Գիտնականները պարզել են, որ անքնությունը կրճատում է տղամարդկանց կյանքը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | Սեպտեմբերի 3, 2010 12:07

ԱՄՆ-ի Փենսիլվանիայի նահանգի բժշկական քոլեջի գիտնականները Հերշի բժշկական կենտրոնից բժիշկների հետ համատեղ պարզել են, որ անքնությունը խիստ բացասական ազդեցություն է գործում տղամարդկանց առողջության վրա եւ կարող է հանգեցնել մահվան: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, տեղեկատվություն է հրապարակել անգլիական The Telegraph հրատարակությունը: Հետազոտողները 14 ամսվա ընթացքում հետեւում էին միջին տարիքի 741 տղամարդու կյանքին, ընդ որում, նրանց 4 տոկոսը տառապում էր անքնությամբ:

Գիտափորձի արդյունքում պարզվել է, որ գիշերները նորմալ չքնող տղամարդիկ 4,3 անգամ ավելի հաճախ էին մահանում մնացած փորձարկվողներից: Ավելին, եթե տղամարդկանց մոտ կային այնպիսի հիվանդություններ, ինչպիսին են հիպերտոնիան կամ շաքարախտը, ապա երիտասարդ տարիքում մեռնելու հավանականությունն աճում է մինչեւ յոթ անգամ»: Հետաքրքրական է, որ անքնությունից տառապող կանանց մոտ վաղաժամ մահվան զարգացման վտանգի մեծացում չի արձանագրվել:

«Մեր գլխավոր եզրակացությունն այն է, որ անքնության եւ վաղաժամ մահվան միջեւ իրոք կապ գոյություն ունի: Մինչ այս չի անցկացվել եւ ոչ մի հետազոտություն, որը մատնանշեր այդ կապը: Սովորաբար ռիսկի կարեւոր գործոններ էին համարվում ճարպակալումը, ծխելը, ալկոհոլի չափազանց շատ գործածումը»,- ասում է հետազոտողներից մեկը` Ալեքսանդրոս Վգոնտզասը:

Print FriendlyՏպել
Դիտվել է 158 անգամ:

Leave a Reply