Մահացած նորածինը կենդանացել է մոր գրկում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | Սեպտեմբերի 6, 2010 10:54

Ավստրալական ծննդատներից մեկում բժիշկների կողմից իսկական հրաշք գնահատվող դեպք է գրանցվել: Ավստրալիայի բնակիչ Քեյթ Օգգը ծննդաբերել է երկվորյակ երեխաներ` տղա եւ աղջիկ: Փոքրիկները ծնվել են անհաս` հղիության 27-րդ շաբաթում:  Ծննդաբերությունից հետո նորածիններին տեղափոխել են ինտենսիվ թերապիայի բաժին: Աղջնակը` Էմմին, լիովին առողջ էր:

Տղային` Ջեյմին, բժիշկները փորձել են վերակենդանացնել, սակայն հարկադրված են եղել նրան մահացած ճանաչել: Երեխային բերել են մոր մոտ` հրաժեշտ տալու նպատակով: «Մենք կորցրոցինք Ջեյնին, նա չապրեց, ցավում եմ»,-հիշում էր Քեյթը իրեն ասված խոսքերը: Քեյթը երեխային կրծքին սեղմած 2 ժամ խոսել է նրա հետ: «Մենք ամուսնուս հետ ասացինք մեր որդուն նրա անունը, պատմեցինք քրոջ մասին»,-պատմել է Քեյթը:

Տղան հանկարծակի շունչ է քաշել: Բժիշկները սկզբից կարծել են, թե դա ուղղակի ռեֆլեքս է, սակայն երբ Քեյթը փորձել է երեխային կերակրել կրծքի կաթով թրջած մատով, Ջեյմի շնչառությունը կարգավորվել է, շուտով նա բացել է աչքերը: «Դա հրաշք էր,- հիշում է երեխայի մայրը` ավելացնելով.- այդ ժամանակ նա ձեռքը պարզեց եւ բռնեց իմ մատը: Բժիշկը շարժում էր գլուխը եւ ասում, որ չի հավատում: Այդ պատմությունը միայն հիմա է հայտի դառել, երբ Քեյթը պատմել է իր այն թոփ-շոուներից մեկի ժամանակ: Հիմա տղան 5 ամսական է եւ բոլորովին առողջ:

Բժշկությունը դեպքը բացատրում է մոր եւ երեխայի մարմինների ինտենսիվ շփումով կամ, ինչպես Ավստրալիայում են անվանում, «կենգուրուի մեթոդով»: Այդ կապը շատ կարեւր է , քանզի թույլ է տալիս մորը հանդես գալ «մարդկային ինկուբատորի» դերով` միաժամանակ տաքացնելով, կերակրելով փոքրիկին:

Print FriendlyՏպել
Դիտվել է 248 անգամ:

Leave a Reply