Հայերեն   English   Русский  

Նախագահը ընդունել է շվեդ ճանաչված կինովավերագրողներ Պեո Հոլմքվիստին եւ Սյուզան Խարդալյանին


  
դիտումներ: 11166

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է շվեդ ճանաչված կինովավերագրողներ ամուսիններ Պեո Հոլմքվիստին եւ Սյուզան Խարդալյանին, ինչպես նաեւ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի համահիմնադիր Հարություն Խաչատրյանին:

Ողջունելով հյուրերին՝ Նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել նրանց ստեղծագործական հետաքրքրությունը հայոց պատմության ու մշակույթի նկատմամբ, որի շնորհիվ նաեւ Հայոց ցեղասպանության թեման լայն արձագանք է ստացել Շվեդիայի քաղաքական եւ հասարակական շրջանակներում:

Անվանի կինովավերագրողները Հանրապետության նախագահին նվիրել են Հայոց ցեղասպանության մասին պատմող «Տատիկիս դաջվածքները» ֆիլմի տեսասկավառակը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: