Հայերեն   English   Русский  

Պորտուգալական փառատոններում մերժված ֆիլմը՝ «Ոսկե ծիրանի» Հայկական համայնապատկերի շրջանակներում


  
դիտումներ: 6484

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը մեկնարկել է:

Հայկական համայնապատկեր ծրագրի շրջանակներում ներկայացած է ռուսաստանցի ռեժիսոր Էվելինա Բարսեղյանի «Դեպք ճանապարհի վրա» կարճամետրաժ ֆիլմը:

Փառատոնի շրջանակներում տեղի կունենա ֆիլմի համաշխարհային պրեմիերան:

«Երկրորդ անգամ եմ «Ոսկե ծիրանում», երկու տարի առաջ ևս մասնակցել եմ, ֆիլմս ընդգրկված էր մրցութային ծրագրում: Սիրում եմ այս փառատոնը, ամեն տարի գալիս եմ: Ռուսաստանում կինեմատոգրաֆիստների միություն կա, սցենարների մրցույթ էին անցկացրել, և իմը հաղթել էր, նրանք էլ աջակցեցին այս ֆիլմի ստեղծմանը»,-այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Բարսեղյանը:

Ֆիլմում գլխավոր դերում նկարահանվել է Իվան Յանկովսկին:Ռեժիսորի դիտարկմամբ Ռուսաստանում եթե դերասաններին դուր է գալիս ֆիլմի սցենարը, անգամ հոնորարի բացակայության դեպքում պատրաստ են նկարահանվել, այդ պատճառով իր համար խնդիր չի եղել իր աշխատանքում ներգրավել հայտնի դերասանների:

Երիտասարդ ռեժիսորը պլանավորում է Հայաստանում մնալ, առաջին լայնամետրաժ ֆիլմընկարել: Ֆիլմի սցենարի առաջին տարբերակն է միայն պատրաստ:

Հայկական համայանապատկերի շրջանակներում ցուցադրվող ֆիլմերի շարքում է Վահագն Խաչատրյանի «Լուսինը, արևը և հրացանակիրները»:

Փոքրիկ մի գյուղ Պորտուգալիայի և Իսպանիայի սահմանին: Մի վայր, որը ժամանակից և տարածությունից անդին է: Ցերեկը համարյա ոչինչ չի կատարվում: Սակայն երբ գալիս է գիշերը, հին ուրվականները կրկին սկսում են շրջել գյուղի հինավուրց փողոցներով: Անցյալի շղարշից գյուղը ներկայանում է բոլորովին այլ երեսով: Առեղծվածը կրկին իր տեղն է գրավում գյուղացիների կյանքում՝ թույլ տալով նրանց հայացք ձգել մյուս կողմին:

«Բավական երկար ուսումնասիրել եմ տարածքը: Այնտեղ անգամ ընկերներ եմ գտել, որոնց հետ անընդհատ կապի մեջ էի, պատմում էի ֆիլմի մասին»,- նշեց նա:

Այն պատմում է պորտուգալական փոքրիկ քաղաքի մասին: Հատկանշական է, որ այն դեռ չի ցուցադրվել Պորտուգալիայում. բոլոր փառատոններն այնտեղ են մերժել են ընդունել ֆիլմի հայտը:

Ներկայումս Խաչատրյանը աշխատում է նոր ֆիլմի վրա.«Այն պատմում է երազողների մասին: Հինգ հայ երազողներ, որոնք ապրում են երկրի տարբեր մասերում, նույնսիկ երկուսը ՝ ոչ ՀՀ-ում և միակ կապող օղակը նրանց երազանքներն են: Ֆիլմը արտադրական փուլում է»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: