Հայերեն   English   Русский  

Ջասթին Բիբերը նշանադրվել է


  
դիտումներ: 794

Կանադացի հայտնի երգիչ Ջասթին Բիբերն ամուսնության առաջարկություն է արել մոդել հեռուստահաղորդավարուհի Հեյլի Բոլդուինին: Այդ մասին հայտնում է TMZ պորտալը` վկայակոչելով միջոցառման ականատեսներին: Գրում է Russian.rt.com-ը:

Պորտալի տեղեկություններով` Բոլդուինը դրական է պատասխանել երգչի առաջարկությանը:

Իսկ Ջասթինի հայրը` Ջերեմի Բիբերը ինստագրամ սոցիալական ցանցում հրապարակել է երգչի լուսանկարը` հայտարարելով, որ շատ հպարտանում է Ջասթինով:

«Չափազանց քիչ կլինի ուղղակի ասել, որ ես հպարտանում եմ: Կանխավայելում եմ կյանքի նոր գլուխը», - գրել է նա:

Հիշեցնենք, որ հունվարին բրիտանացի երաժիշտ Էդ Շիրանը ևս պատմեց իր նշանադրության մասին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: