Հայերեն   English   Русский  

Թրամփը Պուտինն իր մրցակից է անվանել


  
դիտումներ: 279

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իր մրցակիցն է համարում: Գրում է Russian.rt.com-ը:

Ինչպես հայտնում է CNN հեռուստաընկերությունը, լրագրողները խնդրել են Սպիտակ տան ղեկավարին մեկնաբանել, թե արդյոք նա Պուտինին ընկեր կամ թշնամի է համարում: Լրագրողների համապատասխան հարցին պատասխանելով` Թրամփը ՌԴ նախագահին մրցակից է անվանել:

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ հուլիսի 16-ին Հելսինկիում Պուտինի հետ կայանալիք հանդիպումը կարող է լինել իր եվրոպական շրջագայության ամենապարզ մասը:

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի խոսքերով` երկու երկրների առաջնորդների կայանալիք հանդիպման շրջանակներում Սիրիան և Ուկրաինան հիմնական թեմաները կլինեն:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: