Ըստ գիտնականների` սեր առաջին հայացքից գոյություն չունի
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | Սեպտեմբերի 6, 2010 11:01
Գիտնականներն ապացուցել են, որ սեր առաջին հայացքից չի լինում: Առաջին հանդիպման ժամանակ մարդ կարող է զգալ հրապուրանք, կիրք, հետաքրքրություն, սակայն ոչինիչ ավելի: Բրիտանացի հոգեբաններից կազմված խումբը պարզել է, որ դա վերջերս արված փորձի հետաքրքիր հետեւություններից մեկն է:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Direct.news»-ը, կատարված փորձին մասնակցել են հարյուրավոր զույգեր, որոնք արդեն երկար ժամանակ միասին են ապրում: Գիտնականները գնահատել են մարդկանց վստահության աստիճանը իրար նկատմամբ եւ հարաբերությունների կայունությունը:
Հիմք ընդունելով ստացված արդյունքները` գիտնականները հայտարարել են, որ սիրո համար շատ կարեւոր են իմանալ դիմացինի սովորությունները, բնավորությունը եւ նախասիրությունները: Այն, ինչ հաճախ անվանվում է սեր առաջին հայացքից, ոչ այլ ինչ է, քան ֆիզիոլոգիական բնազդ: Նման հարաբերությունները շատ արագ ավարտվում են:





Facebook
Tweet This
Email This Post
