Հայաստանի Զինված ուժերում ինքնասպանությունն է տեղի ունեցել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | Սեպտեմբերի 9, 2010 16:33

Սեպտեմբերի 8-ին, առավոտյան ժամը 9:30-ի սահմաններում, իրային գույքի պահեստապետ, պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Արթուր Ռուբենի Հակոբյանը, ըստ նախնական տվյալների, իրային գույքի պահեստում ինքն իրեն հասցրել է մահացու հրազենային գնդակային վիրավորում գլխի շրջանում։ Այս մասին  հայտնեցին Պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից: Արթուր Հակոբյանը մոտ երկու տարի զորամասում աշխատում էր որպես պահեստապետ, եւ դեպքն էլ տեղի է ունեցել հենց պահեստում։ Թե ինչն է պատճառ դարձել զինծառայողի նման քայլի համար, կամ ինչպես է զենքը հայտնվել Արթուրի ձեռքում, ՊՆ-ից չհայտնեցին:

Ըստ մամուլի տեղեկությունների, Արթուրն ինքնասպան է եղել պահակազորի անդամներից մեկի զենքով։ Նա խնդրել է պահակազորի անդամին, որ օգնի ինչ-որ արկղ տեղափոխել։ Վերջինս էլ համաձայնել է, զենքը հենել է պատին, որ օգնի Արթուրին։ Արթուրն էլ արագ վերցրել է զենքն ու միանգամից կրակ բացել իր վրա, ինչից հետո տեղում մահացել է։ Ըստ շրջանառվող մեկ այլ վարկածի՝ Արթուր Հակոբյանը ընտանիքում խնդիրներ է ունեցել, ինչն էլ դրդել է նրան դիմել նման ծայրահեղ քայլի: Վայքի բնակիչ Ա.Հակոբյանը ամուսնացած էր, ուներ մեկ զավակ։

Print FriendlyՏպել
Դիտվել է 210 անգամ:

Leave a Reply