Հայերեն   English   Русский  

Մոսկվա այցելած ամերիկացի սենատորը Ռուսաստանի կառավարությունը մաֆիայի հետ է համեմատել


  
դիտումներ: 335

РИА «Новости» լրատվական գործակալության փոխանցմամբ` Ռուսաստան այցելած ամերիկացի սենատոր Ջոն Նիլի Քենեդին կոչ է արել զսպել երկրի նախագահ Վլադիմիր Պուտինին և հայտարարել Ռուսաստանում քաղաքական փիլիսոփայության բացակայության մասին: Գրում է Gazeta.ru-ն:

«Ռուսաստանում քաղաքական փիլիսոփայություն չկա: Դա նույնն է, ինչ ասել է մաֆիայի քաղաքական փիլիսոփայություն: Նրանց փիլիսոփայությունը փողն ու իշխանությունն է: Դա Պուտինի փիլիսոփայությունն է», - ասել է Քենեդին:

Նա նաև նշել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումից դիվանագիտական բեկում չի սպասում:

«Պուտինին չի կարելի վստահել: Ես կարծում եմ, որ լավագույն բանը, որ մենք կարող ենք անել` փորձել զսպել նրան», - ասել է սենատորը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Քենեդին ամերիկյան լրատվամիջոցներին բողոքել է Լավրովից:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: