Ջասթին Բիբերը մեկնաբանել է նշանադրության մասին տեղեկությունը
Լուսանկարի ներքո, որում նա համբուրում է հարսնացուին, Բիբերը գրել է, որ սիրում է «այն ամենը, ինչը կապված է» Հեյլիի հետ: Երգիչն ընդգծել է, որ թեև իրենք պատրաստվում էին մի փոքր ուշ հայտարարություն անել նշանադրության մասին, սակայն «այդ լուրը հասցրել է բավական արագ տարածվել»:
«Իմ սիրտը միայն քեզ է պատկանում, և դու ինձ համար միշտ առաջին տեղում կլինես: Դու իմ կյանքի սերն ես, Հեյլի Բոլդուին, է, և ես չեմ ցանկանում այն ուրիշի հետ անցկացնել: Դու ինձ ավելի լավն ես դարձնում, և մենք այնքան լավ ենք լրացնում միմյանց», - գրել է Բիբերը:
Երգիչը հույս է հայտնել, որ իր կրտսեր եղբայրը և քույրը կտեսնեն ամուր ընտանիքի օրինակ և կցանկանան իրենց օրինակին հետևել: Նա խոստացել է նաև պատվով ընտանիք կազմել:
TMZ պորտալի տեղեկություններով` Ջասթին Բիբերը և Հեյլի Բոլդուինը հանդիպել են 2016 թ. և վերսկսել իրենց հարաբերությունները մեկ ամիս առաջ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ երգչուհի Արիանա Գրանդեն ևս հայտարարել է նշանադրության մասին