Մայիսի 6-ի ԱԺ ընտրություններ

Հայաստանը դարձավ ՏՍԽ Միջազգային ասոցիացիայի լիիրավ անդամ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | Հուլիսի 8, 2010 10:38

«Փորձի փոխանակման եւ համատեղ ջանքերով ընդհանուր խնդիրներ լուծելու հնարավորություն կտա Հայաստանի անդամակցությունը Տնտեսական եւ սոցիալական խորհուրդների եւ համանման կառույցների միջազգային ասոցիացիային»,­ հուլիսի 7­ին իր ելույթում ասաց ՀՀ ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը, որի գլխավորությամբ Հայաստանի պատվիրակությունը մասնակցում է ՏՍԽՄԱ­ի գլխավոր համաժողովի գլխավոր ասամբլեայի տարեկան համաժողովին: Համաժողովը հուլիսի 5­8­ը հրավիրված է Նյու­Յորքում, ՄԱԿ­ի կենտրոնակայանի շենքում:

«Ինչպես ՏՍԽՄԱ անդամ երկրների տնտեսական եւ սոցիալական խորհուրդների, այնպես էլ ՀՀ Հանրային Խորհրդի նպատակն է դառնալ այն կապող օղակը, որը հասարակությանը հնարավորություն կտա ազդելու իշխանության քաղաքականության վրա , իսկ իշխանությանը՝ իր գործողություններն  իրականացնելու հասարակության պահանջներին համընթաց »,­ ելույթում ասաց Վազգեն Մանուկյանը՝ անդրադառնալով նաեւ Հայաստանի Հանրապետության անցած ճանապարհին, ՀՀ Հանրային Խորհրդի ստեղծմանը եւ գործունեությանը:

Նախ ասոցացված, ապա լիիրավ անդամ դառնալու ցանկությամբ ՀՀ Հանրային խորհուրդը ՏՍԽ միջազգային ասոցիացիային էր դիմել 2009թ.: ՏՍԽՄԱ­ն  հիմնվել է 1999թ., ունի 61 լիիրավ անդամ:

ՀՀ Հանրային Խորհրդի

տեղեկատվություն

Դիտվել է 213 անգամ:
Print Friendly

Leave a Reply