Հայերեն   English   Русский  

​Ֆիլիպինների նախագահը խոստացել է հրաժարական տալ, եթե իրեն Աստծո հետ սելֆի ցույց տան


  
դիտումներ: 625

Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերետն խոստացել էր հրաժարական տալ, եթե Աստծո գոյության ապացույց ստանա: Գրում է Gazeta.ru-ն:

Ֆիլիպինցի առաջնորդը նշել է, որ որպես ապացույց, կլինի նաև միակ վկան, որը լուսանկարել է Աստծուն կամ նրա հետ սելֆի արել:

Նրա խոսքերով՝ դա կօգնի համոզել իրեն, որ մարդը կարող է խոսել Աստծո հետ և տեսնել նրան: Ընդ որում՝ Դուտերտեն նշել է, որ տիեզերքում հավանաբար գոյություն ունի որոշակի բարձրագույն ուժ, որը կարգուկանոն է պահպանում:

Անցյալ շաբաթ Ֆիլիպինների նախագահը վիրավորել էր Աստծուն՝ նրան «հիմար» անվանելով: Այս հայտարարությունները երկրում վրդովմունքի մեծ ալիք են բարձրացրել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: