“Գիրք կարդալը կայֆ ա” կամ հայկական ֆլեշմոբ
ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | ankakh | Հունիսի 12, 2010 18:07

Կայծակնամբոխը՚ կայծակնային արագությամբ շրջապատեց Թամանյանի գլխիկոր արձանը` 15 րոպե գիրք ընթերցելուց հետո ակնթարթորեն էլ ցրվեց:Սա կոչում են ֆլեշմոբ: Հայերեն թարգմանությամբ` կայծակնամբոխը կամ ուղղակի ֆլեշմոբը սովորաբար կոնկրետ նպատակ չի ունենում: Միջոցառում է,որի ընթացքում բազմաթիվ մարդիկ անսպասելի հայտվում են որևէ հասարակական վայրում,կարճ ժամանակում կատարում պայմանավորված աբսուրդ գործողություններ, հետո արագ ցրվում: Հայկակական ֆլեշմոբերում, ինչպես այս մեկում, միայն մի կետ չի համապատասխանում ֆլեշմոբի սկզբունքին` կա իմաստ:
-մենք ուզեցել ենք ֆլեշմոբը հայացնել` հայաֆիկացնել: Ոչ մի կոմերիցա չկա: Ուղղակի խթանում ենք ընթերցանությունը: Ցանկանում ենք մեր ձևով համոզել երիտասարդությանը,որ գիրք կարդալը կայֆ ա, ֆլեշմոբը կայֆ ա-ասում է կազմակերպիչներից Արմեն Սուքիասյանը:
Ակցիայի միջոցով կազմակերպիչները ցանկացել են ցույց տալ, որ կան բազմաթիվ ընթերցասեր երիտասարդներ,և նրանց օրինակով ոգևորել գրքից հեռու ՙփախչողներին՚:
-Հաճախ են երիտասարդներին քննադատում, թե նրանք նստած են ինտերնետի վրա, գրքեր չեն կարդում: Բայց մենք ցույց տվեցինք հակառակ պատկերը: Մասնակիցների թիվը 300-ից ավելին էր: Տարիքային սահմանափակում էլ չկար:
Ֆլեշմոբում մասնակացում է գրքասերների տարբեր սերունդ: Այստեղ էլ սերունդների միջև հակասությունը չէր դադարում: Սովորաբար մի սերունդը քննադատում է հաջորդին` պակաս ընթերցասեր ու խելացի լինելու մեջ: Այս ակցիան նաև հենց այդ ձևավորված կարծիքը փոխելու համար էր:
-Ես ոչ թե կարծում եմ այլ այդպես է` երիտասադները գիրք չեն կարդում: Մենք երիտասարդ ժամանակ ավելի ընթերցասեր էինք, բայց դա ժամանակի ոճ է: Դրական ու բացասական չկա: Այս ակցիայի ժամանակ ես էլ էի ընթերցում,- ասաց Չեխով կարդացող 50-ամյա Կարինե Դուրգարյանը:
-Համարյա ամեն օր մոտ երկու ժամ մասնագիտական, երկու ժամ էլ գեղարվեստական գրականություն եմ ընթերցում: Ես վաղ հասակից եմ սկսել ընթերցել: Գիրք կարդալը կարծես իմ կյանքի մի մասը լինի: Ամբողջ ինֆորմացիան հենց գրքերից եմ ստանում,-ասում է ֆիզմաթ դպրոցի շրջանավարտ Հակոբյան Հայկը: Հայկը կարդում էր Սոմերսեթ Մոեմ: Նա ավելի շատ գրքերին է ժամանակ հատկացնում, քան ինտերնետին: Կարծում է, եթե հստակ գիտես ինչ ես ուզում` սարդոստայնից դուրս գալը հեշտ ու արագ կլինի: Նախաընտրում է կարդալ փիլիսոփայական ու ֆանտաստիկ գրականություն:
Նման նախաձեռնությունը ֆանտաստկայի ժանրից չէր Ֆլեշմոբի կազմակերպիչների համար : Այս միտքը ծնվել է թեյարանում:
5 տարբեր մասնագիտությամբ, բայց նույն էնտուզիազմով երիտասարդների` Սուքիասյան Արմենի /տնտեսագետ/, Էդուարդ Լևանյանի /փիառ մենեջեր/, Հակոբ Մաթևոսյանի / սոցիոլոգ/, Հայկ Մելքոնյանի / մարքեթինգի գծով մասնագետ/,Ղազարյան Վաղինակի /ծրագրավորող/ շնորհիվ:
-Մենք ցանկանում ենք ֆլեշմոբի ինստիտուտը Հայաստանում զարգացնել: Եվրոպայում ու տարածաշրջանում այն արդեն բարձր
մակարդակի վրա է: Հայստանում մենք առաջինն ենք որ զբաղվում ենք միայն ֆլեշմոբերով ու այն ավելիկ զարգացնենք: Սկզբի համար երիտասարդները ֆեյսբուք սոցիալական ցանցում ստեղծել էին իրենց խումբը: Այն հիմա ունի 800 անդամ: Շուտով նրանց կայքի բացումը կլինի: Ձևավորված թիմը նախկին ֆլեշմոբերից տարբերում են ցեղասպանության 95 ամյակի առիթով կազմակերպած ակցիայով:
-Ազնավուրի հրապարակում անսպասելի ուղղանկյուն կազմեցինք: Բոլորն իրենց ձեռքներում ունեին տարբեր գույների թղթեր: Միաժամանակ թղթերը բարձրացրեցինք և կազմվեց 95 թիվը: Մենք այդ ձեվով հարգեցինք ցեղասպանության զոհերի հիշատակը:
5 ընկերենրի ստեղծած խումբը կոչվում է ՙՀայկական ֆլեշմոբ դիվիզիա՚: Նրանք ընտրել են բանակի մոդելը,որովհետև ֆլեշմոբը նույն կարգապահական սկզբունքներով է առջնորդվում: Իսկ ՙբանակում՚ տղաները աղջիկների համար տեղ չեն տեսել:-
-կարծում եմ աղջիկներով համալրելը ժամանակի հարց է,-ասում է Վաղինակ Ղազարյանը,- նրանք պետք կլինեն սուրճ պատրաստելու համար/ծիծաղում է/:Կատակում են ու ավելացնում` խումբ աղջիկ մտնելուն պես` մի ֆլեշմոբ էլ նրա պատվին կազմակերպել:





Facebook
Tweet This

հայկական ֆլեշմոբ կայֆ աաաաաաաաաաաաաաաա
Կողքից դիտողները չեն հասկանա դրա դրական կողմերը: Պետք է անպայման մասնակցել:
ha iroq lavner, bayc flash mob cher… kaycaknayin aragutyamb voch havaqvecin voch el crvecin))) naxoroq ekel spasumein..heto el irar het @ntacqum shpvum..heto el voch mek gnalu mitq chuner…
hamenayndeps lavner, longmob er:)))
Haykakan flashmob um nayev shat djvar e crel arden flashmobi hamy tesac u shaaaaaaat vogevorvac amboxy
)))
erexeq amen inch shaaat lav er,bayc verjum ,vor mi mas@ mnacin ay ed lav cher,iranc hayuthyun@ arecin eli…
husov em myusin aveli kargapah klinen ev kentharkven kanonnerin…
bayc verjn er..spasum enq…
Որ սենց ջիգյարով օգտագործել եք նկարներս, կարող էիք կես բերան նշել…
Իսկ դուք, երևի մոռացել եք, որ ժամանակին, երբ օգտագործել էիք Անկախի նյութը ձեր բլոգում հետևյալ հղմամբ, http://antashyan.blogspot.com/2010/01/blog-post.html
նույն կես բերանով էլ չէիք շեշտել ոչ լրատվամիջոցը, ոչ էլ լրագրողի անունը, և միայն լրագրողի քոմենթից հետո ավելացրել եք մեր անունը, մինդեռ սովորաբար նման դեպքերում դնում են նյութի լինքը, իսկ հեղինակային նյութի դեպքում նաև՝ հեղինակի անունը: Այնպես, որ կարծում ենք Ձեր դիտողությունը այնքան էլ տեղին չէ: Այսօր համացանցը լի է նկարներով, և մենք նույնսիկ չենք էլ իմացել, որ դրանք ձերն են: Ձեր հեղինակային իրավունքները պաշտպանել պարտավոր եք դուք, նշագրելով նկարի վրա ձեր անունը:
Ճիշտ ես, բայց ես գոնե հետո գրեցի աղբյուրը, իսկ այդ դեպքից հետո նման բացթողումներ չեմ անում, ամեն դեպքում էդ մշակույթը նոր ա ձևավորվում մեր մեջ: Շնորհակաել եմ, որ գոնե իմ գրքով աղջկա նկարը դրել եք` դրանով եմ մխիթարվում
Իսկ նկարները կարող էիք վերցնել միայն իմ ֆեյբուքի ալբոմից, շփոթելու հարց չկար: