Հայերեն   English   Русский  

«Բոլորը պետք է հավասար լինեն օրենքի առաջ». վարչապետի որդին մեկնում է Արցախ ծառայության


  
դիտումներ: 688

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին այսօր զորակոչվում է բանակ:

Սեփական դիմումի համաձայն նա կծառայի Արցախի Հանրապետությունում:

Կենտրոնական հավաքակայանում պատասխանելով լրագրողների հարցերին՝ նա նշեց, որ հինալի, բարձր տրամադրությամբ է մեկնում բանակ:

Հարցին, թե ճանաչեցին ապագա ծառայիկները վարչապետի որդուն՝ Աշոտ Փաշինյանը նշեց՝ ոմանք այո, ոմանք՝ ոչ, բայց դա էական չէ:

Մինչև այս պահը նա ոչ մի խնդիր չի հանդիպել, ամեն ինչ իր հունով է անցել, առողջական խնդիր էլ չունի:

«Կարևոր է նպաստել բանակի հզորացմանը ու որի նպատակն էլ այն է,. որ խաղաղություն լինի մեր պետությունում: Արցախում եմ ուզում ծառայել, որովհետև կոնֆլիկտը հենց դրա շուրջ է և այնտեղ լինելով եմ ուզում ավելի շատ աջակցել բանակին ու մեր հայրենիքին»:

Աշոտը հրաժարվեց պատմել, թե ինչ խոհուրդներ է ստացել Փաշինյան ավագից, քանի դրանք անձնական են, չի ուզում հրապարակել:

Նա ընդգծեց, որ որպես վաևչապետի որդի լրացուցիչ լարվածություն չի զգում:

Աշոտ Փաշինյան

Հարցին, թե արդյոք իր օրինակով մտածողություն կփոծվի այն մարդկանց մոտ, հատկապես պաշտոնյանի, ում տղաները չեն ուզում ծառայել, Աշոտ Փաշինյանը նշեց.«Կարծում եմ՝ դա մտածողության խնդիր չէ,. դա օրենքի խնդիր է: Բոլորը պետք է հավասար լինեն օրենքի առաջ: Եթե անգամ ինչ-որ մեկը չի ցանկանում ծառայել բանակում, օրենքը չպետք է թույլ տա խուսափել դրանից: Խնդիրն այ ն է եղել, որ օրենքը չի գործել, և որոշ մարդիկ խարդախության միջոցով խուսափել են բանակից»:

Ի դեպ, Աշոտ Փաշինյանը կիսատ է թողել ուսումը բանակում ծառայելու համար: Տարկետման իրավունքը չի գործում Տարտուի համալսարանի դեպքում, որտեղ սովորում էր նա: «Բացի դա ավելի լավ է 18 տարեկանում գնալ բանակ, քան ավելի ավագ տարիքում: ես համաձայն չեմ այն կարծիքի հետ, որ բանակից հետո դժվար է վերադառնալ ուսանողի աթոռին»,- նշեց Աշոտ Փաշինյանը:

Հավելենք, որ շուտով հավաքակայան կժամանաի ՀՀ վարչապետը: Պաշտպանության նախարարն արդեն այնտեղ է:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: