Յարոսլավլի դպրոցում հայերի եւ եզդիների զանգվածային ծեծկռտուք է եղել

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | ankakh | Օգոստոսի 7, 2010 17:38

Յարոսլավլի Դերժինսկի դպրոցներից մեկի տարածքում օգոստոսի 5-ի առավոտյան իսկական ճակատամարտ է եղել: Իրար են բախվել մոտ 40 հայեր եւ եզդիներ, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան»: Այդ երեկո մարզադաշտում դեռահասները ֆուտբոլ էին խաղում, իսկ մեծահասակները երկրպագում էին երեխաներին: Խաղի թեժ պահին երեխաներից մեկի հայրը զայրանում է հակառակորդ թիմի խաղացողների վրա, մոտենում եւ հարվածում երեխաներից մեկին: Ծեծկռտուք է սկսվում, որին միանում են դաշտում գտնվողները:

Դպրոցի ահաբեկված պահակը ոստիկանություն է կանչում: Մի քանի րոպեից ժամանում են ոստիկանները, սակայն նրանց վրա ոչ ոք ուշադրություն չի էլ դարձնում: Ամբոխին հանգստացնելու համար ոստիկաններից մեկը ստիպված է լինում օդ կրակել:

Ծեծկռտուքի կազմակերպիչներից երկուսին ոստիկանությունը ձերբակալում է: Ներկայումս կողմերը իրար նկատմամբ հավակնություններ չունեն:

Print FriendlyՏպել
Դիտվել է 315 անգամ:

Leave a Reply