Բելառուսում Հայաստանի դեսպան Արմեն Խաչատրյանն իր հավատարմագրերը հանձնեց Բելառուսի Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին

Պաշտոնական, Օրվա լուր | ankakh | Հունիսի 15, 2010 12:40

Հունիսի 14-ին Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության նորանշանակ դեսպան Արմեն Խաչատրյանն իր հավատարմագրերը հանձնեց Բելառուսի Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին:

Նախագահ Լուկաշենկոն շնորհավորեց դեսպան Խաչատրյանին նշանակման և պարտականությունների ստանձնման կապակցությամբ ու մաղթեց բեղմնավոր աշխատանք` նշելով պատասխանատու և կարևոր առաքելության իրականացման ընթացքում Հայաստանի դեսպանին ամենայն աջակցություն ցուցաբերելու իր պատրաստակամության մասին:

Դեսպան Խաչատրյանն, իր հերթին, Բելառուսի Նախագահին, կառավարությանն ու ժողովրդին փոխանցեց Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանի ջերմագին ողջույններն ու լավագույն բարեմաղթանքները:

Արարողությանը հաջորդած կարճատև զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց երկկողմ հարաբերությունների հետագա ընդլայնման ու խորացման հեռանկարներին, բազմակողմ կառույցներում համագործակցությանը:

Print FriendlyՏպել
Դիտվել է 269 անգամ:

Leave a Reply