Դօրիան. հանելու՞կ, թե՞ իրական անձ
ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | Աննա Մուրադյան | Ապրիլի 21, 2010 18:18
Համացանցում լավ հայտնի Դօրիանը օրեր առաջ ինքնակամ փակել է Ֆեյսբուքի իր ըքաունթը: Այդ լուրը շատ արագ տարածվեց Ֆեյսբուք սոցիալական ցանցում, ուր նա շատ ակտիվ օն-լայն կյանք էր վարում:
Նրա ընկերներից Զարուհի Բաթոյանն ասում է, որ շատ արագ նկատեց Դօրիանի բացակայությունը, որովհետև գրառումներ չէր անում: «Տխրեցի ու մի քիչ էլ չեմ հավատում, որ էլ էջ չի բացելու,- ասում է Զարուհին,- ես նրան որպես մարդ հավանում եմ, սիրում եմ, բայց շատ հաճախ նրա հղումներն ինձ նյարդայնացնում էին, երբ ամեն ինչ ոչ թե իրավունքների պաշտպանության է վերածվում, այլ քարոզարշավի»:
Դօրիանի այս քայլի համար շարժառիթ էր ծառայել դրանից մոտ մեկ ամիս առաջ մամուլում տարածված այն լուրը, թե նրան ծեծել են: Լուրը տպագրել էր «Հրապարակ» օրաթերթը: «Հրապարակից» «Անկախին» ասացին, որ այդ մասին նամակ են ստացել, և այն ուղարկվել էր էլի ուրիշ լրատվամիջոցների. «Մենք մտածեցինք, որ նամակը գրել են Դօրիանի պաշտպանները, և երևում էր, որ այն սրտի ցավով էր գրված: Մենք այն տպեցինք ի պաշտպանություն նրան»:
Հետո այդ լուրը հերքվեց, և հայտնի դարձավ, որ ծեծվող երիտասարդը նա չէ, սակայն դրանից հետո համացանցի տարբեր միջավայրերում Դօրիանը տեսել է, որ մարդիկ շատ բացասաբար էին անդրադառնում իր անձին:
«Արդեն հոգնել էի էս ամենից: Մտնում էի տարբեր ըքաունթներ, տեսնում էի, որ իմ մասին շատ վատ բաներ են գրված,- «Անկախին» ասաց Դօրիանը,- գրում էին` դրան տեղն ա, հլը էդ քիչ ա, պիտի գլուխը ջարդեին, ու էդ կարգի բաներ: Վրաս ազդում էր: Առաջ չէի մտածում, որ էդ կարգի կազդվեմ: Որոշեցի փակեմ»:
Իսկ դրանից առաջ էլ նրան ըքաունթը Ֆեյսբուքի ադմինիստրացիան ջնջել էր: Այն վերականգնելու համար ուղարկված նամակին պատասխան էր եկել, որ Դօրիանի վրա մարդիկ բողոք էին գրել, իբր նա ֆիկտիվ անձ է, որի գոյությունը վիրավորում է ինչ-որ մարդկանց:
Դօրիանը համացանցում հայտնի է որպես համասեռամոլություն քարոզող: Նրա համացանցային կյանքը լի է սկանդալային պատմություններով:
«Ես գեյերի պաշտպանությամբ սկսեցի ավելի շատ հանդես գալ «Սատանան մայրամուտին» պատմվածքի աղմուկ հանելուց հետո»,- ասում է Դօրիանը:
Նա պատմում է, որ պատմվածքի հերոս Դավիթը իրական կերպար է, իսկ մյուս հերոսի՝ Ալեքի նախատիպն իր ծանոթներից մեկն է, որ խորհուրդ է տվել` «եթե ուզում ես միանգամից ճանաչվել, եղիր գեյերի կամ հրեաների կողքին»:
«Բայց մենակ էդ չի պատճառը, որ պաշտպանում եմ գեյերին,- ասում է Դօրիանը,- իմ իրական նպատակը հանդուրժողականություն քարոզելն է, այդ թվում նաև հանդուրժողականություն գեյերի նկատմամբ»:
Դօրիանի «Սատանան մայրամուտին» պատմվածքն արժանացավ «Ինքնագիր» բլոգի հայտարարած գրական ստեղծագործությունների գլխավոր մրցանակին, որի համար դատափետվեց «Իրավունք» թերթում: «Երկնագույն խրախճանքը» հոդվածում թերթի խմբագիր Հովհաննես Գալաջյանը գրել էր. «Այդ հաղթող «գլուխգործոցը» կոչվում է «Սատանան մայրամուտին», ու այդ գարշանքին Վ. Իշխանյանի (նախկին խմբագիր Վահան Իշխանյանի մասին է խոսքը) թերթում մրցանակ հանձնելով` հավանաբար այդ աղբն արդեն չի գոյատևի զուտ ինտերնետում ու մուտք կգործի տպագիր տարածք»:
Սակայն, ժյուրիի անդամ Միսաք Խոստիկյանն ասել էր, որ գործի արժեքը տաբու թեմա հաղթահարելը չէ, թեպետ պատմվածքի թեման միասեռ կապն է, այլ Հայաստանում տիրող սոցիալական խնդիրներն ու առօրյա միջակությունը:
Արվեստաբան, նկարիչ Արման Գրիգորյանը Դօրիանին համարում է շատ վատ ու թույլ գրող, իսկ նրա գրելաոճը՝ քաղքենի գրականության ձև: «Ես այդ պատմվածքն էլ չէի հավանել ու ենթադրում եմ, որ նրան մրցանակ են տվել թեմայի համար,- ասում է Գրիգորյանը,- մի տեսակ կոնֆորմիստական(հարմարվողական) բան կար մեջը, հարուստների գովերգություն՝ սնոբ ու մեծամիտ նոտաներով: Այդ գործը կարդալուց հետո իմ մեջ հետաքրքրություն չառաջացավ նրանից ուրիշ բան ընթերցել»:
Ֆեյսբուքից բացի Դօրիանն ըքաունթներ ունի Հայաստանում գործող բոլոր սոցիալական ցանցերում և բլոգային տիրույթներում: Նրա ասելով՝ ունի մոտ 20 ըքաունթ, որոնք վարում են իր ընկերները և մուտք ունեն այդ ըքաունթներ:
«Դա ինձ համար անում են իմ ընկերները` լրիվ անվճար, որովհետև ինձ սիրում են: Մի տեղ ստատուս եմ գրում, մնացած տեղերը քոփի փեսթ են անում։ Առաջ հիմնականում գրում էի «Հոգու մերկապարում»: Հիմա դա փակ ա, WordPress-ն ա հիմնականը,- ասում է նա,- բայց նամակներիս ես եմ պատասխանում, իսկ ըքաունթներից մենակ «Հայլենդինն» ա լրիվ իմը, որ մշտական ներկայության տպավորություն լինի»:
Նա ասում է, որ դա անում է ինֆորմացիան ավելի ինտենսիվ ու բազմակողմանի տարածելու համար: Ասում է նաև, որ համասեռամոլությանը վերաբերող թեմաները հայ հասարակության մեջ առավել անընդունելի են, իսկ հարցին` համասեռամո՞լ է ինքը, թե ոչ, չի պատասխանում:
«Բոլորի համար դա մեկ պտի լինի: Ո՞ւմ ինչ գործն ա` ես ում հետ եմ քնում՝ տղայի, աղջկա, թե փափուկ արջուկի,- ասում է նա,- որոշ մարդկանց համար հարմար ա, որ ես նույնասեռական լինեմ, օրինակ` հենց նույնասեռականների ու լրագրողների: Առաջինների համար ես ոնց որ մի տեսակ ավտորիտետ լինեմ, երկրորդների համար էլ` խոսակցության թեմա: Եթե պատասխանեմ էդ հարցին, խոսակցությունները կդադարեն, իսկ ինձ դա ձեռք չի տալիս»:
Բլոգեր Սամվել Մարտիրոսյանն ասում է, որ Դօրիանի առանձնահատկությունն այն է, որ թեպետ նրա անձը հայտնի չէ, սակայն նրան շարունակում են կարդալ: «2008 թ. մարտիմեկյան իրադարձություններից հետո որոշվեց, որ բոլոր բլոգերները հայտնի լինեն, որովհետև, երբ մարդը գրում է ծածկանունով, և հայտնի չէ անձը, նրա գրած ինֆորմացիան կասկածելի է,- մեկնաբանում է Մարտիրոսյանը,- սակայն նա այդ առումով հետաքրքիր է, որովհետև մարդիկ նրան կարդում են»:
Մարտիրոսյանն ասում է, որ «Դօրիան» նախագիծը հետաքրքիր է նաև նրանով, որ կարելի է դիտարկել որպես սոցիալական փորձ, թե ինչպես է հանրությունը վերաբերվում նրա գործողություններին կամ նրա բարձրացրած թեմաներին:
Իսկ Դօրիանի մուտքը համացանց եղել է այն պատճառով, որ դպրոցական տարիներին, երբ սկսել է բանաստեղծություններ գրել պատի թերթի համար, ամաչել է մարդկանց ցույց տալ, և հրապարակելու համար որոշել է տեղադրել համացանցում:
Դօրիան անունը նա վերցրել է Օսկար Ուայլդի «Դորիան Գրեյի դիմանկարը» ստեղծագործության հերոսի անունից. «Գեյ մշակույթի մեջ մի քիչ տարածված են ամեն տեսակ Դօրիանները, ու կարծիք կա, որ դրա համար եմ էս անունն ընտրել, կամ որ Օսկար Ուայլդը գեյ էր, կամ որ Դորիան Գրեյն էլ երկնագույն երանգ ուներ»:
Նրան այդ անունը խորհուրդ է տվել ծանոթներից մեկը: «Նա ասում էր` քո տեղը ես եմ ծերանում, որ դու վեչնի ջահել մնաս,- ասում է Դօրիանը,- Տենց էլ որոշեցինք: Նա իմ դիմանկարն է, ինչպես Դորիան Գրեյի դիմանկարը, որ նրան տվել էր Սատանան: Ես միշտ երիտասարդ եմ մնում, իսկ դիմանկարը ծերանում է»:
Իսկ ե՞րբ հայտնի կդառնա Դօրիանի դեմքը: «Ոչ ոք չի տեսնի իմ դեմքը, քանի դեռ կլինի էդ հարցը. ո՞վ եմ ես,- ասում է նա,- քանի դեռ ես դրանից օգուտ ունեմ։ Իսկ էդ հարցը գնալով ավելի շատ են տալիս։ Այ, երբ որ կիջնի վարկանիշս, կդադարեն հետաքրքրվել, էն ժամանակ էլ կհայտնվեմ ես ու համացանցում կլինի նկարս»:
Դօրիանը 17-18 տարեկանում գրել է «Իսկ գիշերվանից հետո շուշաններ» և «Աձխյատման» վեպերը: Աձխյատման սանսկրիպտից թարգմանաբար նշանակում է գերագույն հոգի: Այժմ նա 21 տարեկան է:
Դօրիանը նաև վերջերս բեմադրված «Կապտուկներ հոգուն» պիեսի հեղինակն է: Այժմ աշխատում է երկու նոր պիեսների վրա, որոնք նախատեսել է ավարտել մինչև գարնան վերջ:
«Ու ես չեմ պատրաստվում հավերժ գաղտնի մնալ, ուղղակի հարմար պահին եմ սպասում, հետո շատ սովորական մարդու պես ինձ էլ կճանաչեն»,- ասում է նա: Ու որպես հարմար պահ նա ընտրել է վեպերից մեկի շնորհանդեսը, սակայն գրքի տպագրության համար անհրաժեշտ 2 մլն. դրամը չի կարողացել հայթաթել:
Tags: Մարդիկ





Facebook
Tweet This
Digg This
Save to delicious


«Ո՞ւմ ինչ գործն ա` ես ում հետ եմ քնում՝ տղայի, աղջկա, թե փափուկ արջուկի,- ասում է նա,- որոշ մարդկանց համար հարմար ա, որ ես նույնասեռական լինեմ, օրինակ` հենց նույնասեռականների ու լրագրողների: Առաջինների համար ես ոնց որ մի տեսակ ավտորիտետ լինեմ, երկրորդների համար էլ` խոսակցության թեմա: Եթե պատասխանեմ էդ հարցին, խոսակցությունները կդադարեն, իսկ ինձ դա ձեռք չի տալիս»:
Սրանից արդեն կարելի էր հետևություն անել` երիտասարդն ուղղակի շատ խելացի է ու մի լավ զվարճանում է ուրիշների հաշվին: 21 տարեկանում այսքան աղմուկ հանելն ու ճանաչվելը, այն էլ որպես գրող, այնքան էլ հեշտ բան չէ։
Արժե միայն շնորհակալություն հայտնել հոդվածի հեղինակին՝ այսքան անկեղծ խոստովանություններ կորզելու համար։
Urish Dorian er,en Dorina@ cher,vorin 4ana4um ei.Stex inq@ vonc vor parqi u hayniutyan hetevic @nkac mek@ lini,bayc yes gitem vor inq@ @tenc chi..Namanavand en mardkanc shrjanum,ovqer chen 4anachum Dorianin kstexcvi paramol mardu tpavorutyun..
Իսկ ինձ թվումա, որ Դօրիանը կորզվողներից չի, եթե նա ըստ ձեզ ասելա այդքան <>, ապա նա գիտի թե ինչի համարա ասել: Այո ես համամիտ եմ էն մտքի հետ, որ այդքան հեշտ չի ճանաչվել 21 տարեկանում, այն էլ որպես գրող: Եթե հիմա ինձ և մի քանիսին հարցնեին թե ժամանակակից գրողներից ում եք ճանաչում, ես համոզված կարող եմ ասել, որ կպատասնաեին Դօրիանին: Իսկ այս դեպքում մնում է միայն, որ գրողների տունը ոչնչացնեն, որովհետև ընդեղ մենակ ապագա կոռուպցիան են զարգացնում: Ու թող օրինակ վերցնեն նրանցից ովքեր առանց փող ունենալու ու առանց <> լինելու կարողանում են բավարարել հասարակոթյան ծարավը…
Ու թող քննադատելուց առաջ, մի հատ նայեն թե իրանք ինչ են արել իրանց կյանքի ընթացքում…
Դ’օրիան. հանելուկ, թե իրականություն… ես կասեի իրականություն, որը հանելուկ է… այս պատանին կարողացավ ինձ մի քանի օր շարունակ գամված պահել համացանցում… և դա մեծամասամբ ոչ այն պատճառով, որ խորասուզված կարդում էի նրա ստեղծագործությունները, այլ այն պատճառով, որ նրա` ինձ համար նախկինում անծանոթ կերպարը ինձ անչափ գրավեց… վերջապես մեր իրականությունում մեկը հայտնվեց, ով շատ ավելի իրական է քան ցանկացած այլ ոք, քանի որ նա ստիպում է իր մասին մտածել ավելի շատ, քան մյուսների… իսկ այն թե նա ` Դօրիանը, դա ինչ միջոցներով է անում, տակավին կարևոր չէ, քանի որ ինձ բացարձակապես չի հետաքրքրում նրա մեթոդները, ինձ հետաքրքրում է արդյունքները….
Ամեն ինչից պրծանք, անցանք գոմիկների պաշտպաններին, ողբամ քեզ հայ ժողովուրդ… էս վերևում քոմենթ թողածներն էլ ես ազգի կործանողներն են, ձեր սաղի տիրոջ մերը…… պատկերացնում եմ ինչ ա լինելու մի քանի տարի հետո, մեր երեխեքի գրականության հերոսն ասենք կարա ըլնի Դորիանի ստեղծած ինչ որ նույնասեռական հերոս…… դեբիլ եք դուք արա սաղտ էլ ու արժանի եք ձեր դեբիլությանը, ու եթե դուք հայ եք ու Դորիան էլ ա հայ, ուրեմն ես ամաչում եմ, որ ես էլ եմ հայ
Ապրես ցավդ տանեմ: Ես նույնպես քո կարծիքին եմ:
Վերջիվերջո չդիմացա ու կարդացի էս Դորիանիկի մի քանի հոդված: Զարմանալ ու մենակ լացել, պահի տալ էլ սիրտ խառնել կարելի ա էն մտքից, թէ ոնց ա հնարավոր դրա նման անասունին ասել “գրող”, խնդրում եմ նկատել, որ անասուն բառը չակերտների մեջ չի:
Եթե էսորվա մեր գրող կոչվածը էտ անասունն ա, որի համարյա ամեն հոդվածում մի տաս հատ քֆուր կա ու մի էտքան էլ ինքնագովեստական մտքի փայլատակում, որով նույնիսկ հռոմեական կայսրերը չէին համարձակվի իրենց հիշեցնել տալ պատմության մեջ, էտի իրա արևին իրան մեծ մարդու տեղ ա դրել ու սկսել ա սրան նրան քննադատել ու սրա նրա վրա կայֆեր բռնել, հատկապես ինձ դուր չեկավ երգչուհի Մարիաննայի մասին գրածը, ճիշտն ասած էտ աղջկան ես հազիվ տեղը բերեցի ու ինքն իմ աչքի լույսն էլ չի, բայց էտ փսլնքոտ դորիանը էտ աղջկա մասին քֆուրով ա խոսում, տո դու ինչ իրավունք ունես այ լակոտիկ ինչ որ մեկին էտ ձև վիրավորես, համբալ, դուրտ չի գալիս, էտ ուրիշ բան, նորմալ ձևով գրի, աղջկան քֆուր տալը որն ա արա, եզի գլուխ, տղա ես իրա հարազատների դեմը կարաս ասես արա,չնայած քեզանից ինչ տղա, մենակ կարում ես կոմպի կլավիշներին սեղմես, բայց ոչինչ, մի օր մեկին “”կռաստվես”", ես սրա մասին էլ չեմ խոսալու, որովհետև մեկ-մեկ հակագովազդն ամենալավ գովազդն ա, ռուսները սրա մասին մի լավ խոսք ունեն` “” дешёвый авторитет”:
Իսկ դուք կարո՞ղ եք կանգնել վերևում մեկնաբանություն թողած մարդկանց ընտանիքների դիմաց ու պատասխխան տալ նրանց հայհոյելու համար։ Ձեր ասած գրառումը չեմ կարդացել, ճիշտն ասած, ոչ էլ ուզում եմ կարդալ, բայց այն, որ առաջին անասունը հենց դուք եք՝ արդեն զգացվում է ձեր գրելու ձևից։ Չէի ասի, թե ինձ շատ հաճելի են Դորիանի հայհոյանքները, բայց ձեր նման մարդիկ առավելապես տհաճ են։
Ճշմարիտ ես գրել, ՍեքսիԼէյդի:
Լսի SexiLady, այ հենց քո առաջին սխալն էլ էնա, որ չես կարդացել,այ որ կարդայիր, նոր էն ժամանակ կիմանայիր ,կհասկանայիր խի եմ էտձև բաներ գրել, շնորհակալություն ինձ վիրավորելու համար,անչափ զգացված եմ,ես , լինելով ջենտլմեն, ամենևին չեմ պատրաստվում փոխադարձ վիրավորանքի: Այդ քֆուրը չեր վերաբերվում այդ մարդկանց,դա ընդամենը նախադասության մեջ օգտագործվող բառ ա,երբ որ տաքացած ես լինում,և հետո վիրտուալ առումով քո մտքերն ու էմոցիաներն արտահայտելը վիրտուալ տառերի միջոցով այդքան էլ հեշտ չի, չմտածեք թե արդարանում եմ կամ էլ այսպես ասած կռուտիտ եմ լինում, ես այդպիսին չեմ, որ իմ ասած խոսքից հետ կանգնեմ, իսկ Դորիանին , այո, վիրավորել եմ ու լավ եմ արել,համենայն դեպս գիտեմ խի եմ վիրավորել , իսկ դուք ինչ պատճառով եք իմ մասին նման բաներ գրել, դա արդեն անհասկանալի ա, փաստորեն էս երկրում հայրենասեր ու քո ազգի ապագայի նկատմամբ անտարբեր չլինելու ու մի քանի շեղված մարդկանց վիրավորելն էլ ա հանցանք դառել,հիմա կհարցնեք` իսկ ինչու եմ վիրավորել, որովհետև դրա նմանին շնորհքով մի բան բացատրելն անիմաստ ա, հավաստիացնում եմ ձեզ` շատ եմ փորձել: Ու ինձ ոչ այնքան այդ անասուն բառը վիրավորեց, որքան այն, որ ինձ անասուն ա ասում գործից և թեմայից ընդհանրապես անտեղյակ մարդ, որը ոչ միայն տեղեկացված չի, այլ նույնիսկ ցանկություն էլ չունի ինչպես ինքն է ասում` կարդալ գրառումը: Կարդացեք և եթե ձեր մոտ չառաջանա ինձ նման դրան վիրավորելու ցանկությունը` ես ձեզ ի սրտե ցավակցում եմ ձեր հոգու մահվան կապակցությամբ: Ավելի լավ կլինի դուք ձեր նիկի մասին մտածեիք` SexyLady, այս բառն ինձ լրիվ ուրիշ կողմ ա տանում,դրանով աղջիկները одноклассник-ում տղա են կպցնում, հիշեցնում ա Ծերեթելին, Կրկեսի դիմացը կամ ավելի շուտ այն, որ այդ նիկի տերն իրականում լրիվ հակառակն ա` անտիսեքսի, ու մի տեսակ արժանավայել էլ չի նման մարդու հետ էսպիսի լուրջ թեմաներով դնես բանավիճես:
Գոքոր ջան, դու իսկական քյարթու ես, սեքսի լեդիները քեզ չեն սպառնում
Ես Դորիանի ստեղծագործությունների մի մասը կարդացել եմ ու շատ եմ հավանել։ Թե ինչ հարաբերությունների մեջ է նա քո ասած երգչուհու հետ՝ ինձ չի հետաքրքրում։ Ես, ընդհանրապես, չեմ սիրում նրա բլոգը ու միայն գրական աշխատանքներն եմ հավանում։ Ցավոք, չկարողացա գտնել քո ասած գրառումը, բայց չեմ կարծում, որ Դորիանը նման բան արած լինի։ Հավանաբար քեզ ուղղակի հարմար է եղել նրա գրածին նման մեկնաբանություն տալ ու վիրավորել նրան։ Այ դա ինձ նյարդայնացրեց։ Մեր տղաները շատ հետամնաց ու անհետաքրքիր են։ Ամեն ինչ այդտեղից է գալիս։
Գոքոր ջան հալալ ա քեզ, բայց ուզում եմ տեղեկացնել, որ էսօր մենակ Դորիանները չեն որ մեր ազգի հերն անիծում են, Հլա էլի մարդիկ կան: ու խատք ա պայքարենք իրանց նմանների դեմ, որպեսզի մեր երեխաներն ապրեն Առողջ մթնոլորտում
Հա դե իհարկե հայ տղեքը հետամնաց են, ռուս տղեքն են շատ ինտելեկտուալ` պլանի ու 3 շիշ արաղի գծով, իսպանացիներն էլ էնքան ժամանակակից են, որ Barcelon-ը չեմպիոն ա դառնում, իսկ իրանք իրանց քաղաքի փողոցներն են ավերում, անգլիացիներն են կարգին տղա` անցած տարի գնացել էի Կիպրոս, անգլիացիներն էնքան էին խմել, որ հենց հյուրանոցի մեջ գերմանացիների հետ տուրուդմփոց սարքին, դե պարսիկ տղեքի մասին էլ բան չեմ ասում, լրիվ գլուխգործոց են, բայց էսքանի մեջ չգիտես ինչու հայ տղեքն են հետամնաց, looooool: Բա հայ աղջիկների մասին մոռացա ասեմ. “”մոզգ” են, “”մոզգ”", ուղեղները վրներից թափվում ա, մի խոսքով շատ խորացա, անիմաստ տեղն իմ նյարդերն եմ քայքայում, ավելի լավ, թող Դորիանների ու SexiLady-ի նմանները շատ լինեն, որ իմ նման կարգին տղեքը էտ դեգրեդացված ու ռոբոտացված մասսային կառավարեն: Իսկ էտ Մարիաննայի մասին էլ հաստատ գրած ա եղել, երևի ջնջել ա:
«…ավելի լավ, թող Դորիանների ու SexiLady-ի նմանները շատ լինեն, որ իմ նման կարգին տղեքը էտ դեգրեդացված ու ռոբոտացված մասսային կառավարեն:» loooooooooooooooooooooooooooool
ha-ha-ha… vay aman…meraaaaaaaaaaa… de karavari:))))))))))))))))))))))0
Չգիտեմ ով ես կամ ավելի շուտ ինչ ես, արա, բայդ արդեն չափերն անցնում ես
մի հատ ժողովրդական խոսք կա, “մի խենթ քարը փոսը գցեց հազար խելացի չկարողացան հանել” .Գքոր արժի էս ապուշ հոդվածի ու Դորիան կոչվածի մասին գրել, կամ քննարկել ինչ որ մի անլիարժեք հետ: Ի տարբերություն քեզ, ես անգամ ցանկություն չունեմ կարդալու էդ ապուշի հիմարությունները/Դորիան/: մի գրի ու վերջ: եթե քեզ թվում է դու ես աղջկան պիտի փոխես ,սխալվում ես, միայն մի բան կարաս անես, որ հանգստանա, թե չէ հա քեզ գրգռելու է……………….
Հետաքրքիր է կարդալ հայ ժողովրդի պաշտպան գագուլիկ, գոքորիկների պաթետիկ գրառումները, երբ գիտես, որ իրենք ոչ միայն ռոբոտական, սերժանտական այլ նև սեռական “այլակածության” դեմ են, ասել է թե ամեն այլակարծություն, որ չի տեղավորում իրենց մտահորիզոնում ու իրենց քաղքենի տղեքի մոզգում, ենթակա է արգելման։ Ճշտով ապրելու ձևերը մենակ իրանց է հասանելի….
Ախօեր ջան դու որդուց ծլար:??? Չլինի դու էլ ես ուզում որ քո տղեն գոմիկ դառանա?>?
Մդա… Ոտերին արած Յուրիստի պատասխանը նույնիսկ որոշ սպառնալիք ա պարունակում…
«Չլինի դու էլ ես ուզում որ քո տղեն գոմիկ դառանա»…
Իբր՝ պաշտպանում ես սրանց նմաններին, ուրեմն քո գլխին էլ կգա… էկեք դրանից հայկական առասպել սարքենք. ով գեյերին պաշտպանումա, իրա տղեն գեյա ծնվելու looooooooooool
Ես էլ կպաշտպանեմ խելացի ու բոյով մարդկանց, որ իմ տղեն խելացի ու բոյով ծնվի LMAO:
Բայց մեծ քթով ու փռչոտ տղեքին չեմ պաշտպանի էդ դեպքում:))))))))))))))))
Լսի արա այ votqer ես, vortex ես, voter ես, ով ես արա , voteris տակ կտամ քեզ էլ,քեզ նմաններին էլ, ով կասկածի տակ կդնի իմ հայրենասիրությունը,էս էսձև, հետո, ես ահագին բան իմացա իմ մասին, փաստորեն ես “”քաղքենի” եմ, ես “”գոքորիկ”" եմ, ես “”քյարթու”" եմ, բարձր ծիծաղում եմ`loooooooool, նկատում ես չէ voter, դու ինձ վիրավորեցիր առաջինը, ոչ թե ես քեզ, ես պարզապես օգտվեցի անհրաժեշտ պաշտպանության քրեաիրավական օրենքի դրույթներից և վերևում իմ գրածներով պատասխանեցի քեզ, բայց քանի որ այդ նույն օրենքն ասում է, որ պատասխանը պետք է լինի ադեկվատ, համարժեք, ես այլևս չեմ շարունակի, որովհետև հակառակ դեպքում չափը կանցնեմ : Մեղք եք, մեղք, շփոթվել եք դուք տղաներ և աղջիկներ ջան, հասկանալի ա, երիդասարդներ եք,քանի ուշ չի, ուշքի եկեք, ես էլ եմ երիտասարդ, բայց ի տարբերություն ձեզ ես ուղեղով եմ մտածում, ոչ թե սեռական օրգանով, և գիտեք որն ա ուղեղի ու սեռական օրգանի միջև տարբերությունը. այն ինչ ծնվում ա սեռական օրգանից, մահանում ա, իսկ ուղեղից ծնված լավ բանը ապրում է դարեդար, հիմա կասեք բայց հենց այդ նույն սեռական օրգաններից ա 9 ամիս հետո ծնվում ուղեղը, այո, իհարկե, և իմ ասելիքն էլ հենց էն ա, որ էտ սեռական օրգանը պետք ա որակով լինի, որ ծնվի որակով ուղեղը, ընենց որ գնացեք մտածեք ձեր սեռական օրգանների մասին այ սուտի զարգացածներ,որ մտցնում եք ամեն մի պատահած ծակի մեջ, հազար անգամ կներեն ինձ մեկնաբանությունը կարդացող պարկեշտ մարդիկ այս արտահայտության համար, այո, և ես այլակարծություն չունեմ, գնացեք և ինչքան ուզում եք դուք այլակարծեք, որովհետև մինչև հիմա այլակարծությունների մեջ եք` տղա եք, թե աղջիկ եք, հայ եք, թե հայվան եք, գնացեք և այլակարծեք ձեր սիրելի այգիներում, որտեղով որ զզվում ես անցնես կամ էլ ավելի լավ կլինի Եվրոպական կառույցների շենքերի դիմաց, համոզված եմ, իհարկե չեմ ասում բոլորը, բայց կգտնվեն մարդիկ , որոնք կմիանան ձեզ և դուք կայլակարծեք միասին, բարի ժամանց ձեզ:
Իսկ Անահիտին շնորհակալություն,ճիշտ ես ասում Անահիտ ջան,սրանց արդեն ինչ-որ բան համոզելն անօգուտ ա, ես միայն նոր եմ պրակտիկորեն զգում դպրոցական տարիներին սովորած ասացվածքի իմաստը. “” Ավելի լավ է մի խելոքի հետ քար քաշես, քան տասը հիմարի հետ փլավ ուտես”":
ՀԱՐԳՎԱՐ ԳՈՔՈՐ ՋԱՆ, ԱՊՐԵՍՍՍՍՍՍՍՍՍ
Ուզում էի մի քանի բան գրեի, բայց հաշվի առնելով վերջին ասացվածքը՝ բան էլ չեմ գրի…
Փոխադարձաբար Yurist ջան
Հազար ամոթ վերևի մեկնաբանությունների հեղինակներին։ Գնալով համոզվում եմ, որ մենք դեռ քաղաքենի ու հետամնաց ժողովուրդ ենք։ Ձեր բան ու գործի անունը տեսնես ի՞նչ է։ Ինչքան հասկացա միայն ուրիշներին քննարկելով եք զբաղված։ Գնացեք աշխատեք, օգտակար գործ արեք, ոչ թե նստեք համակարգչի դիմաց ու սրա-նրա անձնական կյանքով զբաղվեք։ Մեր ցավը հիմա հենց ձեր նման երիտասարդներն են։ Գեյ է, ճապոնացի է, ձեր ի՞նչ գործ։ Նա ձեզանով հետաքրքրվո՞ւմ է, որ դուք էլ իրենով եք այսպես հետաքրքրված։
Ճշմարիտ ես ասում, Պատահական ջան: Յուրիստի (միգուցեև Գագոյի, էհ, Գոքորի)մոտ, հավանական է, որ լինի թաքնված, ներքին հոմոֆոբիա. ՄԻԳՈՒՑԵ այդ երիտասարդ(ներ)ը լատենտ գեյեր են: Հակառակ դեպքում, շատերը կան, ում Դորիանը դուր չի գալիս (ես էլ իրա ֆանատը չեմ), բայց նման մանրամասն ու մանրակրկիտ ուսումնասիրությունն ու անհանգստությունը… անտեղի են.
եթե փողոցով քայլում ես, ու հանկարծ տեսնում ես՝ կողքդ քար ա ընկած, կողքով անցնում ես, դա նորմալ է: Բայց երբ էդ կողքիդ քարը քեզ հանգիստ չի տալիս, դու սկսում ես էդ քարը ջարդ ու փշուր անել, ու հայհոյել… քո հոգեկանի հետ մի բան էն չի ուրեմն:
ՀԵՏՈ, շունը հաչում է, քամին փչում է: Դորիկի ասածները, եթե անհիմն են, քֆրախառն ու անարժեք են, գնալու են: Էլ ի՞նչ եք ընկել հետևից, ձրի գովազդ ու տեսանելիություն եք ապահովում…
Այո-ին, իմ հասցեին մի անգամ էլ վիրավորական խոսք, արդեն վիրտուալից իրականություն ենք անցնելու, և սա երևի կլինի իմ վերջին մեկնաբանությունը, ձեր հավեսը չունեմ, այ մարդ
Եթե (քոմմենթներում) խոսք է գնում արվամոլությունը դատապարտելու մասին, ոչ նույնասեռականներին նույնասեռականների այս կամ այն ձևի հարձակումներից ու ոտնձգություններից պաշտպանելու մասին, ես միանում եմ այդ գործին:
Իսկ եթե խոսքը բոլոր նույնասեռականներին դատապարտելու մասին է, ես տխրում եմ նման արտահայտություններից և պայքարում դրանց դեմ. ժամանակին կոչ էր արվում «ճիշտ» մարդկանց պաշտպանել սևամորթներից, ստրուկներից, կանանցից, բոլոր ոչ քրիստոնյաներից (օրինակ, մեր երկրում, բոլոր առաքելական եկեղեցու չհետևորդներից), հիմա էլ հերթը նույնասեռականներինն է:
Գիտելիքի պակասը և կարծրացած ու անհիմն դոգմաներն ու տաբուները՝ սրանք են վնասակար. երբ դու պատրաստ ես հայհոյել դիմացինիդ միայն նրա սեռական կողմնորոշվածության պատճառով՝ հաշվի չառնելով նրա մարդկային որակները, դա է ազգի հերն ու տունը քանդում:
Մենք՝ հայերս գիտենք և պատմության ընթացքում համոզվել ենք. կարևոր է որակը, ոչ թե քանակը: 10 տարասեռական ուռո գլուխ կարող է Հայրենիքին մեծ վնաս պատճառել, այնինչ 1 նույնասեռական խելացի ու հայրենասեր կարող է մեծ ծառայություն մատուցել Հայրենիքին: Նույնն էլ հակառակը. 1 խելոք տարասեռական ավելի լավ է, քան 10 փչացած նույնասեռական:
Սեռական կողմնորոշվածությունը կապ չունի. մարդս մարդ լինի:
Լույս, Սեր, Խաղաղություն բոլորիս:
Joxovurd jan yes dra gracner@ chem kardacel,bayc en vor kara gomikneri teman qnnarkvel internetum,arden nayev herustatesutyamb ,ed shat vat a,shat.ed qandum a normal petutyan,hasarakutyan u azgi himqer@. yes mi qani tari a arden drsum em aprum,zargacac yevropakan yerkrum,bayc havataceq,stex amen inch tesnelov em asum (chnayac etex el em nuyn karciqin exel)-petq a ed kargi shexum unecoxneri vot@ voric pokel u siktir anel hayastanic. yerord masi mi qyartu txen milion angam aveli lav a,qan te krtvac hazar g7.teman arden dardzel a arorya tema.ara cheq haskanum vor dra masin arden xosal@ vaat a,vat!!!!teman pakeq u vortex gomik tenaq,chanchi pes satkacreq.ed amen inch@ (gomikutyun,narkomania,genderain havasarutyun yev ayl vorain yevropakan arjeqner) xraxusvum a evropaic(um vor khetaqrqri karam asem nuynisk te vortex en ed amen inch@ planavorum).
Աստված իմ, որտեղից մարդկանց մեջ այսքան ատելություն….Գիտեք, ինձ էլ ամնեևին էլ հաճելի չեն նույնասեռական մարդիկ, ես նրանց տեսնելով բացարձակապես չեմ ոգևորվում կամ հպարտանում: Ես շատ ափսոսում եմ, որ կան էդպիսի մարդիկ: Բայց ես մարդ լինելով հանդերձ երբեք ինձ թույլ չեմ տա դրա համար նրանց վիրավորել կամ, ինչն ամենասարսափելի են, խոշտանգել կամ քննադատել: Ամեն մարդ ինքն է որոշում իր կյանքը ինչպես դասավորել: Ով եք դուք, որ որոշեք, թե որն է ճիշտ? Գուցե էտ մարդկանց ճիշտը դա է: Ինչի եք փորձում բոլորին ձեր նման մտածել սովորեցնել? Ինչի եք ուրիշի կյանքով ապրում? Ով ասեց, եթե մադրը նույնասեռական է, ուրեմն նա մարդ չէ? Ես հասկանում եմ, որ մեր ազգը դեռ չի կարող ընդունել նրանց,: լավ, չեք ընդունում, մի ընդունեք: Ձեզ ով է ասում նստեք իրենց գովքն արեք, կամ էլ ասեք, որ դա լավ է և այլն: Ինձ էլ շատ բաներ դուր չեն գալիս, բայց ես նույնիսկ չեմ էլ փորձում փոխել դրանք, պարզապես դրանց կողքով եմ անցնում: Ուզեք, չուզեք, էտ մարդիկ կան, ապրում են մեր կողքին: Ով ենք մենք, որ որոշենք, թե դիմացինը ինչ կյանքով ապրի? Եվ միթե դա մեզ վերաբերում է? Իսկապես էլ ծիծաղելի է, երբ ասում եք, թե նույնասեռականությունը կարող է տարածվել: Դա նույնն է, թե հաշմանդամ մարդկանցից հեռու մնանք`կարծելով, թե մենք թլ կարող է դառնանք հաշմանդամ: