Հայերեն   English   Русский  

Իմ որդին էլ է մեկնելու ծառայության, բայց այսպիսի ուշադրություն թույլ չեմ տա. Դավիթ Տոնոյան


  
դիտումներ: 252

Այսպիսի ուշադրությունը մեկ անձի նկատմամբ ճիշտ չէ։

Այս մասին այսօր՝ հուլիսի 9-ին լրագրողների հետ զրույցում հայտնեց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ խոսելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդուն բանակ ճանապարհելու մասին։

«Հազարավոր տղաներ են մեկնում ծառայության, ինչի՞ համար է այսպիսի ուշադրությունը մեկ անձի նկատմամբ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդուն ճանապարհելը շատ գովելի է, սակայն այսքան ուշադրությունը ճիշտ չէ»,–շեշտեց նա։

Նախարարը չբացառեց, որ ուշադրությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ նախկինում պաշտոնյաների որդիները չէին մեկնում ծառայության. «Բայց ամեն ինչում կա չափ»։

Հարցին, բացառում է ՊՆ նախարարը, որ իր պաշտոնավարման ժամանակ որեւէ մեկը կխուսափի ծառայությունից, Տոնոյանը շեշտեց. «Բացառում եմ, որ իմ իմացությամբ որեւէ մեկը կխուսափի»։

Տոնոյանը հայտնեց, որ իր որդին էլ է մի քանի օր անց մեկնելու ծառայության, բայց թույլ չի տա այդպիսի ուշադրություն։ «Հավատացեք, թույլ չեմ տա»,–ընդգծեց Տոնոյանը։

Նա նշեց, որ այն պաշտոնյաների երեխաները, որոնք արտոնյալ պայմաններում տարկետում են ստացել, նրանց գործերը կուսումնասիրվեն. «Այդ ուղղությամբ որոշակի ստուգումներ են իրականացվում եթե եղել են խախտումներ, օրենքի սահմաններում պետք է վերականգնվի նրանց ծառայության «իրավունքը»»։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: