Հայերեն   English   Русский  

Տոնոյանն այցելել է Նախիջևանին սահմանակից մարտական դիրքեր


ՖԲ -յան գրառում


  
դիտումներ: 317

ՀՀ պաշտպանության նախարարԴավիթ Տոնոյանը հուլիսի 6-ի առավոտյան այցելել է ՀՀ հարավ-արևմտյան սահմանագոտի (Նախիջևանյան հատված)։

Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակԱրծրուն Հովհաննիսյանը:

Նշվում է, որ զորամիավորման հրամանատարության հետ նախարար Տոնոյանը մարտական դիրքերում քննարկել է սահմանային իրավիճակը, մարտական ծառայությանը վերաբերող հարցեր և ոչ միայն։

«Դավիթ Տոնոյանը հանդիպման ավարտին պարգևատրել է մարտական խնդիրները փայլուն կատարած զինծառայողներին»,-ասվում է գրառման մեջ։

Հունիսի 30-ի երեկոյան և հուլիսի 1-ի առավոտյան ադրբեջանական զինված ուժերը Նախիջևանի ուղղությամն որոշ տեղամասերում փորձել են դիրքային ամրապնդման ինժեներական աշխատանքներ իրականացնել, ինչին ի պատասխան ՀՀ ԶՈւ-ն պատասխան կրակ է բացել և թույլ չի տվել հակառակորդին կատարել իր խնդիրը:

Ավելի վաղ, համացանցում հրապարակումներ եղան, որոնց համաձայն Նախիջևանի ուղղությամբ, մասնավորապես, Արենի գյուղի հատվածում նոր, բարձրադիր ադրբեջանական դիրքեր են հայտնվել: Նաև լուսանկարներ են հրապարակվել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: