Հայերեն   English   Русский  

Մերկելը՝ Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի անդամ երկրների հարաբերությունների մասին


  
դիտումներ: 753

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրները կցանկանային ռուսական կողմի հետ «խելամիտ» հարաբերությունների հասնել: Այդ մասին Գերմանիայի կանցլերը հայտարարել է հաջորդ շաբաթ կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախաշեմին կառավարության կայքում հրապարակված տեսաուղերձում: Գրում է Gazeta.ru-ն:

«Մենք կցանկանայինք Ռուսաստանի հետ հավասարապես ողջամիտ հարաբերություններ ունենալ: Հետևաբար, ՆԱՏՕ-Ռուսաստան խորհրդում բանակցությունները միշտ էլ տեղ կունենան», - ասել է Մերկելը:

Ընդ որում՝ նա հավելել է, որ դաշինքը պետք է «վճռականություն» ունենա իրեն պաշտպանելու համար:

Մերկելը նաև հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն անհրաժեշտ է 21-րդ դարում, քանի որ դաշինքը անվտանգության երաշխավորն է աշխարհում:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի մասնակիցները կքննարկեն Ռուսաստանին զսպելը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: