Ըստ Գ. Մելիքյանի` ՌԴ նախագահի այցը Բաքու նպատակ ունի մեղմել հակառուսական հիստերիան

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | Սեպտեմբերի 2, 2010 14:00

Հայ-ռուսական հարաբերությունները, որոնք ունեն դարավոր պատմություն ու կայացած ավանդույթներ, նոր փուլ թեւակոխեցին օգոստոսին Ռուսաստանի Դաշնության նախագահի պետական այցելությամբ Հայաստան, որի ընթացքում հարաբերությունների հետագա խորացման վերաբերյալ մի շարք պայմանավորվածություններ ձեռք բերվեցին, կարեւորագույն փաստաթղթեր ստորագրվեցին: Այս մասին ասել է Հայաստանի Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության անդամ Գագիկ Մելիքյանը:

«Ինչ վերաբերում է Ռուսաստանի նախագահի այցելությանը Բաքու, ապա նախ հարկավոր է նշել, որ կարգավիճակով ցածր է` պաշտոնական է: Հենց այստեղից էլ երեւում է հայ-ռուսական եւ ռուս-ադրբեջանական հարաբերությունների տարբերությունները: Այն ավելի շատ հիշեցնում է հերթապահ այցելություն, որի նպատակն է հանդարտեցնել Ադրբեջանում ծավալվող հակառուսական հիստերիան` պայմանավորված Հայաստանի հետ շահերի ամրապնդման, հնարավոր ագրեսիայի դեպքում Հայաստանը պաշտպանելու Ռուսաստանի հանձնառությամբ եւ դրա մասին ամենաբարձր մակարդակի հայտարարությամբ:

Ստորագրվելու է ընդամենը երկու փաստաթուղթ, որոնցից քիչ թե շատ լուրջ է պետական սահմանի մասին փաստաթուղթը»,- մեկնաբանելով ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի այցելությունը Ադրբեջան` ասել է Գ. Մելիքյանը:

Print FriendlyՏպել
Դիտվել է 199 անգամ:

Leave a Reply