Հայերեն   English   Русский  

Ջոնի Դեփին դատի են տվել


  
դիտումներ: 966

Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ` «Ստի քաղաք» ֆիլմը նկարահանող խմբի անդամ Գրեգ Բրուքսը դատի է տվել ամերիկացի դերասան Ջոննի Դեփին իրեն ծեծի ենթարկելու համար: Գրում է Russian.rt.com-ը:

Հայցվորը պնդում է, որ 2017 թ. ապրիլին Լոս Անջելեսում նկարահանման ժամանակ դերասանը հարվածել է իր կրծքավանդակին:

Նշվում է, որ Բրուքսից պահանջել են հայտարարություն ստորագրել, որ նա դատի չի տա դերասանին: Երբ նա մերժել է, նրան հեռացրել են աշխատանքից:

Բրուքսի խոսքերով` միջադեպի պահին Դեփը հարբած է եղել, քանի որ նրանից ոգելից խմիչքի հոտ է եկել:

Ավելի վաղ Ջոննի Դեփը բացատրել էր, թե ինչպես է կորցրել իր կարիերայի ընթացքում վաստակած գրեթե բոլոր գումարները:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: