Հայերեն   English   Русский  

​Գործադիրը հավանություն է տվել «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին նախաձեռնությունը


  
դիտումներ: 462

Գործադիրը հավանություն է տվել նաև «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

Նախագծի ընդունումը հնարավորություն կտա լրացնել օրենսդրական բացը և իրավական հիմք կստեղծի ինչպես քրեական դատավարության մասնակիցների, այնպես էլ օրենքով պաշտպանության ենթակա այլ անձանց նկատմամբ ոստիկանության կողմից պաշտպանության միջոցների իրականացման կարգը սահմանելու համար, որի արդյունքում կապահովվի պետության կողմից քրեական դատավարության մասնակիցների և այլ անձանց պաշտպանությունն իրականացնելու պարտականության կատարումը և վերջիններիս անվտանգության պատշաճ ապահովումը:

Կառավարությունը բացասական եզրակացություն է տվել «Գնումների մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որով առաջարկվում է գնումների համակարգի միջոցով տեղական արտադրությունը խթանել այնպիսի մեխանիզմով, որը ենթադրում է գնման պայմանագրի արտոնյալ պայմաններով շնորհում: Ըստ գործադիրի՝ նախագիծը թերի է, քանի որ դրանով սահմանված չէ տեղական արտադրողներին նախապատվության տրամադրման շեմը, օրինակ՝ գործնականում հնարավոր են դեպքեր, երբ ՀՀ-ում արտադրված ապրանք առաջարկող մասնակցի գնային առաջարկը կրկնակի, եռակի անգամ գերազանցի օտարերկրյա ծագում ունեցող ապրանք առաջարկող մասնակցի գնային առաջարկից: Այս պարագայում հիշյալ նախապատվության տրամադրումը կհանգեցնի տնտեսապես ոչ շահավետ գնումների կատարմանը:

Մեկ այլ հարցով կառավարությունը նպատակահարմար չի համարել «Գործունեության իրականացման ծանուցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: