գրությունը , այ քեզ բա՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜ն ։
    Այս ոնց սենց եղավ ՞

  13. Leo ասում է՝

    Be Positive, ձեզ հետ զրուցելը հետաքրիքիր չէ, ես դադարեցնում եմ։ Միայն ասեմ, որ ձեր “բարոյականությունը” ինչպես և ես ենթադրում էի, շատ միակողմանի է։ Եթե ձեր ՍՈՒՐԲ ԿԻՆԸ երեք սիրեկան ուներ միաժամանակ, ձեր նման, ապա նրան պետք կլիներ սպանել քարկոծելով քաղաքի կենտրոնական հրապարկում։ Միչդեռ դուք հպարտանում եք ձեր սիրուհիներով։ Դժվար է թաքցնել իմ ատելությունը ձեր նմանների նկատմամբ։ Ու ես այն չեմ թաքցնում։ Adieu!

  14. Be Positive ասում է՝

    Ես ասել էի, որ չէի ուզենա ստիպված լինել նորից անդրադառնալ Ձեզ հարգարժան Leo, կփորձեմ կարճ կապել, քանի որ ժամանակ էլ չունեմ առանձնապես: Այն տպաորությունն է` իբր ես ուզում եմ քարոզ կարդալ մեր “ժամանակակից” կյանքին կարոտ հայ ժողովրդին: Ոչ, ինչպես նշել էի` ինձ համար միևնույնն է, քանի որ հասկանալի է մի բան` ինչ էլ անես մեկ է, բարոյականը կմնա բարոյական, իսկ անբարոյությանը ձգտողը` կհասնի իր ուզածին: Իսկ ձեզ կասեմ հետևյալը. Աստված չի կամեցել, որ ես ձեր գաղափարներով տառապող կին ունենայի ու կասկածեի` կարող է դավաճանել: Մի բան է պարզ, որ կինը միշտ էլ ուժեղ է եղել տղամարդուց, դա փաստ է(Չեմ ուզում երկարացնել ու ապացուցել), ու դա է պատճառը, որ տղամարդը երբեմն ինչքան էլ զուրկ է բարոյականությունից և գրեթե միշտ անասնաբար դավաճանում է, կինը չի կորցնում ինքնատիրապետումն ու նույն հիմարությունը չի կրկնում:
    Այսքանով ավարտեմ նաև Ձեր հետ Leo` հիասթափված լսելով նման անհյուրնկալ ու արհամարհանքի արժանի կարծիքներ: Ես ևս հրաժարվում եմ այսուհետ շարունակել:
    Շնորհակալություն բոլորին….

  15. Armlight ասում է՝

    Be Positive, ¹áõù ϳñáÕ »ù ÝáõÛÝ Ñ³çáÕáõÃÛ³Ùµ áõëáõÙݳëÇñ»É ݳ»í »ñÏñÇ ï³÷³ÏáõÃÛ³Ý Ã»áñÛ³Ý, å³Ï³ë Ñ»ï³ùñùÇñ ã¿: γ٠³ë»Ýù ³ÛÝ Ã»áñÛ³Ý, áñÇ Ñ³Ù³Ó³ÛÝ »ñÏñ³·áõݹÁ ѳݹÇë³ÝáõÙ ¿ ïÇ»½»ñùÇ Ï»ÝïñáÝÁ: ijٳݳÏÇÝ ý³ßÇëï³Ï³Ý ·»ñÙ³ÝdzÛáõÙ Ññ»³Ý»ñÇ áãÝã³óáõÙÁ å³ï׳鳵³ÝíáõÙ ¿ñ` ·ÇïݳϳÝÝ»ñÇ ³é³ç ù³ß³Í ³åëáõñ¹ ûáñ۳ݻñáí: ²Ûëûñ ¿É Ñ³Û ïÕ³Ù³ñ¹Ï³Ýó ÙÇ ëïí³ñ ½³Ý·í³Í, ÏÝáç Ýϳïٳٵ Çñ»Ýó ë»÷³Ï³Ý³ïÇñ³Ï³Ý ÝÏñïáõÙÝ»ñÁ ÷áñÓáõÙ »Ý å³ï׳鳵³Ý»É ÝáñÇó ÇÝã áñ ³Ýѻûà ûáñ۳ݻñáí:

  16. Armlight ասում է՝

    Be Positive, դուք կարող եք նույն հաջողությամբ կարող եք ուսումնաիսրել երկրի տափակության գաղափարը, պակաս հետաքրքիր չէ: Կամ ասենք այն մոտեցումը, որի համաձայն երկրգունդը հանդիսանում է տիեզերքի կենտրոնը: Ժամանակին ֆաշիստական գերմանիայի կողմից հրեաների եվ շատ այլ ազգերի ներկայացուցիչների ոչնչացումը պատճառաբանվում էր` գիտնականների առաջ քաշած ապսուրդ թեորիաներով: Այսօր էլ հայ տղամարդկանց մի ստվար զանգված կնոջ նկատմամբ իրենց սեփականատիրական նկրտումները փորձում են պատճառաբանել ինչ որ անհեթեթ թեորիաներով:

  17. Be Positive ասում է՝

    Մտատծել, որ Հոլոքոստը դա գիտնականների մեղքն էր, ներեղություն, անգիտություն է սիրելի Armlight: Ես կարող եմ այդ հարցի շուրջ Ձեզ մի ամբողջ դասախոսություն նվիրել, բայց մի քիչ անիմաստ կստացվի, քանի որ այդ երևույթն ընդհանրապես կապ չունի այս քննարկման հետ: Իսկ թե տղամարդկանց մի ստվար զանգված Հայաստանում իրենց կանանց հետ անասնաբար են վերաբերվում գիտեն բոլորը, դա ցավալի է ու հատուկ է բոլոր ազգերին ու պետություններին և ուրիշ հարց է, որի դեմ այո պիտի պայքարել: Վերադառնալով սակայն քննարկման թեմային, թե աղջիկն իր ամուսնությունից առաջ քնած-մնած լինի մի քանի դյուժին տղամարդկանց հետ` ես որպես հայ տղամարդ, կներեք, ինձ մեղավոր չեմ զգա, այլ միայն խղճահարություն կզգամ նրա հանդեպ, քանի որ մեզ հարիր չի նման անասնական կյանքը:
    Մի քանի իբր ազատամտականներ հայտնվել են լույս աշխարհ ու իրենց կարծում են Եվրոպացի? Այս երևույթը ոչ այլ ինչ է քան “գեղի զարգացվածություն” հարգելիներս: Բաց արեք ձեր աչիկնեը, նայեք շուրջբոլորը և նոր “զարգացեք”:
    Զարգանալ? Մի թե դա է ձեր համար զարգանալը, որ խելակորույս սեքս անեք սրա-նրա հետ? Իսկ այդ դեպքում ինչի եք ուզում ամուսնանալ? Ում հետ քնում-մնում եք նրանցից էլ երեխաներ ունեցեք. ով ձեզ կհանդիմանի, ես անձամբ նույնիսկ կողջունեմ:
    Ինչ է սեքսն է ձեզ համար կարևերը միայն կյանքւմ? Եթե այո, ուրեմ մի լսեք ինձ, արեք ինչքան կուզի սիրտը, միայն թե դա զարգանալ ու “հայ տղամարդու սեփականատիրական նկրտումներից ազատագրվել” մի համարեք, Աստված սիրեք:

  18. Goqor ասում է՝

    Գիտեմ,որ թեմայի հետ կապ չունի, բայց պետք ա ասեմ. ես զզվում եմ արա էտ համասեռամոլներից ու դրանց պաշտպանողներից, որ ասում են իրանց գործն ա , կուզեն կզբաղվեն, կուզեն չէ: Էտ մենակ իրանց գործը չի, էտ սաղիս գործն ա, դրանք էլ են մեր ազգից, անտարբերությունը դառել ա էտալոն, սաղ բլոգներում, սաղ քոմենտներում նույն բանն են գրում-իրանց գործն ա` կուզեն կզբաղվեն, կուզեն չէ, ու էսոր դրանց պաշտպանելը մի տեսակ ժամանակակից ու իբր <> դարի , պռադվինուտիի տպավորություն են ուզում թողնեն, ընենց մարդիկ են խոսում Եվրոպայից, որ կյանքում ընդեղ չեն եղել ու մենակ հեռուստռացույցով են մի երկու բան տեսել, էտ Եվրոպայից հենց խի էլի մենակ էտ վերցրեցիք ու դրոշակ սարքած ամեն տեղ դավադիտ եք անում արա, փողոցը ճիշտ տեղից անցնելը սովորեք ու դա պրոպագանդեք, ճամփեքին մի թքեք արա, սիգարետը մի հանգցրեք ու 5-րդ հարկից գցեք, լիֆտերի մեջ մի շռեք ու էլի նման լիքը անասունություներ, ու էտ ժամանակ մենք գոնե մի որոշ չափով, գոնե էթիկայի տեսանկյունից կնմանվենք եվրոպացիներին: Թե չե այ մարդ Դորիան մորիան եք խառնել իրար, էտ ով ա արա, գոմիկներին պաշտպանողն արդեն էն կարգի դեմք ա դառել, որ իրա մասին հոդվածներ էլ են գրում, հիմա որոշ <> դրածներ իմ մասին կմտածեն` <> ա, <> ա, <> ա, մտածեք ինչ ուզում եք արա, ես ոչ գեղացի եմ, ոչ կոմունիստ, ոչ էլ քյարթու, ես ՀԱՅՐԵՆԱՍԵՐ եմ, ու հպարտ եմ իմ Հայաստանով, իմ Երևանով, Աստված չանի պատերազմ ըլնի, առաջին կամավորներից մեկը ես եմ ըլնելու, ու ես չեմ ուզում, որ իմ պետությունում ինչ որ դորիանիկներ լինեն, դրանց տիրոջ մերը……

    • Mard ասում է՝

      maladec ay axper! mi lav qoment ei grel ed temayov,admin@ chdrec
      lriv chisht es. evropaci en xaxum,el cgiten endex inch a katarvum
      P.S. evropaic em grum,vor chaseq te odi mej em xosum

  19. Armlight ասում է՝

    Հոլոքոսթը գիտնականների մեղով չէր, որ եղավ, բայց հրեաների ոչնչացումը պատճառաբանվում էր գիտնականների առաջ քաշած տեսություններով: Սա չիմանալն է անգիտություն: Ինչ վերաբերում է ամուսնանալուց առաջ մեկ դյուժին տղամարդկանց հետ սեքսով զբաղվելուն, էս թեման դու բացեցիր: Կոնկրետ իմ ասածը, տելեգոնիա կոչվող անհեթեթ թեորիային հետեվելու անիմսատության մասին էր:

  20. նարե ասում է՝

    Ուրեմն Գոքոր եթե գյուղացի լինեիր պետք է քաջալերեիր արվամոլներին?

  21. Goqor ասում է՝

    Ուրեմն թանկագին Նարե, գեղացին ու գյուղացին լրիվ տարբեր բաներ են, ես գրել եմ գեղացի, ոչ թե գյուղացի, ու ափսոս, որ դու մինչև հիմա դրանց տարբերությունը չես հասկացել: Գյուղացին իրա քրտինքով ապրող մարդ ա,հալալ ա էտ մարդկանց, որ էս ծանր պայմաններում կարում են ապրեն ու հատկապես գյուղերում ա պահպանվում ազգային սովորույթները: Իսկ էտ գեղացի բառը, եթե ուշադիր կարդայիր, դա վերաբերվում էր ոչ թե արվամոլներին, այլ որ գրել եմ թքում են,կեղտոտում են և այլն, դրան էր վերաբերվում, բնիկ երևանցին էլ կարա գեղացի լինի:ԵՎ հետո պետք չի ամեն բառից կառչել, սա համակարգիչ ա, համացանց ու վիրտուալ ձևով միշտ չի, որ ստացվում ա քո ասելիքն ու էմոցիաները ճիշտ փոխանցես:

  22. hay ասում է՝

    SHAT JISHT HODVATS EH, DA PASTARKVATS EH, ou IROQ EL AYDPES EH LINOUM!

    Kousoutyoune petq eh pahpanvi ev tghamardou ev knoj mot minch amousnoutyoune.

  23. Նարե ասում է՝

    Գոքորին
    Ես ինքս գյուղում եմ ծնվել ու շատ լավ գիտեմ, երբ ասում են գեղցի ինչ ի նկատի ունեն: 16 տարեկանից որ ոտքս Երեւան մտաւ մինչեւ 25 տարեկանը ես ամեն քայlափոխի մաշկիս վրա դա զգացել եմ: Փառք աստծու պրծա երեւանյան քաղքենիական մթնոլորտից:Ու ասեմ ուր որ ես եմ ապրում, նունպես մայրաքաղաք է, բայց այստեղ գյուղացի- եւ երեվանցի,/ոչ թե քաղաքացի/ պրոբլեմ չկա:Ցանկացած գյուղում ծնված մեծացած մարդ, կարող է գալ ուսում ստանալ ու աշխատանքի ընդունվել:Արա ամեն ինչով ազգս օրիգինալ է:

  24. Daniel ասում է՝

    BULLSHIT…GO LEARN SOME STUFF ABOUT SEX DUDE!!!

  25. Goqor ասում է՝

    Նարե ջան ինձ թվում ա մենք իրար հասկացանք, քեզ հետագա հաջողություններ եմ մաղթում այս կյանքի բարդ քառուղիներում:

  26. Be Positive ասում է՝

    This is no longer a bullshit niga (Daniel). We all know what’s sex in it’s essence, but we are able to distinguish between sex and disgrace.
    It seems it’s you to learn stuff about this and contemplate.

  27. Ani ասում է՝

    Ապրի Հակոբը, որ էսպիսի նյութ ա գրել… էսքան մարդ արտահայտվեց ու լիցքաթափվեց…Բայց ժողովուրդ ջան, ախր խի? եք իրարից նեղանում: Թեմայից շեղվում եք, շեղվեք, ի վերջո սա մի դաշտ է, որտեղ մարդիկ որոշ իմաստով ինքնահաստատվում են, մտքերը կոփում` սեփական տեսակետները “քցելով քացու տակ”: Բայց ինչու? ենք իրար վիրավորում, նեղանում, մտքերը կիսատ թողնում, հեռանում…եկե’ք ավելի ցիվիլ ձևով բանավիճենք:
    (Հիմա էլ կասեն` էկել ա, մեզ խրատ ա տալիս…)

  28. Be Positive ասում է՝

    հահահաա.. Լավն էր Ani ջան. դե բա ասա է, ասա.. բայց աչքիս Դուք էլ նենց ոչինչ շեղվեցիք թեմայից., տեսեք քացու տակ չտաք Ձեր տեսակետները ;-)
    Ախր սրամտելու համար հազար տեղ կա էլի, ինչու եք այստեղ սրամտում :-D

  29. Adekvat mard ասում է՝

    Be Positive, հարգելիս, քանի տարեկան եք դուք? :)

    Ճիշտն ասած, Ձեր խոսքերն ինձ այնքան անհեթեթ թվացին, որ նույնիսկ պատասխանել չցանկացա: Բայց այսօր ահա հիշեցի կրկին Ձեր ասածները Ձեր սիրուհիների մասին և հասկացա, որ չեմ կարող լռել:

    Հին տեսությունների նկատմամբ Ձեր հետաքրքրության մասին շատ ճիշտ ասեց Armlight-ը, նույնիսկ ավելացնելու բան էլ չունեմ:

    “…հետո էլ գեները բաղմազանվում են առանց այն էլ մեծ բազմազանությամբ ու պարտադիր չէ այն այլազանվի սիրեկանների, երևի թե բոլորի համար “քաղցր” գեներով” – ՈՒշադիր կարդացեք իմ ասածը, Be Positive, ես խոսում էի ոչ թե սիրեկանների, այլ ՆԱԽԿԻՆ սիրեկանների մասին, քանի որ ամուսնական դավաճանությունը ես, ի տարբերություն Ձեզ, համարում եմ սխալ:

    “եթե գտնեք նման մեկին ում կվստահեք ամբողջովին, որ նա չի կարող պատճառ դառնալ Ձեր համար մի այնպիսի չարիքի, ինչպիսին է AIDSը,”… – Նույն AIDS-ով կույս կնոջը կարող է վարագել իր ոչ-կույս ամուսինը, ով նախքան ամուսնանալը անբարո կանանց հետ էր “հարաբերվում”, ընդ որում հաճախ առանց պահպանակի:

    “նշեմ մի բան, թող Ձեզ չթվա, որ ես դեմ եմ սիրուհի կամ սիրեկան հարաբերություններին: Ոչ, ես անձամբ ունեմ 3 սիրուհի ներկա պահիս, ես նրանց բոլորին էլ շատ եմ սիրում և հարգում, սակայն երբ հոգնում եմ փոխում եմ նրանց մի քանի այլ սիրուհիներ գտնելուց հետո:” – այս Ձեր խոսքերը ցույց են տալիս Ձեր ողջ էությունը: Ձեր ողջ պրիմիտիվ, խղճահարության արժանի էությունը: Բայց չեմ սկսի բացատրել, թե ինչու: Եթե ի վիճակի լինեիք այս հասկանալ, առանց իմ ասելու էլ կհասկանայիք…

  30. Be Positive ասում է՝

    Adekvat mard, հարգելիս, մի փնտրեք իմ էության բացատրությունը, Դուք այստեղ այն հաստատ չեք գտնի: Ձեր բերած անհիմն, տկար ու շինծու “փաստարկներին”, եթե փորձեմ պատասխանել նույնքան անիմաստ ու անհիմն էլ կլինի իմը: Միայն կասեմ տես` (այնտեղ Ձեզ վերաբերող տողեր կան)
    http://ankakh.com/2010/03/25295/

  31. Saqo ասում է՝

    Լավ հոդված էր: Կեցցե հեղինակը:

  32. Manvel ասում է՝

    BRAVO!!!

  33. Ashot ասում է՝

    Շատ խորիմաստ հոդված էր:Լուրջ մտորումների տեղիք է տալիս:

  34. Long way ասում է՝

    Շատ ցավալի է որ հայ աղջիկների մի զգալի մասը հսկայական տեմպերով գնում են դեպի ինքնակործանում, հետևելով վաղուց իրենց դեմքը կորցրած ազգերի անցած ճանապարհին:
    Հիշեք սիրելի հայուհիներ, ոչ մի րոպեական հաճույք, մանավանդ օտարերկրացիների հետ չի կարող Ձեզ իրական երջանկություն տալ,կարճ ժամանակ անց, դուք կզգաք Ձեր մեջ մեծ դատարկություն և հիասթափություն:Պահպանեք Ձեր մաքրությունը հանուն Ձեր ապագա երեխաների:

Leave a Reply