Հայերեն   English   Русский  

5-ամյա Նորթ Ուեսթը որպես մոդել իր առաջին գովազդային հոլովակում է նկարահանվել. Լուսանկարներ


  
դիտումներ: 2207

Քիմ Քարդաշյանի և ռեփեր Քանյե Ուեսթի 5-ամյա դուստրը` Նորթ Ուեսթը, ստացել է իր առաջին խոշոր գովազդային պայմանագիրը` նկարահանվելով աշխարհահռչակ Fendi ապրանքանիշի գովազդային հոլովակում, որը նվիրված է եղել Peekaboo պայուսակի թողարկման 10-ամյակին: Գրում է Spletnik.ru-ն:

Փոքրիկ Նորթն իտալական նորաձևության տան առաջարկը ընդունել է մոր` Քիմ Քարդաշյանի և տատիկի` Քրիս Ջեների հետ միասին:

Քարդաշյանը-Ջեններ կլանի երեք սերնդի ներկայացուցիչներ հայտնվել են Լոս Անջելեսում արված մի քանի լուսանկարներում: Լուսանկարներից մեկում` աստղային ընտանիքի երեք անդամները խոտերի վրա նստած գովազդում են Fendi ապրանքանիշի հագուստներն ու աքսեսուարները:

Քիմ Քարդաշյանի ավագ դուստրը փորձում է մորից հետ չմնալ բիզնեսի այլ ոլորտներում ևս : Այսպես օրինակ, վաղ տարիքից նա հետաքրքրություն է ցուցաբերում կոսմետիկ միջոցների հանդեպ, վարժվում դիմահարդարման հարցում և ասում, որ ցանկանում է YouTube տեսահոսթինգի համար տեսանյութեր պատրաստել:

«Չգիտեմ, արդյոք դա նա դրա կարիքն իսկապես ունի: Երեխայի մուտքը սոցիալական ցանցեր միշտ էլ պայքար է»,- գրել էր Քիմ Քարդաշյանն աշնանը սոցիալական ցանցերի իր էջերում:

Իսկ ձմռանը Քիմը տեսանյութ էր հրապարակել, թե ինչպես է Նորթը դիմահարդարում ըներուհուն և հայտնել, որ նա ցանկանում է դիմահարդար դառնալ:

5-летняя Норт Уэст дебютировала как модель и снялась в рекламе вместе с Ким Кардашьян и Крис Дженнер

Норт Уэст, Крис Дженнер, Ким Кардашьян

Ким Кардашьян

Норт Уэст

Норт Уэст

Норт Уэст





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: