Հայերեն   English   Русский  

Հրկիզե՞լ են. ԴԱՀԿ–ի ավտոկայանատեղիում հրդեհ է բռնկվել. տեսանյութ


  
դիտումներ: 311

Երեւանում, այսօր՝ հուլիսի 10-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել. ժամը 12:30-ի սահմաններում ԱԻՆ փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հալաբյան փողոցի վրա գտնվող ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման վարչական շենքի ավտոկայանատեղիում ավտոմեքենաներ են այրվում:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամանել են ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարներ, ովքեր մարել են հրդեհը, սակայն գրեթե ամբողջովին ոչ շահագործելի է դարձել ВАЗ 21010 մակնիշի 34 PՏ 949 համարանիշի, Mercedes մակնիշի 34 CV 251 համարանիշի, ВАЗ 2121 մակնիշի 75 ՏP 007 համարանիշի եւ մասամբ այրվել են BMW մակնիշի 34 NT 584 համարանիշի եւ Toyota Corolla մակնիշի 91 XX 999 համարանիշի եւ Volkswagen մակնիշի 22 ԼՏ 394 համարանիշի ավտոմեքենաները:

Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետեւանքով, բարեբախտաբար, զոհեր եւ վիրավորներ չկան: Կա 2 վարկած. կամ անցորդը կամ անցորդները անփույթ են գտնվել, ծխախոտ են նետել չոր խոտերի մեջ, կամ էլ միտումնավոր հրկիզել են ավտմեքենաները: Այդ 2 վարկածի ուղղությամբ հետաքննություն է կատրվում:

Աղբյուրի տեղեկություններով՝ վնասված բոլոր ավտոմեքենաների տերերը ԴԱՀԿ աշխատակիցներ են, քանի որ այս տարածքում, նշված ավտոկայանատեղիում կողմնակի ավտոմեքենաների մուտքը խստիվ արգելված է:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: