Հայերեն   English   Русский  

​Պետք է արդյոք լվանալ նոր գնված հագուստը կրելուց առաջ


  
դիտումներ: 806

Նախքան նոր գնված հագուստը հագնելը գրեթե բոլոր մարդկանց հետաքրքրում է՝ պետք է արդյոք լվանալ այն:

Հագուստի արտադրության մասնագետ Lana Hogue-ը, ով դասավանդում է Garment Industry 411 դասարանում, այն կարծիքին է, որ հագուստը պետք է անպայման լվանալ նախքան կրելը՝ հատկապես առանձնացնելով այն հագուստը որը անմիջապես դիպչում է մարմնին:

Նույնիսկ այն դեպքում երբ հագուստը չեն փորձել նախքան ձեր գնելը, միևնույն անհրաժեշտ է դրանք անպայման լվանալ: Ըստ Hogue-ի, գրեթե բոլոր մանվածքները կամ ներկված հյուսվածքները քիմիական նյութեր են պահանջում, դրանք հագուստի մեջ դնելու համար:

Ցավոք, այդ քիմիկատները կարող են առաջացնել որոշակի բարդություններ, օրինակ, մաշկի վրա կարող են առաջանալ կարմիր բծեր

Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանի բժշկական կենտրոնի մաշկաբան Դոնալդ Բելսթոնը The Wall Street Journal- ին պատմել է, որ հագուստը խանութում տարբեր մարդկանց կողմից փորձելը կարող է բակտերիաների, բլիթների եւ մաշկային տարբեր խնդիրների համար հիմք հանդիսանալ, քանի որ իրականում հնարավոր չէ հետեւել, թե ով է փորձել հագուստը նախքան ձեր գնելը: «Ես տեսել եմ մի քանի դեպքեր, որոնք հնարավոր է փոխանցվել էին խանութում փորձելուց, եւ կան որոշ վարակիչ հիվանդություններ, որոնք կարող են փոխանցվել հագուստի միջոցով», - ասել է նա WSJ- ին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: