Հայերեն   English   Русский  

Իլհամ Ալիևը Հայաստանի նոր կառավարությունից կառուցողական դիրքորոշում է ակնկալում


  
դիտումներ: 208

Ադրբեջանի կառավարության նիստի ժամանակ երկրի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն շարունակելու է Հայաստանի «մեկուսացման» քաղաքականությունը այնքան ժամանակ, քանի դեռ վերջինս իր զորքերը դուրս չի բերել Արցախից:

Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, Իլհամ Ալիևը նշել է, որ քաղաքական մեկուսացման քաղաքականությունը հանգեցրել է «Հայաստանի տնտեսական փլուզմանը, 2016 թ-ի ապրիլի ռազմական պարտությանը, և այդ ամենի տրամաբանական արդյունքն էլ եղել է Սերժ Սարգսյանի ռեժիմի տապալումը»:

Ադրբեջանի նախագահը հույս է հայտնել, որ Հայաստանի նոր կառավարությունը չի կրկնի «հանցավոր ռեժիմի սխալները» և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում կառուցողական դիրքորոշում կորդեգրի:

«Ինչ վերաբերում է հակամարտության կարգավորմանը, ապա կա միայն մեկ ճանապարհ. օկուպացիոն ուժերը պետք է դուրս գան գրավված տարածքներից, մեր երկրի տարածքային ամբողջականությունը պետք է վերականգնվի, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի չորս բանաձևերը պետք է իրականացվեն»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: