Հայերեն   English   Русский  

Հոլիվուդի գլխավոր նշանադրությունը. Ջեյ Լոն ցուցադրել է նշանադրության մատանին. Լուսանկարներ


  
դիտումներ: 1255

42-ամյա Ալեքս Ռոդրիգեսն ամուսնության առաջարկություն է արել 48-ամյա երգչուհուն

Վերջին մի քանի օրերի ընթացքում Ջենիֆեր Լոպեսը սիրելիի հետ ժամանակ է անցկացնում Նյու Յորքում, որտեղ էլ զույգը տոնել է ԱՄՆ-ի Անկախության օրը: Նախօրեին Ջեյ Լոն ուրախացրել է երկրպագուներին` ինստագրամ սոցիալական ցանցում լողափից սիրելիի հետ լուսանկար հրապարակելով, որում ակնհայտորեն երևում է 48-ամյա աստղի նշանադրության մատանին: Գրում է Elle.ru-ն:

Լոպեսի գրառումը համացանցի օգտատերերի շրջանում մեծ իրարանցում է առաջացրել, քանի որ վերջիններս ամիսներ շարունակ անհամբեր սպասում էին զույգի հարաբերությունների զարգացմանը: Իսկ աստղային զույգը որևէ կերպ այդ տեղեկությունը չի մեկնաբանել, թեև երկրպագուները վստահ են, որ Ռոդրիգեսը սիրելիին ամուսնության առաջարկություն Անկախության օրն է արել:

«Մենք չափազանց նման ենք` հորոսկոպով երկուսս էլ առյուծ ենք, երկուսս էլ Նյու Յորքից, մենք լատինաամերիացի ենք և կարող եմ մոտ 20 այլ նմանություններ թվարկել: Ես հասկանում եմ նրան այնպես, ինչպես ոչ ոք և նույնը կարող եմ նրա մասին ասել», - ասել է Լոպեսը իրենց առաջին համատեղ հարցազրույցի շրջանակներում:

Հարկ է նշել, որ զույգերի հարաբերությունները շատ արագ են զարգանում: Այս տարվա գարնանը Ռոդրիգեսը սիրելիին նվիրել էր Նյու Յորքի ամենաթանկարժեք բնակարաններից մեկը, որի արժեքը գրեթե 15 միլիոն դոլար է կազմում:

Հիշեցնենք, որ երգչուհու և մարզիկի սիրավեպի մասին հայտնի դարձավ 2017 թ. գարնանը, իսկ որոշ ժամանակ անց Ջեյ Լոն և Ալեքս Ռոդրիգեսը դարձավ Հոլիվուդի առավել քննարկված և ներդաշնակ զույգերից մեկը:

Ջենիֆեր-Ալեքսիս

Ջենիֆեր-Ալեքսիս

Ջենիֆեր Լոպես-Ալեքս Ռոդրիգես

Ջենիֆեր-Ալեքս

Ջենիֆեր-Ալեքս

Ջենիֆեր-Ալեքս

Ջենիֆեր-Ալեքս

Ջենիֆեր-Ալեքս





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: