Հայերեն   English   Русский  

«Մարդկային զգացմունքները համընդհանուր են. հենց դա է կինոյի ուժը». Դարեն Արոնոֆսկի


  
դիտումներ: 837

Հայաստանում է աշխարհահռչակ ամերիկացի ռեժիսոր, սցենարիստ և կինոպրոդյուսեր Դարեն Արոնոֆսկին:

Այսօր տեղի ունեցավ նրա հանդիպումը կինոսերների հետ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում

Հարցուպատասխանի ընթացքում «Ռեքվիեմ երազանքի համար», «Շատրվանը», «Ռեստլերը», «Սև կարապ», «Նոյ» հեղինակը անդրադարձավ ժամանակակից կինոյի խնդիրներին, դիցաբանությանը, Նեթֆլիքիսին, արվեստին և այլ թեմաների:

Նա խոստովանեց՝ կերազեր, որ ֆիլմարտադրությունը արվեստ լիներ.« Երբեմն այն արվեստ է, սակայն հիմնականում դա բյուրոկրատիա է, երբ հոգ ես տանում այնպիսի բաների համար, ինչպիսիք են՝ անվտանգության, փողի, ժամանակի մասին: Որոշ մասում ես միայն արվեստով զբաղված: Այդ արվետսը ստեղծելու համար պետք է ներգրավել շատ անկրկնելի արտիստների: Ռեժիսորը կարծես մեծ նվագախմբի ռեժիսոր լինի, երբ բոլորը պետք է աշխատեն որպես միասնական թիմ: Դա կարծես ամուսնություն լինի. Այն միշտ չէ, որ կատարյալ ներդաշնակության մեջ է : Պետք է մարդկանց ներգրավել, որոնք իրենց գաղափարները կարող են այնքան հեռու տանել, որքան հնարավոր է»:

Արոնոֆսկին ընդունեց, որ իր վրա մեծ ազդեցություն են ունեցել Աստվածաշունչը և այլ կրոնների առասպելները, ավելին՝ նրան գրավում են այդ թեմաները, քանի որ դրանք հզոր պատմություններ.«Մենք փորձում ենք զգացմունքային ռեակցիա ստեղծել պատմություններ պատմելով, փորձում ենք կապվել իրար հետ որպես մեկ մորորակում ապրող արարածներ: Հենց դա է կինեմատոգրաֆիայի ուժը: Դրա շնորհիվ դուք կարող եք տենսել ֆիլմեր Հայաստանից, Իրանից, Բրուքիլինից: Մարդկային զգացմունքները համընդհանուր են, դրանք թարգմանվում են բոլոր լեզուներով. հենց դա է կինոյի ուժը»:

Ամերիկացի ռեժիսորը համաձայն չէ այն տեսակետի հետ, որ բոլոր արվեստագետներն իրենց գործերում ներկայացնում են միայն իրենց փորձառությունը.

«Արվեստագետի գործըն ուրիշի զգացածը հասկանալն է: Ես չեմ կարծում, որ մարդկային փորձառությունն այդքան տարբերվում է: Հետաքրքիրն այն է՝ ինչ մեզ միավորում Եթե մեկը ցավ է զգում, կարելի է ֆիլմ նկարել այդ մասին, օրինակ՝ շան մասին, որն ունի մարդկային զգացումներ: Այսինքն՝ մեր էմոցիաների պատճառները տարբեր են, բայց մենք նույն բանն ենք զգում»:

Արոնոֆսկին չի բացառում, որ հետագայում կարող է կատակերգություններ նկարահանել.« Սկսել եմ կատակերգություններով, և ինձ հաճախ են ասում՝ Դարեն, մի կատակերչգական ֆիլմ նկարի, քեզ մոտ կստացվի: Կարծում եմ՝ մի օր կնկարեմ կատակերգական ֆիլմ»:

Ներկաներից մեկի այն հարցին, թե հնարավոր է, որ ռեժիսորը Հայաստանում ֆիլմ նկարը, Արոնոֆսկին արձագանքեց.«Ինչո՞ւ ոչ»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: