Մայիսի 6-ի ԱԺ ընտրություններ

Բոմժերին առաջարկվել է ցրտից պաշտպանվել բանտերում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | Փետրվարի 3, 2012 13:57

Եվրոպական տասնյակ երկրներ շտապ միջոցներ են ձեռնարկում   անսովոր ցրտերից պաշտպանվելու համար. արդեն 163 մարդ է զոհվել վերջին մի քանի շաբաթում: Ամենաշատը տուժել են Ուկրաինան, Բելառուսը, Լեհաստանը, Ռումինիան, Բուլղարիան, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան: Սառնամանիքի զոհ են դառնում առաջին հերթին  մեծ քաղաքների անօթևանները, հեռավոր գյուղերի բնակիչները, որոնք արատքին աշխարհից լրիվ կտրվում են:

Բոմժերի փրկության հարցով լրջորեն զբաղվում է Գերմանիայի ոստիկանությունը: Քաղաքներում   տաք բանտախցերում քնելու առաջարկություններով հայտարարություններ են կախվել:

Բելգիայում Կարմիր խաչի աշխատակիցները ամեն օր քաղաքային այց են կատարում Բրյուսել, տուժածներ ու ցրտահարվածներ  որոնելու համար: Քաղաքապետարանի աջակցությամբ ստեղծվել են կացարաններ , որ կարող են 5000 մարդ տեղավորել:

Ուկրաինայում, որտեղ ավելի քան 100 մարդ է արդեն զոհվել, 2000 շարժական տաքացուցիչներ են տեղադրվել  կարիքավորների համար, անօթևաններին ապահովել  են  տաք սնունդով:

Իսկ ուժեղ ցրտերից ուրախացողների թվում են  Նիդեռլանդների իշխանությունները, որոնք արգելել են   Ամստերդամում որոշ ջրանցքներով նավերի տեղաշարժը, հուսալով, որ ջրային ուղիները կսառչեն և վերջապես  երկրում չմշկավազքի մրցույթ կանցկացվի: Սպորտային «Տուր 11 քաղաքներով» միջոցառումը 1909-ին է ստեղծվել ու մինչ օրս ընդամենը 15 անգամ  է անցկացվել:

 

Դիտվել է 177 անգամ:
Print Friendly

Մեկ մեկնաբանություն

  1. karina ասում է՝

    բոմժ չէ ,այլ թափառաշրջիկ:Սովորենք օգտվել բառարաններից:

Leave a Reply