Հայերեն   English   Русский  

Կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն


Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն


  
դիտումներ: 768

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2018 թվականի հուլիսի 10-ից Երևան քաղաքի Բագրևանդի փողոցի

և դեպի Ձորաղբյուր տանող ճանապարհի խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

Փոփոխության արդյունքում Բագրևանդի փողոցի վրա՝ խաչմերուկի մոտակա հատվածի երկու կողմերում, հանդիպակաց երթևեկության հոսքերը բաժանող առանցքային հոծ գծանշման տեղափոխության միջոցով կկազմակերպվի ևս մեկ՝ 2-րդ երթևեկելի գոտի, որի շնորհիվ հնարավոր կլինի հետադարձը և ձախ շրջադարձը կատարել առանձնացված գոտուց՝ չխոչընդոտելով ուղիղ երթևեկող տրանսպորտային միջոցներին, իսկ Ձորաղբյուրի ճանապարհի վրա 1-ին գոտին կառանձնացվի միայն դեպի աջ երթևեկելու համար:
Հետիոտնային երթևեկության բարելավման նպատակով վերոնշյալ խաչմերուկում կկազմակերպվի նաև արհեստական անհարթության հետ համատեղմամբ՝ անհրաժեշտ ճանապարհային նշաններով ու գծանշումներով կահավորված հետիոտնային անցում:

 երթևեկություն

ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: