Հայերեն   English   Русский  

Գյանջայի քաղաքապետի դեմ մահափորձի գործի շրջանակներում ձերբակալվել է ևս 11 մարդ


  
դիտումներ: 274

Գյանջա (Գանձակ (Կիրովաբադ)) քաղաքի քաղաքապետ Էլմար Վելիևի նկատմամբ սպանության փորձի գործի շրջանակներում ձերբակալվել է ևս 11 մարդ:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը, այդ մասին նշված է Ներքին գործերի նախարարության հաղորդագրությունում:

Ձերբակալվածներից յոթը Գյանջայի բնակիչներ են, իսկ մյուս չորսը՝ Տերտերի, Եվլախի, Նեֆթջալայի շրջանների ու մայրաքաղաք Բաքվի:

Հուլիսի 3-ին ծագումով Գյանջայից Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Յունիս Սաֆարովը կրակել և վիրավորել է Գյանջայի քաղաքապետ Էլմար Վելիևին ու նրա թիկնապահ Գասըմ Աշբազովին: Իրավապահ մարմինները զինված հարձակումը որակել են որպես ահաբեկչություն: Ըստ հետաքննության տվյալների՝ Սաֆարովը կրոնական արմատական թևի ներկայացուցիչ է: Ներքին գործերի նախարարությունից չեն հայտնում, թե ձերբակալված 11 անձինք ինչ կապ ունեն Սաֆարովի հետ, և թե նրանց նկատմամբ ինչ մեղադրանքներ են ներկայացվել:

Գյանջայի բնակիչներից մեկն ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությանը հայտնել է, որ Վելիևի նկատմամբ հարձակման պատճառ հանդիսացել է վերջինիս՝ քաղաքացիների հանդեպ բռի պահվածքը: Այսպես՝ որոշ ժամանակ առաջ տեղի բանկիչ մի կին իր գանգատներով դիմել է քաղաքապետին, սակայն Վելիևը բղավել, հայհոյել և իր աշխատասենյակից դուրս է հանել հղի կնոջը: Ըստ տեղեկության՝ այն տղամարդը, ով կրակել է Վելիևի և նրա թիկնապահի վրա, եղել է այդ կնոջը եղբայրը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: