Հայերեն   English   Русский  

​Նախիջևանը հայտնել է 3 զինծառայողների մահվան մասին. պատճառը «ավտովթարն» է


  
դիտումներ: 3456

Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով մահացել է երեք ադրբեջանցի զինծառայող, իսկ ևս 11 զինծառայող վիրավորվել է, հաղորդում է ադրբեջանական «Կոնտակտ» լրատվական գործակալությունը:

Ըստ ադրբեջանական պաշտոնական տեղեկության՝ ավտովթարը գրանցվել է հուլիսի 5-ի երեկոյան, երբ զինծառայողները Հայաստանի հետ սահմանակից Գյուննութ գյուղի ուղղությամբ մարտական հերթապահությունից էին վերադառնում:

Ավտովթարի հետևանքով մահացել են ավագ լեյտենանտ Օրհան Բայրամ օղլու Գումմեթովը (ծնված 1991 թ-ին), սերժանտ Ռաման Միրսալամ օղլու Սեիդովը (ծնված 1987 թ-ին) և Նովրուզ Նաբի օղլու Գասանլըն (ծնված 1995 թ-ին): 11 զինվորականներ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել և տեղափոխվել զինվորական հոսպիտալ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: