Հայերեն   English   Русский  

​Սելենա Գոմեսը պատմել է ապագա մայրության մասին


  
դիտումներ: 923

Disney-ի 25-ամյա նախկին աստղ Սելենա Գոմեսը հաճախ չէ, որ համաձայնվում է անկեղծ հարցազրույցներ տալ լրագրողներին: Սակայն իր մասնակցությամբ վերջին ֆիլմի գովազդային քարոզարշավի շրջանակներում Գոմեսը բավական անկեղծորեն շփվել է լրագրողների հետ և խոստովանել, թե ինչպիսի մայր կլինի ապագայում: Գրում է Spletnik.ru-ն:

«Տրանսիլվանիա հյուրանոց. Ծովն է կանչում» մուլտֆիլմում Գոմեսը հնչունավորել է Մեյվիսին: Գոմեսի հետ հարցազրույցին մասնակցել է մուլֆիլմի մեկ այլ հերոսի հնչյունավորած դերասան Էնդի Սեմբերգը: Նա ևս մասնակցել է ֆիլմի նկարահանումներին և հանդես է եկել Սելենայի ամուսնու կերպարով: Եվ քանի որ նախագիծն ընտանեկան արժեքների մասին է, ապա զրույցի ընթացքում հիմնական թեման հենց ընտանեկան հարաբերություններն են դարձել: Քննարկելով մուլտիպլիկացիոն հերոսներին` լրագրողն ինչ-որ պահի ընդգծել է. «Ես տեսնում եմ, որ դու շատ պատասխանատու մոտեցում ունես այն հարցերի վերաբերյալ, որոնք վերաբերում են քո մտերիմ մարդկանց»:

Գոմեսը պատասխանել է. «Այո: Կարծում եմ, որ ես կամ աշխարհի լավագույն կամ վատթարագույն մայրն եմ լինելու: Միայն այն պատճառով, որ իմ երեխաներին կպաշտպանեմ մինչև վերջ»:

Սակայն Սելենա Գոմեսի հարաբերությունները ծնողների հետ բավական հեռու են իդեալներից: Անցյալ տարի նա մեծ սկանդալ ունեցավ իր մոր հետ: Բանն այն է, որ Մենդի Թիփին և Գոմեսի խորթ հայրը տարիներ շարունակ զբաղվել են երգչուհու մենեջմենթով, իսկ երբ Սելենան որոշեց փոխել թիմը և նոր մարդկանց հետ համագործակցել, նրա հարազատները խիստ բացասաբար արձագանքեցին երգչուհու այդ ցանկությանը:

Բացի այդ Գոմեսի մայրը գոհ չէր դստեր և Ջասթին Բիբերի վերամիավորման փաստից:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: