ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները Բաքվում են

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | Սեպտեմբերի 6, 2010 16:18

Այսօր մեկնարկել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային այցը: Մինչև սեպտեմբերի 10-ը նրանք կայցելեն Բաքու, Երևան և Ստեփանակերտ:

Այսօր ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները ժամանում են Բաքու: Ինչպես հաղորդել Է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանության մամուլի ծառայությունը, ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ռոբերտ Բրադկեն եւ Բեռնար Ֆասյեն սեպտեմբերի 7-ին հանդիպումներ կանցկացնեն Ադրբեջանի պաշտոնատարների հետ:

Սպասվում է, որ այցի ընթացքում քննարկումների հիմնական թեման կլինի ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում ստեղծված իրադրությունը:

Print FriendlyՏպել
Դիտվել է 228 անգամ:

Leave a Reply