Հայերեն   English   Русский  

​Թուրքիայի նախագահը մեկնել է Ադրբեջան


  
դիտումներ: 307

Մեկնարկել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցն Ադրբեջան:

Նախագահին մայրաքաղաք Բաքվի՝ Հեյդար Ալիևի անվան օդանավակայանում դիմավորել են առաջին փոխվարչապետ Յագուբ Էյուբովը, արտաքին գործերի փոխնախարար Խալաֆ Խալաֆովը, Թուրքիայում Ադրբեջանի դեսպան Խազար Իբրահիմը, Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Էրքան Օզորալը և այլ պաշտոնատար անձինք, հաղորդում է ադրբեջանական «ԱՊԱ» լրատվական գործակալությունը:

Սա Ռեջեփ Թայիփ Էրդողանի առաջին արտասահմանյան այցն է Թուրքիայում հուլիսի 24-ին կայացած նախագահական ընտրություններուն գրանցած իր հաղթանակից հետո: Այցի շրջանակներում Էրդողանն առանձնազրույց կունենա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, այնուհետև հանդիպումը կշարունակվի ընդլայնված կազմով: Հանդիպումների արդնունքում Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները հանդես կգան մամուլի ասուլիսով:

Ադրբեջան այցից հետո նորընտիր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կայցելի Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: