Համաձայն ՊԲ օպերատիվ ամփոփագրի` օգոստոսի 23-ից 28-ն ընկած ժամանակահատվածում…
ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | ankakh | Օգոստոսի 29, 2010 20:48
Ի տարբերություն նախորդ շաբաթների անցած յոթնօրյակում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը համեմատաբար կրճատվել են: Համաձայն ՊԲ օպերատիվ ամփոփագրի` օգոստոսի 23-ից 28-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդը` հիմնականում “АК” տիպի ինքնաձիգերից և “СВД” դիպուկահար հրացաններից Հադրութի, Մարտունու, Ասկերանի և Մարտակերտի պաշտպանական ուղղություններում տեղակայված հայկական դիրքերի վրա արձակել է մինչև 300 կրակոց:
Նշված ուղղություններում ՊԲ դիրքապահ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված պատասխան գործողություններից հետո հակառակորդը լռել է:





Facebook
Tweet This
Email This Post
