Հայերեն   English   Русский  

​Թուրքիայի նախագահը հայտարարել է երկրի կառավարության նոր կազմը


  
դիտումներ: 339

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Անկարայում գտնվող նախագահական պալատում տված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է երկրի կառավարության նոր կազմը:

Թուրքիայի պատմության մեջ առաջին անգամ երկրի փոխվարչապետ է նշանակվել Ֆուաթ Օքթայը. խորհրդարանական հանրապետության ընթացքում նման պաշտոն չի եղել: Նոր կառավարությունում իրենց պաշտոններն են պահպանել արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն և արդարադատության նախարար Աբդուլհամիդ Գյուլը: Ազգային պաշտպանության նախարար է նշանակվել Հուլուսի Աքարը, որը ավելի վաղ զբաղեցրել է Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավարի պաշտոնը: Նախկինում էներգետիկայի և բնական պաշարների նախարարի առաջին տեղակալ Ֆաթիֆ Դոնմեզն այժմ կղեկավարի Գլխավոր շտաբը:

Էներգետիկայի նախկին նախարար Բերաթ Ալբայրաքը, որը միևնույն ժամանակ Ռեջեփ Թայիփ Էրդողանի փեսան է, կղեկավարի ֆինանսների նախարարությունը: Աշխատանքի, սոցիալական ծառայության և ընտանիքի նախարար է նշանակվել Զեհրա Զյումրութ Սելջուկը, արդյունաբերության և տեխնոլոգիաների նախարար՝ Մուսթաֆա Վարանկը, առևտրի նախարար՝ Ռուհսար Փեքջանը:

Գյուղական և անտառային տնտեսության նախարարության ղեկավար է նշանակվել Բեքեիր Փեքդեմիրլին, տրանսպորտի և ենթակառուցվածների նախարարության ղեկավար՝ Ջահիթ Թուրանը, առողջապահության նախարար է նշանակվել Ֆեհրեթթին Քոջան, ազգային կրթության նախարար՝ Զիա Սելջուկը: Մշակույթի և զբոսաշրջության նախարարությունը կղեկավարի Մեհմեթ Քրսոյը, երիտասարդության և սպորտի նախարարությունը՝ Մեհմեթ Քասափօղլուն, էկոլոգիայի և քաղաքաշինության նախարարությունը՝ Մուրաթ Քուրումը:

Թուրքիայի կառավարությունում նախարարների թիվը 10-ով կրճատվել է:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: